Իվան Տուրգենևի վեպերից From Wikipedia, the free encyclopedia
Ազնվականների բույնը (ռուս.՝ «Дворянское гнездо»), Իվան Տուրգենևի վեպերից, գրված 1856—1858 թվականներին, առաջին անգամ լույս է տեսել 1859 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում[1]։
Ազնվականների
բույնը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քաղաքական ֆանտաստիկա և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Իվան Տուրգենև |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1856 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Հրատարակչություն | Սովրեմեննիկ |
Հրատարակվել է | 1859 |
Նախորդ | Ռուդին |
Հաջորդ | Նախօրեին |
Վեպի գլխավոր հերոսը ազնվական Ֆյոդոր Իվանովիչ Լավրեցկին է, որը իր բնավորության գծերով նման է Տուրգենևին։ Դաստիարակվելել է հայրական տնից հեռու՝ քաղաքից դուրս, մորաքրոջ տանը, քանի որ վաղ հասակում կորցրել էր մորը։ Քննադատները հաճախ որպես վեպի սյուժեյի հիմք էին ընդունում Իվան Տուրգենևի մանկությունը, նա ևս դաստիարակվել էր մոր կողմից, որը հայտնի էր իր դաժանությամբ։ Լավրեցկին շարունակում է իր կրթությունը Մոսկվայում, և օպերա այցելելու ժամանակ օթյակներից մեկում նկատում է մի աղջկա։ Նրա անունը Վարվարա Պավլովնա էր, և Ֆյոդորը խոստովանում է, որ սիրում է նրան ու խնդրում է նրա ձեռքը։ Ամուսնանալու ժամանակն էր, և զույգը տեղափոխվում է Փարիզ։ Այնտեղ Վարվարա Պավլովնան դառնում է շատ հայտնի և սիրված սրահի ղեկավար, ու սիրավեպ է սկսում մշտական հյուրերից մեկի հետ։ Լավրեցկին իմանում է կնոջ սիրավեպի մասին միայն այն ժամանակ, երբ հանկարծակի կարդում է սիրեկանի գրությունը ուղղված Վարվարա Նիկոլայևնային։ Իմանալով իր սիրելիյի դավաճանության մասին, նա խզում է իր բոլոր կապերը նրա հետ և վերադառնում է իր հայրենի տուն, որտեղ դաստիարակվել էր։ Վերադառնալով տուն Լավրեցկին այցելում է իր իր մորաքրոջ աղջկան՝ Մարիա Դմիտրիևնա Կալիտինային, որն ապրում էր իր երկու դուստրերի՝ Լիզայի և Լենոչկայի հետ։
Վեպը էկրանավորվել են 1915 թվականին Վլադիմիր Գարդինին և 1969 թվականին Անդրեյ Կոնչալովսկին։ Խորհրդային ֆիլմերում գլխավոր դերերում խաղում էին Լեոնիդ Կուլագինը և Իրինա Կուպչենկոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.