From Wikipedia, the free encyclopedia
Ադելիա Տիգրանի Պետրոսյան (ռուս.՝ Аделия Тиграновна Петросян, հունիսի 5, 2007[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), ազգությամբ հայ ռուսաստանցի գեղասահորդուհի, հանդես է գալիս մենասահքում։ Առաջինը կանանց շրջանում կատարել է 2 քառակի ռիտբերգեր[2][3]։
2021 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ չմշկավազորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 77-րդ տեղը[4]։
Ադելիա Պետրոսյանը ծնվել է 2007 թվականի հունիսի 5-ին, Մոսկվա քաղաքում։
2019-2020 թվականի սեպտեմբերին գրավել է հինգերորդ տեղը Ռուսաստանի գավաթի առաջին փուլում[5], հոկտեմբերին՝ երրորդ տեղը Ռուսաստանի գավաթի երկրորդ փուլում[6]։ 2020 թվականի փետրվարի սկզբին նա մասնակցել է Սարանսկում կայացած Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը և կարճ ծրագրում 68,20 միավորով զբաղեցրել հինգերորդ տեղը[7], ազատ ծրագրում 132,87 միավորով զբաղեցրել է յոթերորդ տեղը, արդյունքում՝ ընդհանուր 201,07 միավորով վեցերորդ տեղը[8]։ Նույն թվականի փետրվարի 21-ին Մեծ Նովգորոդում տեղի ունեցած Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում նա ընդհանուր 205,22 միավորով գրավել է երրորդ տեղը[9]։ Չորս օր անց՝ փետրվարի 25-ին Մոսկվայի առաջնությունում նա ընդհանուր 199,89 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը[10]։
2020 թվականի հոկտեմբերին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի պատանիների գավաթի խաղարկության երրորդ փուլում Ադելիա Պետրոսյանը հաղթող է ճանաչվել[11]։
Հաջորդ տարվա փետրվարի սկզբին Ադելիան ելույթ է ունեցել Կրասնոյարսկում տեղի ունեցած Ռուսաստանի պատանիների առաջնությունում, որտեղ ընդհանուր 211,87 միավորով նվաճել է արծաթե մեդալ՝ իրենից առաջ թողնելով միայն իր հասակակից Սոֆյա Ակատևային[12]։ Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության երաժշտության տակ և խոսել իր հայկական արմատների մասին[13][14] ։ Նույն թվականի մարտի սկզբին նա ելույթ է ունեցել Ռուսաստանի գավաթի եզրափակիչում, որտեղ ընդհանուր 204,22 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը[15]։
2021—2022 մրցաշրջանում Ադելիան պատանիների (Գրան Պրի) և մեծահասակների ազգային (Ռուսաստանի գավաթ) միջազգային մրցումների ուղեգիր է ձեռք բերել։ Սեպտեմբերին Սլովակիայի Կոշիցե քաղաքում տեղի ունեցած պատանիների Գրան պրիի երրորդ փուլում կարճ ծրագրում 69,30 միավորով զբաղեցրեց միջանկյալ երրորդ տեղը[16][17]։ Սեպտեմբերի վերջին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի ունեցած պատանիների Գրան պրիի հինգերորդ փուլում կարճ ծրագրում նա 70,86 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։ Ադելիան քառացատկ ծրագրում մրցավարներից ստացել է 210,57 միավոր[18][19][20][21][22]։
2021 թվականի նոյեմբերին Ադելիան մասնակցել է Պերմում կայացած Ռուսաստանի գավաթի հինգերորդ փուլին, որտեղ զիջել է Սոֆյա Մուրավյովային և 213,26 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը[23]։ Այդ մրցույթում աշխարհում առաջին անգամ կատարվել է կանանց գեղասահքի քառակի ռիտբերգեր ցատկ․ Ադելիան մեկ ռիտբերգեր է կատարել կասկադում՝ կրկնակի տուլուպով ու չորս շրջադարձով։ Մրցավարները նշել են, որ ռիտբերգերը մեկ քառորդով պակաս էր[24][25]։
2021 թվականի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում 73,29 միավորով նա զբաղեցրել է վեցերորդ տեղը[26], իսկ ընդհանուր միավորներով՝ չորրորդ տեղը։ Այդ մրցույթում գեղասահորդուհին երկու անգամ չորս պտուտավոր ցատկ է կատարել, որը մինչ այդ չէր հաջողվել անել ոչ մի գեղասահորդի, այդ թվում նաև տղամարդկանց[27][28]։
Մրցաշարեր[29] | 19/20 | 20/21 | 21/22 |
---|---|---|---|
Ազգային մրցաշարերի անհատական նվաճումներ | |||
Գեղասահքի Եուսաստանի առաջնություն | 40 | ||
Ռուսաստանի պատանիների գեղասահքի առաջնություն | 6 | 2 | |
Մոսկվայի պատանիների առաջնություն | 2[30] | ||
Ռուսաստանի գավաթի եզրափակիչ | 3 պատանիների շրջանում | 3 պատանիների շրջանում | |
Ռուսաստանի գավաթի առաջին փուլ | 5 պատանիների շրջանում | ||
Ռուսաստանի գավաթի երկրորդ փուլ | 3 պատանիների շրջանում | ||
Ռուսաստանի գավաթի երրորդ փուլ | 1 պատանիների շրջանում | ||
Ռուսաստանի գավաթի չորրորդ փուլ | 4 պատանիների շրջանում | 2 | |
Պատանիների միջազգային մրցաշար | |||
Պատանիների Գրան-պրի Սլովակիա | C | ||
Պատանիների Գրան-պրի Սլովակիա | 3 | ||
Պատանիների Գրան-պրի Սլովակիա | 1 | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.