From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսկովկասյան ընտանիք, լեզուների ենթադրյալ ընտանիք՝ առաջադրված Ս. Ա. Ստարոստնիի կողմից (1980-ականներին)։ Այս անվան տակ միավորվում են 2 լեզվաընտանիք՝ Աբխազա-ադըղեական և Դաղստանյան։ Այս միավորումը շատ լեզվաբաններ չեն ընդունում։ Առաջինի հետ Ստարոստնին միավորում է խատական լեզուն (սա չպետք է շփոթել խեթերենի հետ), իսկ երկրորդի հետ՝ Խուռիա-ուրարտական լեզուն։
Հյուսիսկովկասյան լեզուներ | |
---|---|
Տեսակ | լեզվաընտանիք |
Ենթադաս | Կովկասի լեզուներ |
IETF | ccn |
ISO 639-5 | ccn |
Այս ենթադրյալ լեզվաընտանիքին պատկանող լեզուները տարածված են Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի սփյուռքում։ Նրա մեջ մտնում են ավելի քան 40 կենդանի, 1 մեռած լեզու և 1 հին գրային լեզու։
Բառապաշառային մակարդակում որոշ համընկնումներ վաղուց էին նկատվել, բայց միայն վերջերս հայտնվեցին այդ ամենը գիտականորեն հիմնավորելու առաջին փորձերը,մասնավորապես Ս. Ա. Ստարոստնիի կողմից[1]։ Սակայն Ս. Ա. Ստարոստնին իր քննադատներն ունի, հատկապես՝ արտասահմանյան լեզվաբանության մեջ։
Ըստ ժամանակակից մակրոկոմպարատիվիստիկայի, որի հիմնադիրը Ստարոստնին է, Հյուսիսկովկասյան ընտանիքը մտնում է սինո֊կովկասյան մակրոընտանիքի մեջ։
Առաջ ենթադրվում էր, որ Հյուսիսկովկասյան ընտանիքը քարթվելական լեզուների հետ միասին կազմում է այսպես կոչված իբերո֊կովկասյան միավորումը, այնուամենայնիվ, այդ տեսակետը մերժվել է գրեթե բոլոր լեզվաբանների կողմից։
Վերոնշյալ լեզվաընտանիքների լեզվական մի շարք ընդհանրությունները այժմ բացատրվում են երկարատև շփումով, ինչն էլ հիմք է տալիս խոսելու կովկասյան լեզվական միավորման մասին։
Ս. Ա. Ստարոստնիի գլխավորած լեզվաբանների խումբը հետևյալ եզրահանգումներն արեց[2]։
Զգալի թվով լեզվաբանների և հնէաբանների կարծիքով (Սաֆրոնով, Չայլդ, Մոնգայթ, Բրեյ֊Թրամփ և այլք)՝ Հյուսիսկովկասյան լեզվաընտանիքը նշանակալի ազդեցություն է թողել հետևյալ հնէագիտական մշակույթների վրա[2] (Ստառչևո֊Կռիշյան, Քյոռոշյան, Կարանովյան, խեցեգործական, երկաթագործական (Արևելյան Ավստրիա), Ալֆյոլդյան մշակույթ (Մառոշից Տիսի երկայնքով հասնում է մինչև Արևելյան Սլովակիա), Բյուկայի մշակույթ (բուկովոգորյան, Վերին Տիսի երկայնքով՝ Բյուկկ լեռան երկայնքով՝ Հյուսիսային Վենգրիայում և խեցեգործական, տրիպոլյան, բոյանյան, բուգո֊դնեստրովյան մշակույթներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.