From Wikipedia, the free encyclopedia
Ալանի, արևելյան քաղցրավենիք[2], հայկական խոհանոցում թելի վրա շարված և արևի տակ չորացված առանց կորիզների դեղձերն են, որոնք լցոնված են շաքարավազով համեմված հունական ընկույզի ծեծած միջուկով, դարչինով և հիլով։ Ալանի պատրաստում են նաև չորացրած թզից և սպիտակ տեսակի չհասած ծիրաններից։ Հանդիպում են նաև սև սալորից, տանձից և լոլիկից պատրաստված արտասովոր ալանիների տարբերակներ[3][4][5]։
Պատրաստման համար նախատեսված դեղձերը պետք է լինեն հասած և պինդ։ Պտուղը մաքրում են կեղևից և 1-ից 2 ժամ ծխահարում են ծծմբով, հետո շարում են արևի տակ։ Հունական ընկույզի միջուկը ծեծում են հավանգի մեջ, հետո խառնում շաքարավազի և համեմունքների հետ (սովորաբար օգտագործում են աղացած դարչին և հիլ, հնարավոր է ավելացնեն նաև քիչ քանակությամբ մեղր)։ Երբ դեղձերը չորանում և կուչ են գալիս, զգուշությամբ նրանցից հանում են կորիզները և դրանց տեղը լցնում են ընկուզային միջուկը։ Չորացած միրգը պետք է այնպես լցոնել, որ մրգի պատերը չվնասվեն և մրգի արտաքին բոլոր ծռմռված հատվածները հարթեցվեն։ Որպեսզի միջուկը չթափվի, դեղձի ծայրերն ամուր կսմթում են։ Հետո դեղձը մի փոքր սեղմում են, շարում են թելի վրա և կախում են՝ վերջնական չորացման համար։ Քանի որ քաղցրավենիքը խոնավություն չի սիրում, ուստի այն պահում են մութ և չոր տեղում[6]։ Ալանի կարելի է պատրաստել նաև նախապես չորացրած ծիրաններից, բավական է դրանց վրա լցնել տաք ջուր և թողնել մոտ մեկ ժամ, որից հետո լցոնել ընկույզի միջուկով[7]։ Ալանին լավ է պահպանվում, այն սովորաբար ձմռանն են ուտում[8]։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում հիշատակվում է որպես բարեկենդանի նվեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.