գետ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ազատ, Բաշգառնի, Գառնիի ջուր, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում[2] (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը՝ 55 կմ[3], ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 550 կմ2։
Ազատ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 40 կմ և 55 կմ[1] |
Ավազանի մակերես | 550 կմ² և 572 կմ²[1] |
Ջրի ծախս | 35,9 մ³/վ[1] և 6,51 մ³/վ[1] |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սպիտակասար |
Կոորդինատներ | 39°57′37″ հս․ լ. 44°29′17″ ավ. ե.HGЯO |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ոսկեջուր, Չորսելավ, Գեղարդ, Միլի, Այդար, Գողթ և Սևկաջուր |
Ջրի մարմիններ | Ազատի ջրամբար |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արարատի մարզ և Կոտայքի մարզ |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 960 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։
Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։
Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 միլիոն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։
Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։
Ազատ գետի վերին մասում կա մի ձոր Արջաձոր, '('Այիդարասի)[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.