Քաթայիբ կամ Լիբանանյան փաղանգ, (արաբ․՝ حزب الكتائب اللبنانية) Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող քաղաքական կուսակցություն, որը պաշտպանում է Լիբանանում Մարոնիական կաթոլիկ եկեղեցու շահերը։ Կուսակցությունը հատկապես իր դիրքերը ամրապնդել է 1975-1990 թվականներին Լիբանանի քաղաքացիակա պատերազմի ժամանակ։
Քաթայիբ արաբ․՝ الكتائب اللبنانية, Social Democratic Party of Lebanon | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Լիբանան |
Առաջնորդ | Սամի Ժմայել |
Կարգախոս | «Աստված, Երկիր և ընտանիք» |
Հիմնադիր | Պիեր Ժմայել |
Հիմնադրված | օգոստոսի 1, 1936 |
Գաղափարախոսություն | հակակոմունիզմ, քրիստոնեական դեմոկրատիա, Ֆեդերալիզմ, Phoenicianism? և ազատականություն |
Քաղաքական հայացք | աջական |
Շտաբ | Բեյրութ, Լիբանան |
Միջազգային պատկանելություն | Միջազգային դեմոկրատական միություն |
Կայք | kataeb.org |
Kataeb Վիքիպահեստում |
Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո երկիրը ընկավ ճգնաժամի մեջ և երկրի ընդիմադիր ուժերի նախաձեռնությամբ երկրում անցկացվեցին նոր արտահերթ քվեարկություններ, որի ժամանակ Քաթայիբ կուսակցությունը չկարողացավ դառնալ Լիբանանի խորհրդարանի բացարձակ առաջատարը։
Կուսակցության համախոհները ունի որոշակի նպատակներ և ձգտումներ որոնք իրենց հերթին պաշտպանում են Մարոնիական կաթոլիկ եկեղեցու շահերը։ Բացի այդ, նրանք նպատակ ունեն նաև երկրում սահմանել ազգային կոնսերվատիզմ, բացարձակ ֆեդերալիզմ և քրիստոնեական ժողովրդավարություն։
«Քաթայիբ» քաղաքական կուսակցությունը հայտնի է նաև, որպես «Լիբանանյան փաղանգ» և «Փաղանգների կուսակցություն»։ Քաթայիբ հոգնակի բառի եզակի ձևը՝ Քաթիբ, վերցվա է հունարեն «փաղանգ» բառի (հուն․՝ Φάλαγγα) արաբերեն թարգմանությունը։ Փաղանգը իր հերթին ներկայացնում է մարտակարգ, ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարք, որը կիրառվել է Մակեդոնիայում և Հունաստանում։
Քաղաքական կուսակցությունը հիմնադրվել է 1936 թվականին, Լիբանանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ամին Պիեր Ժմայելի կողմից։ Աջակողմյան կուսակցությունը ստեղծվել է «Իսպանական փաղանգ»-ի և Իտալական ազգային նացիստական կուսակցության օրինակով[1][2]։ Այն հայտնի դարձավ 11-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ՝ Բեռլինում[3][4]։
Քաթայիբ կուսակցության անդամները և ռազմական ուժերը ունեն իրենց առանձին համազգեստը[5], որը կազմված է շագանակագույն վերնաշապիկից։ Չնայած նրան, որ քաղաքական կուսակցության համազգեստը վերցված է գերմանական գրոհայինների համազգեստից, նրանք չունեն որևէ գաղափարական ընդհանրություններ[6]։ Լիբանանյան կուսակցությունը համարվում է Լիբանանի խորհրդարանի ամենակարգապահ կուսակցություններից մեկը։ Նրանք կարգախոսն է «Աստված, երկիր և ընտանիք»։
Քաթայիբ կուսակցության տարեդարձը Լիբանանում նշվել է 1971 թվականին, մինչ այդ, կուսակցությունը գործել է Ֆրանսիայում` Լիբանանից դուրս։ Սկզբում Քաթայիբ կուսակցությունը կազմված էր չորս լիբանանյան անձանց խորհրդից։ Կուսակցությունը մերժում է նաև արաբիզմի տեսությունը։
1958 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմը ավարտվեց այն բանից հետո երբ Լիբանան ներխուժեցին ամերիկյան գրոհային ուժերը։ «Քաթայիբ» կուսակցությունը անվերապահորեն գրեթե մշտապես աջակցել է արևմտամետ ուժերին, ի դեմս Լիբանանի քաղաքական գործիչ Քամիլ Շամունի։ Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո կուսակցության անդամների մեծ մասը դարձան Լիբանանի խորհրդարանի պատգամավոր։ 1961 թվականին կուսակցությունը ստեղծել է իր սեփական ոստիկանական և կառավարական մարմինները։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.