Remove ads

Կապ, նյութական իմաստից զուրկ, քերականական զանազան հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Դրվում է որևէ բառի վրա և որոշում նրա պաշտոնը նախադասության մեջ, հանդես գալիս որպես մեկ անդամ՝ կապվելով ստորոգյալի հետ պարագայական կամ խնդրային հարաբերությամբ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապ (այլ կիրառումներ)

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր։ Օրինակ՝ դրված է սեղանին ասելու փոխարեն կարող ենք ասել նաև՝ դրված է սեղանի վրա:

Դասակարգում

Ընդունված է տարբերակել կապերի երեք խումբ.

  • իսկական
  • անիսկական
  • կապական բառեր

Անիսկական կապեր

Կապերի այն խումբն է, որոնք գործածվում են հիմնականում կապի նշանակությամբ, թեև նրանց մեջ այս կամ այն չափով պահպանված է այն խոսքի մասի իմաստը և կիրառությունը, որից նրանք անցել են կամ անցնում են կապերին։ Ըստ Մանուկ Աբեղյանի՝ անիսկական կապերն են միայն՝ պես, չափ, տեղ, հետ, դեմ, մոտ, վրա բառերը։

Կապերի այս խմբի շրջանակները դեռևս որոշակիորեն չեն ճշգրտված ու հիմնավորված։ Ոմանք անիսկական կապերի խմբին են դասում նաև այսպես կոչված կապական բառերը[1]։

Գրականություն

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads