Տրոմբոն
From Wikipedia, the free encyclopedia
Տրոմբոն (իտալ.՝ trombone, < tromba - փող), պղնձյա փողային նվագարան։ Տրոմբոնի պատկերները և նրա մասին հիշատակություններ հանդիպում են XV դարից։ Կազմված է երկար, գլանաձև, երկու անգամ կորված, մոտ 15 մմ տրամագծով փողից (երկարությունը մոտ 3000 մմ է), որն ավարտվում է լայն փողալայնուկով, փողի մյուս ծայրին դրվում է թասաձև մունդշտուկը։ Գոյություն ունի միջին մասը շարժական, այսպես կոչված ցուգտրոմբոն և կափույրիկներով տրոմբոն, որ ստեղծվել է XIX դ. 1-ին կեսին։ Հայտնի է տրոմբոնի 6 տարատեսակ՝ սոպրանոյից մինչև կոնտրաբաս։ Տրոմբոնը հիմնականում նվագախմբային գործիք է։
Տրոմբոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | labrosones with slides? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 423.22 |
Ձայնանմուշ | |
![]() |

Ձայնի սկզբունքը
Ինչպես այլ պղնձյա փողային գործիքները այնպես էլ տրոմբոն նվագելու հիմնական սկզբունքը կայանում է շրթունքների դիրքը փոխելով կամ երկար գլանաձև երկու անգամ կործված փողի դիրքը փոխելով այդպիսով փոխելով օդի քանակը, որը մտնում է գործիքի մեջ։
Տրմոբոնն ունի 7 դիրք, որոնք իրարից տարբերվում են կիսատոներով։
Դիրք | Տրոմբոնի հիմնական տոնը |
---|---|
I | B (սի-բեմոլ) |
II | A (լյա) |
III | As (լյա-բեմոլ) |
IV | G (սոլ) |
V | Fis (ֆա-դիեզ) |
VI | F (ֆա) |
VII | E (մի) |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոմբոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.