Սեն Մոր դե Ֆոսե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Մոր դե Ֆոսե ( ֆր.՝ Saint-Maur-des-Fossés. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Փարիզի հարավ-արևելյան արվարձանն է։ Զբաղեցնում է 11,25 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 75 748[5]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Մոր դե Ֆոսե | |||
ֆր.՝ Saint-Maur-des-Fossés[1] ֆր.՝ Vivant-sur-Marne[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Վալ-դը-Մարն, Սենա, arrondissement of Créteil?, Նոժան-սյուր-Մարն և Մեծ Փարիզ | ||
Մակերես | 11,25 կմ² | ||
ԲԾՄ | 32 մետր, 53 մետր | ||
Բնակչություն | ▲75 441 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 94210[4] և 94100[4] | ||
Պաշտոնական կայք | saint-maur.com(ֆր.) | ||
| |||
Սեն Մոր դե Ֆոսեն Վանեսա Պարադիի և Մանու Կաչեի ծննդավայրն է։
638 թվականին ներկայիս քաղաքի տեղում հիմնվել է Սուրբ Պետրոսի աբբայությունը։ 868 թվականին այնտեղ են տեղափոխվել սուրբ Մաուրուսին (Մոր) վերագրվող մասունքները, ինչն էլ քաղաքի անվանակոչության հիմք է հանդիսացել և ապահովել ուխտավորների զգալի հոսք։
1541 թվականին Սեն Մորում սկսվել է կարդինալ դյու Բելլեին պատկանող ամրոցի շինարարությունը։ Նախագիծը պատրաստել է ճարտարապետ Ֆ. Դելորմը . Հետագայում տարածքը փոխանցվել է Կոնդեների իշխանական տոհմին, իսկ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ազգայնացվել է։
19-րդ դարում Սեն-Մորի բնակչությունն զգալիորեն աճել է՝ բնակավայրի սանիտարական պայմանների և Փարիզի հետ հաղորդակցության բարելավման շնորհիվ։ Սակայն քաղաքը զգալիորեն տուժել է ֆրանս-պրուսական պատերազմի և 20-րդ դարասկզբի երկու ջրհեղեղի ժամանակ։
Ներկայումս քաղաքում գործում են մի շարք ոչ մեծ ձեռնարկություններ, RATP-ի դեպոն և Essilor հետազոտական կենտրոնը։
Ֆիլիպ Դուալե (1908 – 1977), ջրասուզակ, հետազոտող, գրող. Ժակ Իվ Կուստոյի ընկերակիցը[6]
Վինչենցո Պերուջա (1881–1925), իտալացի գող, ով 1911 թ. օգոստոսի 21-ին հափշտակել է Մոնա Լիզան[7]
Լորան Պիմոն (ծնվել է 1965 թ. Սեն Մոր դե Ֆոսեում. ֆրանսիացի ֆուտբոլիստ[8]
Ժերմեն Տայֆեռ (1892–1983), կոմպոզիտոր, կոմպոզիտորների Les Six խմբի միակ կին անդամը[9]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.