Վլադիմիր Աբաջյան

հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia

Վլադիմիր Աբաջյան

Վլադիմիր Համբարձումի Աբաջյան (նոյեմբերի 27, 1927(1927-11-27), Ղոնախղռան, Շիրակի մարզ, Հայաստան - հունվարի 15, 2013(2013-01-15), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան, ասմունքի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վլադիմիր Համբարձումի Աբաջյան, Ծնվել է ...
Վլադիմիր Համբարձումի Աբաջյան
Thumb
Ծնվել էնոյեմբերի 27, 1927
ԾննդավայրՇիրակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 15, 2013
(85 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան
ԱշխատատուԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Փակել

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանի եղբայրն է։

Կենսագրություն

Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թ․ նոեյեմբերի 27-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում (նախկին անվանումը՝ Ղոնախղռան)։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում[1]։ Թատրոնում կերտել է 50-ից ավելի դերեր։

Հայտնի է նաև որպես ասմունքի վարպետ, խաղացել է նաև կինոյում («Սայաթ-Նովա», «Հուսո աստղ», «Արահետ» և այլն)։

Դերեր

Թատրոնում

Մանրամասն տեղեկատվություն Ներկայացում, Դեր ...
Ներկայացում Դեր
Քանդած օջախ Օսեփ
Մաշենկա Օկայոմով
Նամուս Սեյրան
Անմեղ մեղավորներ Նեզնամով
Փակել

Կինոյում

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Ֆիլմ ...
Տարեթիվ Ֆիլմ Դեր
2005 Արահետ հայր
1984 Արքա Ջոն կոմս Սոլսբերի
1978 Հուսո աստղ Եսայի
1973 Կամոյի վերջին սխրանքը Ոսկանյան
1966 Լալվարի որսկանը Գագո
1960 Սայաթ-Նովա Վարդան
Փակել

Պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.