Օրգով
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Օրգով, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավարևելյան փեշերին, Ամբերդի գետահովտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մ։
Գյուղ | ||
---|---|---|
Օրգով գյուղը Տեղերի Ռադիոօպտիկական կայանից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արագածոտն | |
Համայնք | Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | |
Այլ անվանումներ | Երկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի | |
ԲԾՄ | 1630 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 418[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկին անվանումներն են՝ Երկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի[3]։
Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը՝ -4,-5-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։
Օրգովի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Զբաղվում են պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետևյալ կերպ. արոտավայրեր՝ 185 հա, վարելահողեր՝ 2 հա, խոտհարքեր՝ 5 հա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։
Գյուղի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի և բնակավայրի մնացորդներ։ Գյուղում կա Չրախլու կոչվող մատուռը, որի շրջակայքում գերեզմանատուն է։ Ըստ ավանդության Չրախլու նշանակում է ճրագով լի։ Կան ավերված խաչքարեր։ Այստեղ է գտնվում Պարիս Հերունու ռադիոօպտիկական կայանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.