Հայոց իշխան From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ Բագրատունի, Բյուրատյան (670-726), Հայոց իշխան 693-726 թվականներին, հաջորդել է Ներսեհ Կամսարականին։
Սմբատ Զ Բագրատունի | ||
| ||
---|---|---|
693-726 Արմինիա կուսակալություն | ||
Նախորդող | Աշոտ Բ Բագրատունի | |
Հաջորդող | Աշոտ Գ Բագրատունի | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Ծննդյան օր | 670 | |
Վախճանի օր | 726[1] | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Վարազ-Տիրոց Գ Բագրատունի[1][2] |
Բյուզանդա-արաբական հակամարտության պայմաններում կողմնորոշվել է նախ դեպի Արաբական խալիֆայությունը, 698 թվականին Պսակ ճահճոտ դաշտում դիմադրել Հայաստան ներխուժող բյուզանդական զորքերին։ Սակայն Հայաստանի (Արմինիա), Հյուսիսային Միջագետքի (Ջազիրա) և Ատրպատականի կառավարիչ Մուհամմադ իբն Մրվանի 701 թվականի ավերիչ արշավանքից հետո ելել է արաբների դեմ, որի համար ձերբակալվել է և Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորափորեցու հետ ուղարկվել Դամասկոս։ Հաջորդ տարի Սմբատ Բագրատունին վերադարձել է (հավանաբար՝ փախել) Հայաստան և հրավիրել հայ նախարարների գաղտնի ժողով, որտեղ որոշվել է՝ քաշվել Բյուզանդական կայսրության սահմանները և սպասել ռազմական օգնության։
Արաբական 8000 հոգանոց մի զորաբանակ հետապնդել է Սմբատ Բագրատունու հեռացող 2000-անոց զորամասին։ Երասխի ափին, Վարդանակերտ ավանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սմբատ Բագրատունին փայլուն հաղթանակ է տարել։ Սմբատ Բագրատունու և նրա հետ եղած հայ նախարարները հաստատվել են Տայքի Թուխարք ամրոցում։
703 թվականին, Բյուզանդիայից սաանալով ռազմ, օգնություն, Սմբատ Բագրատունին 5 000-անոց զորքով անցել է հարձակման, սակայն պարտություն է կրել Դրաշպետի ճակատամարտում, ստիպված հեռացել Եգերաց Փույթի (այժմ՝ Փոթի) կողմերը։ Վախենալով հայերի նոր ապստամբությունից՝ արաբները 705 թվականին հայ նախարարներին խաբեությամբ հավաքել են Նախճավանի և Խրամի եկեղեցիներում և ողջակիզել։ 709-ին Սմբատ Բագրատունին Հայաստանի արաբ կառավարչի կոչով վերադարձել է Հայաստան և վերստին դարձել Հայոց իշխան, սակայն այլևս եռանդուն մասնակցություն չի ունեցել երկրի քաղաքական կյանքին։
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ (684-689) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ (693-726) հայոց իշխան | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ ( 732-748) հայոց իշխան | Սահակ Գ (753-770) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.