իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջակոմո Լոզի (իտալ.՝ Giacomo Losi, սեպտեմբերի 10, 1935[1], Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - փետրվարի 4, 2024[2], Հռոմ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։
Ջակոմո Լոզի իտալ.՝ Giacomo Losi | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||
Մականուն | "Core de Roma" (Ռոմայի սիրտ) | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1935[1] | |||||||||||
Ծննդավայր | Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն | |||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 4, 2024[2] (88 տարեկան) | |||||||||||
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա | |||||||||||
Հասակ | 168 սմ | |||||||||||
Քաշ | 72 կգ | |||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջակոմոն ծնունդով Հռոմից չէր, սակայն 15 մրցաշրջան Ռոմայում անցկացնելուց հետո, նրան տրվեց "Core de Roma" (Ռոմայի սիրտ) մականունը։ Նա Ռոմայի կազմում ացկացրել է 450 հանդիպում, որը ռեկորդային եղավ, Ջակոմոյի ռեկորդը անհաղթահարելի մնաց 38 տարի, մինչև 2007 թվականի հունվարի 31-ը, երբ Ֆրանչեսկո Տոտտին անցկացրեց իր 451-րդ հանդիպումը[4]։
Լոզին իր ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ քաղաքի համանուն թիմում՝ Սոնչինոյում։ 1951 թվականին տեղափոխվել է Կրեմոնեզե, այնուհետև 1955 թ.-ին մայրաքաղաքային Ռոմա, որտեղ իր առաջին հանդիպումը անցկացրեց նույն թվականի մարտի 20-ին ընդդեմ Միլանի Ինտերի։
Նա ստացավ իր "Core de Roma" մականունը, այն բանից հետո, երբ 1961 թվականի հունվարի 8-ին Սամպդորիայի հետ հանդիպման ժամանակ Լոզին վնասվածք ստացավ, հաշիվն էր 2։ 2, իսկ Ռոման արդեն սպառել էր փոփոխություն կատարելու բոլոր 3 հնարավորությունները, Ջակոմոն ոչ միայն մինչև վերջ մնաց խաղադաշտում, այլ նաև անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխով դարձավ գոլի հեղինակ հաղթանակ պարգևելով հռոմեացիներին։
Ջակոմո Լոզին համարվում է Ռոմայի Փառքի Սրահի 11 ֆուտբոլիստներից մեկը։
Նախորդող Էգիդիո Գուարնակկի |
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ Ջակոմո Լոզի 1959 - 1968 |
Հաջորդող Խոակին Պեյրո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.