Ալբանիա
From Wikipedia, the free encyclopedia
Ալբանիա[5] (ալբ․՝ Shqipëria), պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն (ալբ․՝ Republika e Shqipërisë [ɾɛpuˈblika ɛ ʃcipəˈɾiːs]), պետություն Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Չեռնոգորիային, հյուսիս-արևելքում՝ մասամբ ճանաչված Կոսովոյին, արևելքում՝ Հյուսիսային Մակեդոնիային, իսկ հարավում՝ Հունաստանին։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տիրանան է։ Մյուս խոշոր քաղաքներն են Դուրեսը, Վլորան և Շկոդերը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբանիա (այլ կիրառումներ)
Ալբանիայի Հանրապետություն Republika e Shqipërisë |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Ti Shqipëri, më jep nder, më jep emrin Shqipëta «Դո՛ւ, Ալբանիա, ինձ պատիվ ես տվել, ինձ տվել ես ալբանացի անունը») |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Տիրանա | |||
Պետական լեզուներ | ալբաներեն | |||
Կրոն (2020) | Կրոն՝
|
|||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն | |||
- | Ալբանիայի նախագահ | Իլիր Մետա | ||
- | Ալբանիայի վարչապետ | Էդի Ռամա | ||
- | խորհրդարանի խոսնակ | Լինդիտա Նիկոլա | ||
Ժամանակագրություն | ||||
- | Արբանոնի իշխանություն | 1190 | ||
- | Ալբանիայի թագավորություն | փետրվար, 1272 | ||
- | Ալբանիայի իշխանություն | 1368 | ||
- | Լեժայի լիգա | մարտի 2, 1444 | ||
- | Միրդիտայի իշխանություն | 1515 | ||
- | Շկոդերի պաշալիկություն | 1757/1787 | ||
- | Օսմանյան կայսրությունից անկախացում | նոյեմբերի 28, 1912 | ||
- | Ալբանիայի իշխանություն | հուլիսի 29, 1913 | ||
- | Առաջին հանրապետություն | հունվարի 31, 1925 | ||
- | Ջրային (%) | 4.7 | ||
Բնակչություն | ||||
- | հունվար, 2020 նախահաշիվը | 2,845,955[2] | ||
- | 2011 մարդահամարը | 2,821,977[3] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2020 գնահատում | |||
- | Ընդհանուր | $42.594 մլրդ[4] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $14,866[4] | ||
ՀՆԱ (անվանական) | 2020 գնահատում | |||
- | Ընդհանուր | $16.753 մլրդ[4] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $5,847[4] | ||
Ջինի (2019) | 34.3 | |||
ՄՆԶԻ (2019) | 0.795 (69-րդ) | |||
Արժույթ | Ալբանական լեկ (ALL) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .al | |||
Հեռախոսային կոդ | ++355 |
Աշխարհագրորեն, Ալբանիայի 28 748 կմ² տարածքը ցուցադրում է զանազան կլիմայական, երկրաբանական, հիդրոլոգիական և մորֆոլոգիական պայմաններ։ Այստեղ մեկտեղվում են Ալբանական Ալպերի ձյունածածկ լեռնագագաթներն ու Միջերկրական ծովի երկայնքով սփռված Ադրիատիկ և Հոնիական ծովերի տաք և արևոտ ափերը։
Տարբեր պատմական ժամանակահատվածներում Ալբանիայի ներկայիս տարածքը բնակեցրել են իլլիրիացիները, թրակիացիները, հույները, հռոմեացիները, բյուզանդացիները, վենետիկցիները և օսմանյան թուրքերը։ Ալբանացիները 12-րդ դարում ստեղծել են Արբանոնի իշխանությունը, իսկ 13-14-րդ դարերում ալբանական պետականությունը շարունակվել է ի դեմս ինքնիշխան թագավորության, ապա՝ իշխանապետության։ 15-րդ դարում Ալբանիայի տարածքը նվաճվել է Եվրոպա ներխուժած օսմանյան թուրքերի կողմից, որոնք այստեղ իշխում են շուրջ հինգ դար։ Օսմանյան տիրապետության օրոք բազմաթիվ ալբանացիներ զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ, հատկապես՝ Բալկանների հարավում և Եգիպտոսում։ 18-19-րդ դարերի միջակայքը հայտնի է որպես Ալբանիայի վերածննդի ժամանակաշրջան, քանի որ այս տարիներին աննախադեպ զարթոնք է ապրել ալբանական մշակույթը։
Ալբանիան Օսմանյան կայսրությունից անկախացել է 1912 թվականին՝ Բալկանյան պատերազմներում թուրքերի կրած պարտությունից հետո։ 20-րդ դարում Ալբանիայի թագավորություն են ներխուժել իտալական զավթիչները՝ ձևավորելով, այսպես կոչված, «Մեծ Ալբանիան»՝ նախքան Ալբանիայի՝ նացիստական պրոտեկտորատի վերածվելը։ Ալբանացի կոմունիստ հեղափոխական Էնվեր Խոջան Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո հիմնադրել է Ալբանիայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունը։ Սոցիալիստական կարգերն իշխել այս երկրում մինչև 1991 թվականի հեղափոխությունը, երբ տապալվել են կոմունիստական իշխանությունները և հիմնադրվել է Ալբանիայի ժամանակակից հանրապետությունը։
Ալբանիան ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն է։ Զարգացող երկիր է՝ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ, որտեղ գերակշռում է ծառայությունների ոլորտը (դրան հաջորդում է արտադրությունը)։ Պատմականորեն, Ալբանիայի տնտեսությունը 1990 թվականից ի վեր գտնվում է կենտրոնացված պլանավորումից շուկայական տնտեսության անցման փուլում։ Ալբանիան իր քաղաքացիներին տրամադրում է անվճար առողջապահություն, ինչպես նաև նախնական և միջնակարգ կրթություն։ Ալբանիան ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՀԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի և ԻՀԿ-ի անդամ է։ 2014 թվականից հանդիսանում է Եվրամիությանն անդամակցության պաշտոնական թեկնածու։ Ալբանիան էներգետիկ համայնքի հիմնադիրներից է, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն և Միջերկրական ծովի միություն անդամ։