From Wikipedia, the free encyclopedia
Ստորոգյալ, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկը (մյուսը ենթական է), որը ստորոգման միջոցով որևէ հատկանիշ է վերագրում ենթակային, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ինչպիսին է ենթական։
Ստորոգյալը լինում է պարզ կամ բաղադրյալ։ Պարզ ստորոգյալն արտահայտվում է միայն խոնարհված բայով, այդ թվում՝ հարադիր բայով ու զուգաբայով։ Բաղադրալ ստորոգյալը կազմվում է որևէ այլ խոսքի մասով (գոյական, ածական, դերանուն, մակբայ, կապական կապակցություն) կամ անկախ դերբայով ու հանգույցով։ Վերջինս հիմնականում արտահայտվում է օժանդակ բայի միջոցով։
Ստորոգյալին տրվող հարցերը պայմանավորված են նրա բնույթով։ Եթե ստորոգյալը բայական է, պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ արեց, ի՞նչ կանի, ի՞նչ է արել և նման հարցերի։ Եթե ստորոգյալն բայանվանական է, պատասխանում է ո՞վ է, ի՞նչ է, ինչպիսի՞ն է, ի՞նչ դարձավ և նման այլ հարցերի[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.