Զիգինշոր (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Զիգինշոր (ֆր.՝ Ziguinchor), քաղաք, որը գտնվում է Սենեգալի հարավային մասում, համանուն մարզի վարչական կենտրոնը։ Այն նաև Զոգինշոր շրջանի է և ամբողջ Կազամանս հարավային շրջանի կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Զիգինշոր | ||
Երկիր | Սենեգալ | |
Համայնք | Ziguinchor Department? | |
Մակերես | 9 կմ² | |
ԲԾՄ | 12 մետր | |
Բնակչություն | ▲205 294 մարդ (2013) | |
Ժամային գոտի | ECG | |
| ||
Առաջին եվրոպացիները, որոնք ոտք են դրել այս տարածքներ, եղել են պորտուգալական արշավախնբի անդամները 1457 թվականին Ալվիզե Կադամոստոյի գլխավորությամբ։ Արշավախումբը կազմակերպել էր պորտուգալացի արքայազն Հենրի Խովագնացը, սակայն առաջին բնակավայրը պորտուգալացիների կողմից հիմնադրվել է 1645 թվականին։ 1886 թվականին Զիգինշորն անցել էր Ֆրանսիայի իշխանության տակ։ Գվինեա Բիսաուի անկախության համար մղված պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է գնդակոծության պորտուգալական զորքերի կողմից (Զիգինշորը գտնվում է Գվինա Բիսաույի անմիջական հարևանությամբ, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական գաղութ), որոնք հետապնդել են այնտեղ թաքնված Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության աֆրիկյան կուսակցության ջոկատներին։
Զիգինշորը երկրի բազմազգ քաղաքներից մեկն է, որտեղ բնակվում են մանդինկաներ, դիոլներ, վոլոֆներ, ֆուլբեներ, սոնինկեներ և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։
2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 169,708 մարդ[1]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.
1988 | 1997 | 2001 | 2002 | 2013 |
---|---|---|---|---|
124,283 | 180,555 | 216,971 | 153,269 | 169,708 |
Զիգինշորը գտնվում է Կազամանս գետի ստորոտին հոսանքներում՝ նրա գետաբերանից ոչ հեռու, ծովի մակարդակից 15 մետր բարձրության վրա[2]։ Քաղաքի նավահանգստի միջոցով քաղաքից արտահանվում են ածուխ և երկաթի հանքաքար։ Քաղաքում կա գետնանուշի կարագի արտադրություն։ Քաղաքն ունի նաև օդանավակայան[3]։
Քաղաքի կլիման բնութագրվում է որպես արևադարձային։ Տեղումների տարեկան միջին նորմը կազմում է շուրջ 1550 միլիմետր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.