From Wikipedia, the free encyclopedia
Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիք, քրեաիրավական նորմ, համաձայն որի անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, քանի դեռ գտնվում է «անչափահասության» տարիքում։ Անչափահասության հանգամանքը քրեական իրավունքում դիտարկվում է որպես արդարացման օրինական ձև, որն էլ ենթադրում է, որ անչափահաս համարվող ամբաստանյալը նախքան որոշակի տարիքային շեմը հաղթահարելը հանցագործություն կատարելու դեպքում չի կրում քրեական պատասխանատվություն։ Ըստ հանցագործության հասցրած վնասի և վտանգավորության մակարդակի՝ անչափահասը կարող է պատասխանատվության ենթարկվել սահմանված տարիքային շեմը հաղթահարելուց անմիջապես հետո։
ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ գլխի («քրեական պատասխանատվության ենթակա անձինք» վերտառությամբ) հոդված 24-ը սահմանում է, որ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Մասնավոր դեպքերում որպես տարիքային շեմ դիտարկվում է տասնչորս տարին։ Նմանօրինակ մասնավոր դեպքեր են սպանությունը, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, մարդուն առևանգելը, բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը, ավազակությունը, գողությունը , կողոպուտը, շորթումը, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելը, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր հափշտակելու կամ շորթելը, տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը, խուլիգանությունը։ Համաձայն իրավունքի տեսաբանների սուբյեկտիվ պնդումների՝ նախքան յոթ տարին լրանալը երեխան տեսականորեն անկարող է դիտավորությամբ պայմանավորված հանցանք կատարել։
Հայաստանի ոստիկանության և դատական դեպարտամենտի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013 թվականին հանցավոր վարքագիծ է դրսևորել 352 անչափահաս, դատապարտվել է 83-ը։ Ընդ որում, դատապարտվածներից 12-ը եղել են 14-15, 71-ը՝ 16-17 տարիքային խմբի ներկայացուցիչներ։
Նրանցից ազատազրկման է դատապարտվել 83.1 %-ը (69 անձ), որոնցից 63.8 %-ի (44 անձ) նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ 2014 թվականին հանցավոր վարքագիծ է դրսևորել 335 անչափահաս, դատապարտվել է 87-ը[1]։ Դատապարտվածներից 20-ը եղել են 14-15, 67-ը՝ 16-17 տարիքային խմբի ներկայացուցիչներ։ Ազատազրկման է դատապարտվել անչափահասների 71.3 %-ը (62 անձ), որոնցից 59.7 %-ի (37 անձ) նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։
Հայաստանի քրեական օրենսգրքի 5-րդ բաժինը նվիրված է անչափահասների նկատմամբ կիրառվող քրեական պատասխանատվության առանձնահատկություններին։ Ըստ հոդված 89-ի՝ «ազատազրկում» վերտառությամբ, անչափահասի նկատմամբ ազատազրկում կարող է նշանակվել միայն միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար։
Ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է՝
Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկություններ, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը։
Մինչև տասնվեց տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել յոթ տարին։ Տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել տասը տարին։ Ըստ դատավճիռների համակցության՝ ազատազրկման ձևով նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասներկու տարին։
Ստորև ներկայացված են քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքն ու պայմանները ըստ ՄԱԿ-ի անդամ տարբեր պետությունների և Արցախի Հանրապետության։
Պետություն | Տարիք | Հղ․ | Նշումներ, ծանոթագրություններ | |
---|---|---|---|---|
Աֆղանստան | 7–12 | [2] | Աֆղանստանի «անչափահասության» մասին օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածների համաձայն 7-12 տարեկան երեխան հանցագործության վնտագավորության աստիճանից կախված կարող է ստանալ զգուշացում կամ հատուկ ուղղիչ դաստիարակչական աշխատանքներ։ 12 տարին լրացած անչափահասներն այս երկրում քրեական վարույթով կարող են հանդես գալ որպես ամբաստանյալ կողմ։ | |
Ալբանիա | 14 | [3] | Համապատասխան օրենսգրքի հոդված 1-ի համաձայն՝ Ալբանիայում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ | |
Ալժիր | 13 | [4] | Ալժիրում 13 տարին լրացած անձի նկատմամբ կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն։ | |
Անդորրա | 12 | [5] | Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասներկու տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ | |
Անգոլա | 14 | [6] | Քրեական պատասխանատվության ենթարկվելու նվազագույն տարիքը տասնչորսն է։ | |
Արցախի Հանրապետություն | 14 | [7] | ||
Անտիգուա և Բարբուդա | 8 | [8] | Համաձայն Անտիգուա և Բարբուդայի «անչափահասության» մասին օրենքի առաջին հոդվածի՝ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում ութ տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ | |
Արգենտինա | 16 | [9][10] | ||
Հայաստան | 14 | [11] | ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ գլխի («քրեական պատասխանատվության ենթակա անձինք» վերտառությամբ) հոդված 24-ը սահմանում է, որ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Մասնավոր դեպքերում որպես տարիքային շեմ դիտարկվում է տասնչորս տարին։ Նմանօրինակ մասնավոր դեպքեր են սպանությունը, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, մարդուն առևանգելը, բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը, ավազակությունը, գողությունը, կողոպուտը, շորթումը, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելը, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր հափշտակելու կամ շորթելը, տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը, խուլիգանությունը։ | |
Ավստրալիա | 10 | [12] | Ավստրալիայի քրեական օրենսգիրքը հատուկ դեպքերի համար նախատեսում է մասնավոր պատասխանատվության ձևեր, թեպետ այս երկրում պատասխանատվության կարող է ենթարկվել նույնիսկ տասը տարին լրացած երեխան[12][13]։ | |
Ավստրիա | 14 | [14] | ||
Ադրբեջան | 14 | [15] | ||
Բանգլադեշ | 9 | [16] | ||
Բելգիա | 12 | [17] | ||
Բոլիվիա | 14 | [18][19] | Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ | |
Բրազիլիա | 12 | [20][21][22][23] | Ըստ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության «անչափահասության» մասին օրենքի՝ մասնավոր դեպքերում քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել 12-18 տարեկան բոլոր անչափահասները։ | |
Կանադա | 12 | [24] | ||
Չիլի | 16 | [25][26] | ||
Չինաստան | 14 | [16] | Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տասնչորս տարեկանից բարձր երեխաները քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել բացառապես սպանության, բռնաբարության, կողոպուտի, հրդեհման, պայթյունի, թունավոր նյութերի և վտանգավոր դեղերի տարածման մեղադրանքով։ Հոնգ Կոնգում քրեական պատասխանատվության ենթարկվելու նվազագույն շեմը 10-ն , իսկ Մակաուում՝ 16-ը։ Չինաստանում անչափահասների մասնակցությամբ այլ տեսակի հանցագործությունները կարող են դատապարտվել միայն այն պարագայում, երբ ամբաստանյալը 16 տարին լրացած անձ է։ | |
Կոլումբիա | 18 | [22] | ||
Կոստա Ռիկա | 12 | [27] | ||
Խորվաթիա | 14 | [28] | ||
Կուբա | 16 | [29] | ||
Չեխիա | 15 | [30] | ||
Դանիա | 15 | [17] | ||
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 16 | [31] | ||
Էկվադոր | 18 | [32] | ||
Եգիպտոս | 12 | [33] | ||
Էստոնիա | 14 | [17] | ||
Եթովպիա | 9 | [33] | ||
Ֆինլանդիա | 15 | [34] | ||
Ֆրանսիա | 13 | [17] | ||
Վրաստան | 14 | [35] | Վրաստանի քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածը նախատեսում է, որ 14-18 տարեկան անչափահասները կարող են ենթարկվել պատասխանատվության։ | |
Գերմանիա | 14 | [36] | Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում 14 տարին լրացած անչափահասը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ մասնավոր դեպքերում։ | |
Հոնկոնգ | 10 | [37] | ||
Հունգարիա | 12 | [38] | ||
Իսլանդիա | 15 | [17] | ||
Հնդկաստան | 7 | [16] | ||
Ինդոնեզիա | 8 | [16] | ||
Իրան | 15 (տղաներ) |
9 (աղջիկներ)
[39][40] | Իրանի Իսլամական Հանրապետությունում անչափահասության տարիքում կատարված հանցագործությունների դեպքում աղջիկները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել 9, իսկ տղաները՝ 15 տարին լրանալուց հետո։ | |
Իռլանդիա | 12 | [41] | Սպանության, բռնաբարության և/կամ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ կասկածվող 12 տարին լրացած անչափահասները Իռլանդիայի Հանրապետությունում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ | |
Իսրայել | 12 | [16] | ||
Իտալիա | 14 | [17] | Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ | |
Ճապոնիա | 14 | [42] | Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ | |
Քենիա | 8 | [33] | ||
Մալայզիա | 10 | [43][44] | ||
Մեքսիկա | 12 | [45] | Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Սպանության և բռնաբարության դեպքում՝ տասներկու տարին։ | |
Մարոկկո | 12 | [33] | ||
Մյանմա | 7 | [16] | ||
Նեպալ | 10 | [16] | ||
Նիդերլանդներ | 12 | [17] | ||
Նոր Զելանդիա | 10 | [46][47] | ||
Նիգերիա | 7 | [33] | ||
Հյուսիսային Կորեա | 14 | [16] | ||
Նորվեգիա | 15 | [48] | ||
Պակիստան | 7 | [16] | ||
Պարագվայ | 14 | [49] | Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ Անկախ հանցագործության վտանգավորության աստիճանից և հետևանքից՝ մինչև 17 տարեկան անչափահասները չեն կարող ազատազրկամն ենթարկվել ոչ ավելի քան 8 տարի։ | |
Պերու | 14–18 | [22] | Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ | |
Ֆիլիպիններ | 15 | [50][51] | 2019 թվականի հունվարի 23-ից ի վեր Ֆիլիպիններում քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնհինգ տարին լրացել է նախքան հանցանք կատարելը[52]։ | |
Լեհաստան | 15–18 | [53] | Համաձայն Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնհինգ տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ | |
Պորտուգալիա | 16 | [54] | ||
Ռումինիա | 14 | [17] | ||
Ռուսաստան | 14 | [55] | Համաձայն Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։ ՌԴ-ում քրեական պատասխանատվության են ենթարկվում բացառապես առանձնակի ծանր հանցագործություններ կատարած անչափահասները։ | |
Սինգապուր | 7 | [16] | Սինգապուրում քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել անգամ 7 տարեկան երեխան։ | |
Սլովենիա | 14 | [17] | ||
Հարավաֆրիկյան Հանրապետություն | 10 | [33] | ||
Հարավային Կորեա | 14 | [16] | ||
Իսպանիա | 14 | [56] | ||
Սուդան | 7–15 | [33] | Սուդանում յոթ տարեկան երեխան սպանության և բռնաբարության կասկածանքով կարող է ենթարկվել ազատազրկման[57]։ | |
Շվեդիա | 15 | [17] | ||
Շվեյցարիա | 10 | [17] | ||
Թայվան | 14 | Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնչորս տարին լրացել է նախքան հանցանք կատարելը[58]։ | ||
Տանզանիա | 7 | [33] | ||
Թաիլանդ | 7–14 | [16] | ||
Թուրքիա | 12 | [17] | ||
Ուգանդա | 12 | [33] | ||
Ուկրաինա | 14 | [17] | ||
Միացյալ Թագավորություն | 8–10 | [59][60][61][62] | ||
Միացյալ Նահանգներ | 0–11 | [63][64] | Ամերիկայի Միացյալ Նահանգների Դաշնային Սահմանադրությունը առանձին նահանգների համար նախատեսում է առանձնահատուկ պայմաններ։ | |
Ուրուգվայ | 18 | [65] | ||
Ուզբեկստան | 13–16 | [16] | ||
Վիետնամ | 14 | [16] | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.