From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիսիեն Ռոպս (ֆր.՝ Félicien Rops, հուլիսի 7, 1833[2][3][4][…], Նամյուր, Բելգիա[5] - օգոստոսի 22, 1898[6][7] կամ օգոստոսի 23, 1898[4][8][9][…], Essonnes, Սենա և Ուազա, Ֆրանսիա), բելգիացի նկարիչ-սիմվոլիստ։
Ֆելիսիեն Ռոպս ֆր.՝ Félicien Rops | |
---|---|
Կեղծանուն | Croque-tout[1], Risette[1], Graffin[1], Cham-Loth[1] և Spor[1] |
Ծնվել է | հուլիսի 7, 1833[2][3][4][…] |
Ծննդավայր | Նամյուր, Բելգիա[5] |
Վախճանվել է | օգոստոսի 22, 1898[6][7] (65 տարեկան) կամ օգոստոսի 23, 1898[4][8][9][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Essonnes, Սենա և Ուազա, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, ծաղրանկարիչ, կոմիքսների արտիստ, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, օֆորտանկարիչ և դիզայներ |
Ոճ | սիմվոլիզմ[10][11] և անկումային արվեստ |
Թեմաներ | փորագրություն և Կոմիքս[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Bust of a Woman Wearing a Lorgnette around her Neck?, Q17493443?, Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը, Pornocrates և The lady with the puppet? |
Անդամակցություն | Ընկերություն ХХ |
Զավակներ | Claire Rops? |
Félicien Rops Վիքիպահեստում |
Ռոպսը ծնվել է Նամյուրում Սոֆի Մոբայլի և Նիկոլաս Ռոպսի ընտանիքում[12][13]։ Տեղական ակադեմիայում գեղարվեստական վերապատրաստումներ անցնելուց հետո 20 տարեկան հասակում տեղափոխվել է Բրյուսել[13] և որոշ ժամանակ ուսանել Բրյուսելի համալսարանում[14]։ Հետագայում սովորել է Սենտ Լյուկ ակադեմիայում, ստեղծել է երգիծական վիմագրություններ, որոնք տպագրվել են ուսանողական Le Crocodile ամսագրում։ Այս և մինչև 1862 թվականը Uylenspiegel ամսագրին նվիրաբերած գործերով նա հայտնի է դարձել որպես ծաղրանկարիչ[13]։
1857 թվականին Ռոպսն ամուսնացել է Շառլոտ Պոլե դե Ֆավոյի հետ, ունեցել են երկու երեխա՝ Պոլը և Ջուլիետը (վերջինս մահացել է երեխա հասակում)[12]։ Շառլ դը Կոստերի, Շառլ Բոդլերի գրքերի համար ստեղծել է օֆորտ նկարազարդումներ։ 1862 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպել է օֆորտի վարպետներ Ֆելիքս Բրաքմոնին և Ժյուլ Ֆերդինանտ Ժաքմարին։ 1865 թվականից թողել է օֆորտով զբաղվելու գործունեությունը և դարձել է փորագրման տեխնիկայի վարպետ[13]։
Շառլ Բոդլերին Ռոպսը հանդիպել է գրողի կյանքի վերջին շրջանում 1864 թվականին և նա մեծ ազդեցություն է թողել նկարչի վրա[15]։ Ռոպսը ստեղծել է Բոդլերի Les Épaves ստեղծագործության ճակատանկարը։ Ռոպսի և Բոդլերի ընկերությամբ և արվեստի գործերով հիացել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Թեոֆիլ Գոթիեն, Ալֆրեդ դը Մյուսեն, Ստեֆան Մալարմեն, Ժյուլ Ամեդե Բարդե դ՛Օռեվիլին, Ժոզեֆ Պելադանը։ Նա սերտորեն կապված էր սիմվոլիզմին և անկումային արվեստին։
Դժբախտ ամուսնությունից հետո Ռոպսը 1874 թվականին տեղափոխվել է Փարիզ[16], որտեղ ապրել է Լեոնտին և Օրելի Դյուլուք քույրերի հետ, Լեոնտինից ունեցել է մեկ աղջիկ՝ Կլարը[17], ով ամուսնացել է բելգիացի գրող Էժեն Դեմոլդերի հետ։
Ռոպսը համարվում է Բրյուսելի գեղարվեստի ազատ ընկերության (Société Libre des Beaux-Arts of Brussels, 1868–1876) և «20-ականները» (Les XX, ձևավորվել է 1883 թվականին) հիմնադիրներից։ 1892 թվականին Ռոպսի տեսողությունը վատացել է, սակայն մինչև կյանքի վերջը նա պահել է կապը գրական ընկերությունների հետ։
Ֆելիսիեն Ռոպսը եղել է մասոն և անդամակցել է Բելգիայի մեծ արևելք մասոնական օթյակին[18]։
Ինչպես այն հեղինակների գործերում, որոնք նկարազարդել է Ռոպսը, այնպես էլ իր կտավներում, միախառված են մարդու սեռական կյանքը, մահը և սատանայական պատկերները։ Ըստ Էդիտ Հոֆմանի՝ Ռոպսի ստեղծագործությունների «էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ» բնույթը պայմանավորված է «գավառական նկարչի վրա թողած փարիզյան առաջին տպավորություններով»[13]։
Ռոպսը հաճախ զուգորդել է օֆորտային տեխնիկան մեցցո-տինտո, ակվատինտա տեխնիկաներով, որը քիչ արվեստագետներ են կիրառում։ Նրա օֆորտները մեծ ազդեցություն են թողել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների վրա, այդ թվում սիմվոլիստներ Էդուարդ Մունքի, Մաքս Կլինգերի վրա[13]։
«Ճշմարտություն (verite)» ստեղծագործությունը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.