Աբբաս-Միրզա
From Wikipedia, the free encyclopedia
Աբբաս-Միրզա (պարս.՝ اباس میرزا, օգոստոսի 20, 1789(1789-08-20)[1], Ամոլ, Central District, Ամոլ, Մազանդարան, Իրան - հոկտեմբերի 25, 1833(1833-10-25)[1], Մաշհադ, Իրան[2]), Իրանի պետական և ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ, Ֆաթհ-Ալի-Շահ Կաջարի որդին։ Գլխավորել է Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով ստեղծել կենտրոնացված ուժեղ միապետություն։ Ֆրանսիայի ու Անգլիայի աջակցությամբ երկարատև պայքար է մղել Ռուսաստանի դեմ Անդրկովկասի համար։ Անգլիական և ֆրանսիական հրահանգիչների միջոցով փորձել է պարսկական բանակը վերակառուցել եվրոպական ձևով։ Ռուս–պարսկական (1804 -13, 1826 -28) և թուրք-պարսկական (1821 -23) պատերազմների ժամանակ Աբբաս-Միրզան պարսկական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Անդրկովկասի ժողովուրդների Ռուսաստանի հետ միավորվելու ձգտումները ճնշելու և նրանց բռնությամբ պարսկական տիրապետության տակ պահելու Աբբաս-Միրզայի բոլոր փորձերը ձախողվեցին, և Գյուլիստանի (1813) ու Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Իրանը հրաժարվեց երկրամասի նկատմամբ իր հավակնություններից։ Մահացել է Խորասանում։
Աբբաս-Միրզա | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
---|---|
Դավանանք | շիա իսլամ |
Ծննդյան օր | օգոստոսի 20, 1789(1789-08-20)[1] |
Ծննդավայր | Ամոլ, Central District, Ամոլ, Մազանդարան, Իրան |
Վախճանի օր | հոկտեմբերի 25, 1833(1833-10-25)[1] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Մաշհադ, Իրան[2] |
Թաղված | Մաշհադ |
Դինաստիա | Ղաջարիների դինաստիա |
Քաղաքացիություն | Ղաջարական Պարսկաստան |
Հայր | Ֆաթհ Ալի շահ[3][2][4] |
Զավակներ | Մուհամեդ շահ Քաջար, Բահրամ Միրզա, Խոսրով Միրզա, Բահման Միրզա Քաջար, Քահրեման Միրզա Քաջար, Արդաշիր Միրզա Ռուկն Ալ-Դաուլա, Firuz Mirza? և Eskandar Mirza? |