From Wikipedia, the free encyclopedia
Ջիմմի Դոնալ Ուելս (անգլ.՝ Jimmy Donal «Jimbo» Wales, օգոստոսի 7, 1966[1][2][3][…], Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ[16], հայտնի է իբրև «Ջիմբո»), ամերիկացի ինտերնետ գործարար, վիքի հայեցակարգի գաղափարախոս, Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր, Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայացուցիչ (2003-2006)։ 2011 թվականի ամռանից Վիքիմեդիա Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ է և Վիքիա ընկերության հիմնադիրը։
Ջիմմի Դոնալ Ուելս անգլ.՝ Jimmy Donal Wales | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1966[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Հանթսվիլ (ԱՄՆ) |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | անկրոնություն[4] |
Կրթություն | Օբերնի համալսարան (1986), Ալաբամայի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և Randolph School? (1983)[5] |
Ազդվել է | Այն Ռանդ[6] և Ֆրիդրիխ Հայեկ |
Երկեր | Վիքիպեդիա |
Մասնագիտություն | գործարար, բլոգեր, ձեռնարկատեր, վիքիմեդիստ, համակարգչային գիտնական, հետազոտող, հռետոր և վաճառական |
Աշխատավայր | Վիքիա և Բոմիս |
Ամուսին | Քեյթ Գարվի[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, non-executive director? և Founder's seat? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և Wikimedia |
Կայք | jimmywales.com |
Ստորագրություն | |
Jimmy Wales Վիքիպահեստում |
Իր հարցազրույցներից մեկում Ուելսն ասել է, որ իր մոր հավաստմամբ ինքը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 7-ին[17][18], սակայն պաշտոնապես նրա ծննդյան օրը համարվում է օգոստոսի 8-ը։
Հայրը, ում նույնպես կոչում էին Ջիմմի Ուելս, աշխատում էր մթերային խանութում` որպես մենեջեր։ Մայրն ու տատիկը ղեկավարում էին «Սովորելու տուն» (անգլ.՝ House of Learning) ոչ մեծ մասնավոր դպրոցը, որտեղ գործարկվում էր Մարիա Մոնտեսսորիի մեթոդիկայի վրա հիմնված կրթական համակարգ։ Հենց այստեղ էլ Ուելսն իր երեք եղբայրների և քույրերի հետ ստացավ սկզբնական կրթություն։
Ութերորդ դասարանից հետո Ուելսն ընդունվեց Ռանդոլֆ դպրոցի նախապատրաստական քոլեջ։ Նա նշում էր, որ դպրոցը թանկ է իր ընտանիքի համար, բայց կրթությունը միշտ կարևոր է եղել իր ընտանիքում և համարվել բարեկեցիկ կյանքի հիմքը։
Ավելի ուշ Ջիմմին ընդունվել է Օբերնի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Այնուհետև սովորել է Ալաբամայի համալսարանում։ Ավարտելուց հետո փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում ստանալու նպատակով որոշել է դիսերտացիա գրել ֆինանսների ոլորտում։ Դրա համար Ալաբամայի և Ինդիանայի համալսարաններում մասնակցել է դասընթացների և սկսել երկուսում էլ դասավանդել, սակայն այդպես էլ դիսերտացիա չի գրել։
Իր առաջին կնոջ՝ Պեմի հետ, Ջիմմի Ուելսը ծանոթացել է ուսանողական պրակտիկայի ընթացքում։ Նրա հետ 1994 թվականին տեղափոխվել է Չիկագո։
Երկրորդ անգամ ամուսնացել է 1997 թվականի մարտին Քրիստինա Ռոանի հետ, ով աշխատում էր Միցուբիշի ընկերությունում։ Այս ամուսնությունից ունի մեկ դուստր։
2011 թվականից Ջիմմին ապրում է Մեծ Բրիտանիայում Քեյթ Հարվիի հետ, ով ժամանակին եղել է վարչապետ Թոնի Բլեերի քարտուղարը։ Քեյթի հետ Ջիմմին ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին։ Ունեն մեկ դուստր[19]։
Ուելսն իրեն անվանում է անհավատ (անգլ.՝ I’m a complete non-believer)[20]: Նա համարում է այն իր անձնական փիլիսոփայությունը, որն արմատավորվել է իր ենթագիտակցության մեջ։
1994 թվականին Ուելսը տեղափոխվեց Չիկագո և մինչև 2000 թվականն աշխատում էր Chicago Options Associates ընկերությունում, զբաղվում էր արժեթղթերի վաճառքով և վաստակում մեծ գումարներ։
Ուելսի պնդմամբ ինքը համացանցից կախվածություն է ունեցել դեռ վաղ հասակից և իր ազատ ժամանակը տրամադրել համակարգչային ծածկագրեր գրելուն։ Ալաբամայում սովորելու տարիներին դարձել է MUD-ի խաղացող. այն վիրտուալ դերային խաղի տեսակ է։ Սրա միջոցով նա բացահայտել է համակարգչային ցանցերի լայնամասշտաբ խթանման ներուժը։
1995 թվականին Նեթսքեյփի ուշագրավ հաջողություններից ոգեշնչվելով՝ Ուելսը որոշեց թողնել ֆինանսական առևտուրը և դառնալ համացանցային գործարար։
1996 թվականին Ուելսը Թիմ Շելլի հետ միասին հիմնադրեց Բոմիս ընկերությունը, որը զբաղվում էր տղամարդկանց համար նախատեսված bomis.com որոնողական համակարգով։ 2012 թվականին իր հարցազրույցներից մեկում Ուելսն այն անվանել է «Վիքիպեդիայի նախապապ»[21]։ ԸՆկերությունը սկզբնական ֆինանսավորում ապահովեց Նուպեդիա հանրագիտարանի (2000-2003) և նրա հետևորդ Վիքիպեդիայյի համար։
2000 թվականի մարտին Ուելսը ստեղծեց Նուպեդիա ազատ հանրագիտարանը և որպես գլխավոր խմբագիր` իր մոտ աշխատանքի վերցրեց գիտնական-փիլիսոփա Լարի Սանգերին։ Հանրագիտարանը խմբագրվում էր մասնագետների կողմից կամավորական հիմունքներով։ Հոդվածները գնահատում էին փորձագետները։
Քանի որ Նուպենդիայի եկամուտը շատ քիչ էր, 2001 թվականի հունվարի 15-ին Ուելսը և Սանգերը ստեղծեցին Վիքիպեդիան։ Ի սկզբանե կայքը նախատեսված էր Նուպեդիայի նյութերի նախնական վերամշակման համար։ Սակայն Վիքիպեդիայի արագ աճը շուտով այն դարձրեց գլխավոր նախագիծ։ Սկզբնական շրջանում Վիքիպեդիայի խմբագրմամբ զբաղվում էր Սենգերը, իսկ Ուելսը հիմնականում զբաղվում էր ֆինանսական հարցերով։
Հաշվի առնելով այն հանգամանքը` որ պաշտոնապես Սանգերն աշխատանքի էր անցել Ուելսի առաջարկով, վերջինս իրեն համարում էր Վիքիպեդիայի միակ հիմնադիրը։ Սակայն Սանգերը շարունակում էր իրեն անվանել Վիքիպեդիայի համահիմնադիր։ Շուտով Սանգերը հեռացավ նախագծից և սկսեց քննադատել Ուելսին[22]` նրան ներկայացնելով որպես մարդ, ով ատում է էլիտան և էլիտար ամեն ինչ (անգլ.՝ «decidedly anti-elitist»): Սանգերի հրաժարականի հայտարարությունը մինչ օրս առկա է անգլերեն վիքիպեդիայի նրա մասնակցային էջում։
2003 թվականի կեսերին Ուեսը ստեղծեց Վիքիմեդիա հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում։ Հիմնադրամը պետք է աջակցեր Վիքիպեդիային և քույր նախագծերին։ Այդ ժամանակից ի վեր Ուելսը հանդիսանում է հիմնադրամի խորհրդի նախագահ և անդամ, ակտիվորեն զբաղվում է նախագծերի զարգացմամբ։
2005 թվականի սկզբից մինչ օրս Վիքիմեդիա հիմնադրամը գործում է դրամաշնորհների և նվիրաբերությունների շնորհիվ։
Ուելսին բազմիցս մեղադրել են Վիքիմեդիայի կանոնների խախտման մեջ։ Մասնավորապես, Նովել (անգլ.՝ Novell) ընկերության նախկին աշխատակից Ջեֆ Մերկին Ուելսին մեղադրել է 2006 թվականին Վիքիմեդիայի հոդվածներից մեկի ստուգման համար իրեն գումար առաջարկելու մեջ[23]։
Ուելսին երբեմն անվանում են Վիքիմեդիայի «Բարեհոգի դիկտատոր», չնայած նա հրաժարվում է այդ կոչումից և հազվադեպ է հրամաններ տալիս Վիքիմեդիայի համայնքին։
Հրապարակախոս Ալեքսանդր Գենիսն այսպես է արտահայտվել Ջիմի Ուելսի մասին.
Ջիմմի Ուելսը էլեկտրոնային դարաշրջանի տիպիկ հանճարներից է։ Լինելով ամոթխած գերազանցիկ, համակարգչային խաղերի սիրահար, Այն Ռանդի ազատատենչ փիլիսոփայության հետևորդ, անարխիստական հասարակարգի հետևորդ` նա ստեղծեց Վիքիպեդիան ժամանցի համար՝ չմտածելով, որ այն կդառնա ցանցային ամենամեծ նախագիծը։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբ Ուելսին հարցրին, թե որն է Վիքիպեդիայի վերջնական նպատակը, նա ասաց, որ չկա որևէ հստակ նպատակ, և Վիքիմեդիան ուղղակի ժամանցի համար է[24]։ |
Ոգեշնչվելով Վիքիպեդիայի հաջողություններով` 2004 թվականին Ուելսը Անջելա Բիզլիի հետ համատեղ հիմնեց Վիքիա (անգլ.՝ Wikia) նախագիծը։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.