Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆանկ (անգլ.՝ funk), երաժշտական ժանր, աֆրոամերիկյան երաժշտության հիմնարար ուղղություններից։ Այն սկսել է ձևավորվել 1960-ական թվականներին, ԱՄՆ -ում, երբ աֆրոամերիկացիները միախառնելով սոուլի, ջազի և R&B -ի տարրեր, ստեղծում են ռիթմիկ ու պարային երաժշտական ոճ։ Ֆանկը նվազեցնում է մեղեդու և հարմոնիայի շեշտադրումն ու ներմուծում էլեկտրոնային բաս-կիթառի ու հարվածային գործիքների շեշտված ռիթմեր։
Ֆանկ funk | |
---|---|
Ոճային հիմքեր | Սոուլ, Ռիթմ ընդ բլյուզ, Փսիխոդելիկ երաժշտություն, Ջազ, |
Մշակութային հիմքեր | 1960-ականներ[1], ԱՄՆ |
Ծագման ժամանակ | 1965 |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Ճանաչում | 1970 -ականներ |
Հարակից ժանրեր | |
Դիսկո, Հիփ հոփ, Պոստ փանկ, R&B, Հաուս երաժշտություն |
Ֆանկի ամենահայտնի կատարողներից հանդիսացել է Ջեյմս Բրաունը, որին համարում էին ֆանկի հիմնադիր հայր[2], իսկ ֆանկի առաջին ձայնագրությունները՝ նրա 1965 թվականին ձայնագրված «Papa’s Got a Brand New Bag» և «Funky Drummer» կատարումները[3]։
Ֆանկ բառն սկզբնապես նշանակել է ուժեղ հոտ։ Բառի ստուգաբանությունը գալիս է լատիներեն «fumigare» ծխել բառից, որը հին ֆրանսերեն «fungiere» բառից ներմուծվել է անգլերեն, որտեղ «funky» բառը սկզբնապես նշանակել է բորբոսոտ։ Հետագայում բառը ստացել է հողային, երկրային իմաստը և 1900-ական թվականներին ներմուծվել վաղ ջազի ժարգոնի մեջ որպես մի բան, որը զգացվում է խորը, ուժեղ[4][5][6]։
Վաղ ջեմ-սեշընների ժամանակ (անգլերեն՝ jam session -որևէ թեմայի շուրջ համատեղ անհատական կամ խմբակային իմպրովիզացիա։ Երաժշտության բնագավառում դա ենթադրում էր այն միջոցառումը, երբ երաժիշտները հավաքվում էին և նվագում առանց հատուկ պատրաստվելու կամ, երբ հավաքի յուրաքանչյուր մասնակից կարող էր վերցնել երաժշտական գործիքն ու միանալ նվագողներին) երաժիշտները ոգևորում էին մեկը մյուսին դրդելու ծալել ծնկները «get down» (աֆրիկյան մշակույթի մեջ տարածում գտած հատուկ դիրք, որը ենթադրում է ծալել ծնկներն ու խոնարհել իրանը՝ որքան հնարավոր է մոտենալով գետնին։ Իրանը խոնարհելն ու ծնկները ծալելն արտահայտում էր հողի, երկրի հետ խորը ու հոգևոր կապը։ Այն նաև խորհրդանշում էր կենսունակություն, երիտասարդություն ու էներգիա)` ասելով՝ «Now, put some stank on it!» հիմա մի գարշելի բան ավելացրու[7][8]։
Սկզբնական շրջանում ֆանկը միայն ժամանցային երաժշտություն էր, սակայն սևամորթների իրավունքների համար սկսված պայքարի արդյունքում այն ստանում է նաև քաղաքական ենթատեքստ։
1907 թվականից ջազ կատարումները սկսեցին կրել նաև ֆանկի անունը։ Դրա առաջին օրինակն էր Բադդի Բոլդենի «Funky Butt» or «Buddy Bolden’s Blues» ձայնագրված կատարումը[9][10]։
1980-ական թվականներից սկսած ֆանկ-հիթերի «սամփլները» (Sampling (music)) սկսեցին լայնորեն կիրառվել նաև հիփ-հոփ երաժշտության մեջ[11][12]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Watch: "Clyde Stubblefield/ Funky Drummer" on YouTube |
1960 -1970 -ական թվականներին ֆանկ ոճի հայտնի կատարողներն էին նաև Sly & the Family Stone[13] և Earth, Wind & Fire խմբերը[14]։ Այդ շրջանում ֆանկն իր ազդեցությունն է ունենում նաև ջազի ու ռոքի վրա։ Ֆանկի ազդեցությունն է կրում նաև ալտերնատիվ ռոքը։ 1970 -ական թվականներին «էլեկտրոֆանկ» ոճի հիմնադիր կատարողն է դառնում Հերբի Հենքկոկը, որն իր մեծ ազդեցությունն է ունենում ժանրի զարգացման գործում։
Աֆրիկյան ծագման այլ երաժշտական ոճերի պես ֆանկի հիմնական երաժշտական գործիքներն են բաս-կիթառը, էլեկտրակիթառը, Համոնդի երգեհոնը (էլեկտրոմեխանիկական երաժշտական գործիք, որը նախագծել և ստեղծել է Լոուրենս Համոնդը) և հարվածային գործիքները, որոնք նվագում են միմյանց շղթայված ռիթմերով։ Ֆանկ կատարելիս երբեմն օգտագործվում են նաև այլընտրանքային հատվածներ՝ կիրառելով սաքսոֆոն կամ փող, երբեմն նաև տրոմբոն, որոնք ունեն ռիթմիկ հարվածներ։
MacLeod, Kevin
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.