From Wikipedia, the free encyclopedia
Վիլլեմ դե Կունինգ (նաև՝ Կոոնինգ[13], հոլ.՝ Willem de Kooning, հոլանդերեն արտասանություն՝ դե Կոնինգ, ապրիլի 24, 1904[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][2][5][…] - մարտի 19, 1997[1][3][6][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7][8]), 20-րդ դարի երկրորդ կեսի առաջատար նկարիչ և քանդակագործ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի առաջատարներից մեկը։
Վիլլեմ դե Կունինգ հոլ.՝ Willem de Kooning | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][2][5][…] |
Մահացել է | մարտի 19, 1997[1][3][6][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7][8] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Willem de Kooning Academy? (1922)[9] և Grand Central School of Art? |
Երկեր | Տիկին III, Woman I? և Seated Woman on a Bench? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, դիզայներ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Աշխատավայր | Black Mountain College? |
Ամուսին | Elaine de Kooning? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[12] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն | |
Willem de Kooning Վիքիպահեստում |
Վիլլեմ դե Կունինգը ծնվել է 1904 թվականի ապրիլի 24-ին Ռոտերդամում։ Նրա ծնողները՝ Լեենդերդ դե Կունինգը և Կոռնելիա Նոբելը, ամուսնալուծվել են 1907 թվականին, և Վիլլեմ դե Կունինգը նախ ապրել է իր հոր, ապա՝ մոր հետ։ Մինչև 1924 թվականը հաճախել է երեկոյան դասընթացների Վիլլեմ դե Կոոնինգի անվան ակադեմիայում։ 1926 թվականին նա ապօրինի մեկնել է Միացյալ Նահանգներ, հաջորդ 70 տարվա ընթացքում ապրել և աշխատել է Նյու Յորքում։ Ընկերություն է արել Արշիլ Գորկու հետ և ենթարկվել նրա ազդեցությանը։
Դե Կունինգի անհատական ոճը ձևավորվել է 1930-ական և 940-ական թվականների սահմանին Պիկասոյի և Միրոյի ազդեցությամբ։ 1943 թվականին նա ամուսնացել է հայտնի նկարիչ Էլեն Ֆրիդի հետ։ 1950-ականներին դե Կունինգը, գնալով պրիմիտիվիզմի ուղով, զարգացրել է այսպես կոչված «պատկերավոր աբստրակցիաները»։
Ժամանակի ընթացքում դե Կունինգի կտավները հագեցվել են լանդշաֆտային նմուշներով՝ դառնալով պակաս առարկայական։ Ավելի ուշ շրջանի նրա աշխատանքներում գերակշռում են շինծու դեկորատիվության միտումը, երբ իրավիճակը բարդացրել են ալկոհոլիզմը և Ալցհայմերի հիվանդությունը։ Չնայած դե Կունինգի ստեղծագործության ոչ միանշանակ բնույթին՝ նա դարձել է առաջին նկարիչը, որն արժանացել է Կայսերական մրցանակի։
2006 թվականին «Կանայք» շարքից նրա երրորդ նկարը վաճառվել է 137,5 միլիոն դոլարով՝ դառնալով ամենաթանկ արվեստի գործերից երկրորդը պատմության մեջ (այժմ այն երրորդն է)[14]։
Վիլլեմ դե Կունինգի հետմահու ցուցահանդեսը դարձել է Նյու Յորքի 2012 թվականի ամենաշատ այցելւներն ունեցած ցուցահանդեսը և տասներեքերորդն աշխարհում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.