Աբազերեն
From Wikipedia, the free encyclopedia
Աբազերեն, աբազիներեն (Абаза Бызшва), աբազների լեզուն. այդ լեզվով խոսացողների թիվը 38 247 է[4] Ռուսաստանում (հիմնականում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, որտեղ աբազերենը ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ) և մոտ 10 000՝ Թուրքիայում[5]։ Աբազերենը պատկանում է կովկասյան լեզուների աբխազա-ադըգեական լեզվախմբին, քերականական և հնչյունաբանական կառուցվածքով շատ մոտ է աբխազերենին։ Ունի երկու հիմնական բարբառ, որոնք փոխըմբռնելի են։ Լեզուն պատկանում է իբերա-կովկասյան ընտանիքի հյուսիսարևմտյան խմբին։ Ունի բազմահամադրական տիպ (ստորոգյալի կառուցվածքով), նախադասության անդամների կայուն դասավորություն, բայական ժամանակների բարդ համակարգ, գործիական և վերածական հոլովներ[6]։
Արագ փաստեր Աբազերեն Абаза бызшва, Տեսակ ...
Աբազերեն Абаза бызшва | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Աբազգի լեզուներ և աբխազա-ադըղեական լեզուներ[1] |
Երկրներ | Ռուսաստան Թուրքիա |
Շրջաններ | Կարաչայ-Չերքեզիա |
Պաշտոնական կարգավիճակ | Կարաչայ-Չերքեզիա |
Խոսողների քանակ | 48 000 մարդ և 37 831 մարդ (2010)[2] |
Լեզվակիրների թիվը | մոտ 50 000 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[3] |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան վերնաընտանիք (համընդհանուր ճանաչված չէ) |
Գրերի համակարգ | կիրիլիցա |
IETF | abq |
ԳՕՍՏ 7.75–97 | aba աբա 005 |
ISO 639-3 | abq |
Փակել