![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Adyghe_in_Adygea_%25282002%2529.png/640px-Adyghe_in_Adygea_%25282002%2529.png&w=640&q=50)
Ադըղեերեն
From Wikipedia, the free encyclopedia
Ադըղեերեն, ադիղեերեն, ադիգեերեն ադըղների լեզուն, պատկանում է իբերո–կովկասյան լեզվաընտանիքի աբխազա–ադըղեական լեզվախմբին։ Հարուստ է բայական ձևերով․ բայական համակարգին հատուկ է բազմադեմ խոնարհումը։ Կրավորական կառուցվածքը շատ աղքատ է։ Ունի չորս հոլով՝ ուղիղ, թեք, վերածական, գործիական։ Հարուստ է բաղաձայններով, որոնք բարբառներում հասնում են մինչև 66-ի։ 1938 թվականին կազմվել է այբուբեն կիրիլիցայի հիման վրա, որը փոխարինել է 1927 թվականին մտցված լատինական այբուբենը։ Դրանից ավելի առաջ փորձեր են կատարվել կազմել այբուբեն արաբական գրի հիման վրա[3]։
Արագ փաստեր Ադըղեերեն, Տեսակ ...
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Ադըղեական լեզուներ |
Երկրներ | Ռուսաստան, Թուրքիա, Հորդանան, Սիրիա, Իրաք, Իսրայել, Մակեդոնիա |
Խոսողների քանակ | 575 900 մարդ (2010)[1] և 117 500 մարդ (2010)[1] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[2] |
Դասակարգում | Կովկասյան լեզուներ |
Գրերի համակարգ | կյուրեղագիր, Adyghe alphabet? և արաբական գիր |
IETF | ady |
ԳՕՍՏ 7.75–97 | ады 020 |
ISO 639-2 | ady |
ISO 639-3 | ady |
![]() | |
Ադըղեերենի տարածման քարտեզը Ադըղեայում, Ռուսաստան, 2002 | |
![]() |
Փակել