From Wikipedia, the free encyclopedia
Պեռնիկ (բուլղար․՝ Перник), քաղաք Բուլղարիայում։ Գտնվում է Ստրումա գետի ափին։ Բնակչությունը 84.827 մարդ է (2008)[3]։ Պեռնիկի մարզի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պեռնիկ | |||||
բուլղար․՝ Перник[1] անգլ.՝ Pernik[1] | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա Օսմանյան կայսրություն | ||||
Համայնք | Pernik?[1] | ||||
Մակերես | 72 289 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 710±1 մետր | ||||
Բնակչություն | ▼72 816 մարդ (մարտի 15, 2024)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 076 | ||||
Փոստային դասիչ | 2300 | ||||
Պաշտոնական կայք | pernik.bg | ||||
Քաղաքի անունը` Պեռնիկ (Պերունիկ, Պերինիկ), ծագում է սլավոնական Պերուն աստծո անունից։ Հնագետ Վասիլ Միխովը, ստուգաբանելով «Պեռնիկ» բառը, կարծում էր, որ այն առաջացել է «Պերու» բառից` -իկ ածանցով։ Քաղաքը 1949 թվականի հուլիսի 20-ից մինչև 1962 թվականի հունվարի 19-ը կոչվել է «Դիմիտրովո»` ի պատիվ մահացած վարչապետ Գեորգի Դիմիտրովի, սակայն 1962 թվականից վերականգնվել է քաղաքի նախկին անվանումը։
Պեռնիկը գտնվում է Բուլղարիայի հարավարևմտյան մասում։ Այն մայրաքաղաք Սոֆիայից հետո երկրորդ խոշորագույն քաղաքն է Արևմտյան Բուլղարիայում։ Պեռնիկի մարզի վարչական կենտրոնն է։ Արևմուտքում սահմանակցում է Սերբիայի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում` Կյուստենդիլին, հյուսիսում` Սոֆիայի շրջանին և մայրաքաղաք Սոֆիային։ Քաղաքը տեղակայված է Վիտոշա, Գոլո Բյրդո և Լյուլին լեռների ստորոտին։ Բարձրությունը ծովի մակարդակից 700-850 մ է։ Քաղաքի միջով հոսում է Ստրումա գետը, որ Բուլղարիայի ամենամեծ գետերից մեկն է։
20-րդ դարում քաղաքը խոշոր արդյունաբերական կենտրոն էր Բուլղարիայում, նրա ամենածաղկուն քաղաքներից մեկը։
Քաղաքում կազմակերպվում է միջազգային ամենամեծ փառատոնը Եվրոպայում` «Սուրվան»։ Պաշտոնապես այն առաջին անգամ կազմակերպվել է 1966 թվականին, սակայն դիմակահանդեսային ավանդույթները քաղաքում պահպանվել են հնուց։ «Սուրվա» տոնը քաղաքի մշակութային կյանքի բացառիկ երևույթ է, որտեղ դիմակները գրեթե նույնությամբ պահպանվել են հնագույն ժամանակներից։ Պեռնիկը աշխարհի ամենահայտնի դիմակահանդեսային քաղաքներից է։
Կլիման Պեռնիկում չափավոր ցամաքային է։ Քաղաքով է անցնում առևտրական հնագույն ճանապարհներից մեկը Բալկաններում, որը Կենտրոնական Եվրոպան միացնում է Հունաստանին։
Պեռնիկի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 15.2 (59.4) |
19.1 (66.4) |
29 (84) |
30 (86) |
33.1 (91.6) |
34.7 (94.5) |
38.2 (100.8) |
37.5 (99.5) |
34.5 (94.1) |
32.2 (90) |
23.2 (73.8) |
17.4 (63.3) |
38.1 (100.6) |
Միջին բարձր °C (°F) | 4.0 (39.2) |
5.6 (42.1) |
11.1 (52) |
17.2 (63) |
22.5 (72.5) |
26.5 (79.7) |
29.3 (84.7) |
29.5 (85.1) |
24.0 (75.2) |
18.3 (64.9) |
11.8 (53.2) |
4.7 (40.5) |
17.2 (63) |
Միջին օրական °C (°F) | −0.8 (30.6) |
1.0 (33.8) |
5.4 (41.7) |
11.2 (52.2) |
16.0 (60.8) |
20.0 (68) |
22.5 (72.5) |
22.5 (72.5) |
17.8 (64) |
12.0 (53.6) |
6.9 (44.4) |
0.7 (33.3) |
11.3 (52.3) |
Միջին ցածր °C (°F) | −4.5 (23.9) |
−3.5 (25.7) |
0.8 (33.4) |
5.1 (41.2) |
9.5 (49.1) |
12.6 (54.7) |
14.5 (58.1) |
14.5 (58.1) |
10.5 (50.9) |
5.6 (42.1) |
2.0 (35.6) |
−2.3 (27.9) |
5.4 (41.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −26.8 (−16.2) |
−26.5 (−15.7) |
−21.5 (−6.7) |
−6.4 (20.5) |
−3.6 (25.5) |
1.7 (35.1) |
3.5 (38.3) |
3.5 (38.3) |
−3 (27) |
−4.9 (23.2) |
−14.6 (5.7) |
−18.7 (−1.7) |
−26.8 (−16.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43 (1.69) |
37 (1.46) |
37 (1.46) |
53 (2.09) |
71 (2.8) |
77 (3.03) |
48 (1.89) |
39 (1.54) |
43 (1.69) |
52 (2.05) |
56 (2.2) |
48 (1.89) |
604 (23.78) |
աղբյուր: Stringmeteo[4] |
|
2011 թվականի տվյալներով բնակչության կազմը հետևյալ տեսքն ունի[5][6].
Պեռնիկի քույր քաղաքներն են[7].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.