Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Փաղանգ, ֆալանգ (հին հունարեն՝ φάλαγξ, հուն․՝ φάλαγγα [ֆալանգա]), հին հունական, մարտակարգ, ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարք։ Ունեցել է 8-16 շարք (հազվադեպ՝ 25), ճակատի երկարությունը՝ մինչև 500 մ (շարքում 1000 մարդու դեպքում)։ Փաղանգը հայտնի էր դեռևս Տրոյական պատերազմի ժամանակ։ Կատարելագործել է Փիլիպպոս Մակեդոնացին։ Այսպես կոչված, մակեդոնական մեծ փաղանգում կար 28672 զինվոր։ Փաղանգը կազմված էր ստորաբաժանումներից, հիմնականներն էին լոքոսը (1 շարք՝ 16 զինվոր), սինտագման (16 լոքոս՝ 256 զինվոր), փոքր փաղանգը (16 սինտագմա՝ 4096 զինվոր)։ Փաղանգի գործողության հիմքը ճակատային հարձակումն էր, ուներ հարվածի զգալի ուժ, սակայն դանդաղաշարժ էր, շարքերը խախտվում էին շարժման ժամանակ։ Հին Հռոմում փաղանգ օգտագործվել է մինչև մ․թ․ա․ IV դ․ վերջը և ուշ կայսրության ժամանակաշրջանում՝ բարբարոսների դեմ պատերազմներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.