From Wikipedia, the free encyclopedia
Տատյանա Միխայլովնա Ֆրունզե (ռուս.՝ Татья́на Миха́йловна Фру́нзе օգոստոսի 2, 1920, Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 15, 2024, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), Միխայիլ Ֆրունզեի դուստրը։
Տատյանա Ֆրունզե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1920 |
Ծննդավայր | Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 15, 2024 (103 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քիմիկոս |
Աշխատավայր | Ն. Չելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ և Տարրօրգանական միացությունների ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Ֆրունզե |
Պարգևներ և մրցանակներ |
Տատյանա Ֆրունզեն ծնվել է 1920 թվականի օգոստոսի 2-ին, խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, ռազմական տեսաբան Միխայիլ Ֆրունզեի ընտանիքում։ 1925 թվականին մահացել է Տատյանայի հայրը, իսկ մեկ տարի անց՝ մայրը։ Ծնողների մահից հետո Տատյանան կրտսեր եղբոր հետ որոշ ժամանակ ապրել է տատիկի մոտ։ Տատիկի մահից հետո նրանց որդեգրել է ընտանիքի ընկեր, հեղափոխական Կլիմենտ Վորոշիլով։
Խորհրդային զորահրամանատար, ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկը՝ Սեմյոն Բուդյոննին, իր հուշերում գրել է՝
«Թիմուր Ֆրունզեն հետագայում դարձել է սպա օդաչու, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեգենդար հրամանատարի որդին՝ լեյտենանտ Թիմուր Միխայլովիչ Ֆրունզեն, անհավասար օդային մարտում զոհվել է քաջի մահով։ Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Հրամանատարի դուստրը՝ Տատյանա Միխայլովնա Ֆրունզեն, սովորել է Կարմիր բանակի քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայում։ Երբ պատերազմը սկսվել է, նրան ուղարկել են տանկի գործարաններից մեկում աշխատելու։ Պատերազմից հետո Տատյանա Միխայլովնան ավարտել է Մենդելեևի անվան ինստիտուտը, այժմ աշխատում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մոսկվայի ինստիտուտներից մեկում։ Նա պրոֆեսոր է, քիմիական գիտությունների դոկտոր, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության անդամ»[1][2][3] |
։
Դ.Ի.Մենդելեևի անվան ռուսական քիմիական տեխնոլոգիական համալսարանն ավարտելուց հետո Տատյանա Ֆրունզեն աշխատել է Մոսկվայի Ն.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտում, զբաղվել պոլիամիդների քիմիայի հետազոտությամբ և այդ թեմայով էլ պաշտպանել իր թեկնածուական թեզը։
1954 թվականին տեղափոխվել է նոր հիմնադրված Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալեքսանդր Նեսմեյանովի անվան տարրօրգանական միացությունների ինստիտուտը և մի քանի տարի անց պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հետազոտություն սինթետիկ հետերոցոչ պոլիամիդների բնագավառում» թեմայով։ 1964 թվականին ղեկավարել է ինստիտուտի նորաստեղծ պոլիմերացման պրոցեսների լաբորատորիան[4]։
Մոտ տաս տարի եղել է Օրգանական քիմիայի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահությանը կից մակրոմոլեկուլային միացությունների խորհրդի անդամ[5]։
Գիտական աշխատանքից բացի Տատյանա Ֆրունզեն զբաղվել է սոցիալական աշխատանքով․ 1968-1991 թվականներին եղել է խորհրդային կանանց կոմիտեի նախագահի տեղակալ, մասնակցել է հոր ժառանգության պահպանմանը[6][7]։
2008 թվականի դեկտեմբերին Տատյանա Ֆրունզեի բնակարանը կողոպտվել է, որի ընթացքում անհետացել են Միխայիլ Ֆրունզեի պարգևները։ Գողերը հայտնաբերվելուց հետո մի շարք արժեքավոր իրեր հետ են վերադարձվել[8]։
2020 թվականի օգոստոսին Տատյանա Ֆրունզեն նշել է իր 100-ամյակը[9], այդ ժամանակ նա դստեր՝ Ելենայի հետ, ապրել է Մոսկվայում[10]։
Բազմաթիվ գիտական աշխատությունների և մի քանի գյուտերի հեղինակ է[11]։
Տատյանա Ֆրունզեն մահացել է Մոսկվայում, 2024 թվականի հունվարի 16-ին՝ 103 տարեկանում[12][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.