From Wikipedia, the free encyclopedia
Ստամոքսաղիքային թափածակում, անցք, որն առաջանում է ստամոքսաղիքային տրակտի պատում[1]։ Ստամոքսաղիքային տրակտը ներառում է կերակրափողը, ստամոքսը, բարակ աղին և հաստ աղին[1]։ Արտահայտվում է խիստ որովայնային ցավով[1]։ Երբ թափածակումը գտնվում է ստամոքսի կամ բարակ աղու մոտակա հատվածում ՝ ցավի առաջացումը հանկարծակի է, իսկ հաստ աղու հատվածում տեղակայվելու դեպքում այն կարող է ավելի աստիճանական բնույթ կրել[1]։ Ցավը սովորաբար մշտական բնույթ է կրում[1]։ Որպես թափածակման բարդություն կարող է առաջանալ՝ սեպսիս, սրտի զարկերի հաճախացում, հաճախացած շնչառություն, տենդ և գիտակցության մթագնում[1]։
Ստամոքսաղիքային թափածակում | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն և անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 569.83 և 863.9 |
ՀՄԴ-10 | K63.1 |
Թափածակման պատճառներ կարող են հանդիսանալ վնասվածքները (դանակով հասցված վերքը, կոշտ և սուր առարկա ուտելը) կամ բժշկական հետազոտությունները, ինչպես օրինակ՝ կոլոնոսկոպիան, աղիների խցանումը կամ ոլորումը, հաստ աղիքի քաղցկեղը, դիվերտիկուլիտը, ստամոքսի խոցը, իշեմիկ կոլիտը և մի շարք վարակներ ներառյալ C. difficile -ն[1]։ Թափածակման հետևանքով աղիքային պարունակությունը թափանցում է որովայնի խոռոչ[1]։ Աղիքային բակտերիաների որովայնի խոռոչ թափանցումը հանգեցնում է պերիտոնիտի, որն էլ հետագայում կարող է թարախակույտի առաջացման պատճառ դառնալ[1]։ Ստամոքսի թափածակումը կարող է հանգեցնել քիմիական պերիտոնիտի` ստամոքսահյութի դեպի որովայնի խոռոչ անցման պատճառով[1]: Համակարգչային շերտագրությունը սովորաբար ախտորոշման նախընտրելի մեթոդ է համարվում։ Իսկ որովայնի ազատ գազը հաճախ կարելի է տեսնել ընդհանուր ռենտգեն պատկերով[1]։
Թափածակումը պահամջում է անհետաձգելի վիրաբուժական միջամտություն` ախտորոշիչ լապարատոմիայի ձևով[1]։ Սովորաբար դա իրականացվում է ներերակային հեղուկների ներմուծման և հակաբիոտիկների օգտագործման հետ միասին[1]։ Կարող են օգտագործվել տարբեր հակաբիոտիկներ, ինչպիսիք են՝ պիպերացիլին/տազոբակտամ կամ ցիպրոֆլոքսացին/մետրոնիդազոլ համադրությունը[2][3]։ Երբեմն թափածակված հատվածը փակում են կարերով, մինչ դեռ շատ հաճախ աղիքային ռեզերվացիա անելու անհրաժեշտություն է առաջանում[1]։ Նույնիսկ առավելագույն բուժման դեպքում մահվան ռիսկը կարող է լինել 50%[1]։ Ստամոքսի խոցի հետևանքով առաջացած թափածակումը հայտնաբերվում է տարեկան 10.000 մարդուց 1-ի մոտ, իսկ դիվերտիկուլիտից առաջացածը հանդիպում է մոտավորապես10.000 մարդուց 0,4-ի մոտ[4][5]։
Նշաններն ու ախտանիշները կարող են ներառել էպիգաստրիալ ցավը, որը միջին գծի աջ կողմում է և վկայում է դուոդենալ խոցի թափածակման մասին։ Ստամոքսի խոցի թափածակման ժամանակ ի հայտ է գալիս այրող ցավ էպիգաստրիալ շրջանում փորփքանքի և դիսպեպսիայի հետ զուգակցված։
Աղիքային հատվածում թափածակման ժամանակ ցավն սկսվում է թափածակման հատվածից և ճառագայթում ողջ որովայնով։
Ստամոքսային թափածակումն հանգեցնում է խիստ որովայնային ցավերի, սրտխառնոցի, փսխման և հեմատեմեզիսի։ Ուշ ախտանշանները ներառում են տենդը և ցնցումները[6]։ Որովայնը դառնում է ռիգիդ։ Ժամանակի ընթացքում որովայնային աղմուկները դադարում են և որովայնի աուսկուլտացիայի ժամանակ կարող են լսվել սրտի տոները, որովայնը ուռչած է։
Կերակրափողային թափածակուման ժամանակ կարող է դիտվել հանկարծակի առաջացող հետկրծոսկրային ցավ։
Պատճառները ներառում են՝ ստամոքսային խոցը, դուոդենալ խոցը, ապանդիցիտը, գաստրոինտեստինալ քաղցկեղը, դիվերտիկուլիտները, աղիքի բորբոքային հիվանդությունները, վերին միջընդերային զարկերակի սինդրոմը, տրավման և ասկարիդոզը։ Որովայնային տիֆը[7], ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները[8][9] նույնպես կարող են թափածակման պատճառ հանդիսանալ[10]։
Մագնիսներ ուտելը նույնպես կարող է հանգեցնել թափածակման, եթե մագնիսները կպչեն իրար աղիքի տարբեր հանգույցներում[11]։
Ռենտգեն պատկերի վրա երևում է ազատ գազ որովայնի խոռոչում։ Գազը հեշտությամբ արտացոլվում է ռենտգենով, երբ հիվանդը գտնվում է ուղղահայաց դիրքում։ Թափածակումը հաճախ կարող է ախտորոշվել համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Արյան մեջ լեյկոցիտները հաճախ բարձրանում են։
Վիրահատական միջամտությունը գրեթե միշտ պահանջում է ախտորոշիչ լապարոտոմիա և պերիտոնեալ լվացում։ Երբեմն այն կարող է կատարվել լապարոսկոպիկ եղանակով[12]։ Գրահամի եղանակով ճարպոնային դրենավորումը հաճախ օգտագործվում է դուոդենալ թափածակման դեպքում։
Կոնսերվատիվ բուժումը ներառում է ներերակային հեղուկների ներմուծումը, հակաբիոտիկների օգտագործումը, նազագաստրիալ զոնդի տեղադրումը և աղիքի հանգստությունը։ Կոնսերցատիվ բուժումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ հիվանդի վիճակը կայուն է և թունավորման նշանները բացակայում են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.