Չատիր-Դագ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Չատիր-Դագ[2], հարթ, անտառազուրկ տարածք , գտնվում է Ղրիմի թերակղզու հարավային մասում, ծովից 10 կմ հեռու, իր բարձրությամբ հինգերորդն է Ղրիմում։ Նրա ավելի հին հունական անվանումը «Տրապեզունտ» է։
Չատիր-Դագ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ուկրաինա[1] |
Վարչատարածքային միավոր | Ղրիմ և Ղրիմի Ինքնավար Հանրապետություն[1] |
Լեռնաշղթա | Ղրիմի լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1527 մետր |
Մակերես | 90 հեկտար |
Այն պատկանում է Ղրիմի լեռների Գլխավոր շարքին։ Վաղ ժամանակներում այն այդպես կտրված չի եղել հիմնական շարքից, առանձնացվել է Բաբուգանի Ուլու-Ուզեն և Ալմա գետերի, ու Դեմերդջի և Դալգարուկիի Անգարա գետերի էրոզիայի հետևանքով։ Կազմված է վերին և ներքին հավասարաչափ սարահարթային մարգագետիններից։ Սարահարթի վերին մասում գտնվում են երկու գագաթները՝ Արևմտյան Անգար-Բուրունը (1453 մ) և Արևելյանը՝ Էկլիզի-Բուրունը(1527 մ)։ Սարահարթի երկարությունը հյուսիսից հարավ 10 կմ է, իսկ արևմուտքից արևելք գրեթե 4 կմ է։ Տարածքը իրենից ներկայացնում է դասական քարանձավների շրջան, որտեղ կան ավելի քան 200 քարանձավ, հանքահոր, խոռոչներ։ Այն մյուս սարահարթերի շարքում զբաղեցնում է առաջին տեղը իր քարանձավների խիտ դասավորությամբ, որոնք այստեղ ավելի քան 1000-ն են։ Լեռնային ծագմամբ դրանք բաժանվում են երկու կառուցվածքային փուլերի։ Վերին մասը ծածկված է կարստային ապարներով, որոնք առաջացել են յուրայի ժամանակաշրջանում ծովերի ստորերկրյա տաք խոռոչներում, կարմրա-դարչնագույն կրաքարային ապարներից։ Այս խառնուրդների հզորությունը հասնում է 1000 մ[3]։ Կոնգլոմերատները իրենց հերթին գտնվում են ծովային խոռոչի ստորին մասում, որոնք կազմավորվել են վերինտրիասովյան և վաղ յուրայի ժամանակաշրջաններում։ Այն հայտնի էր որպես կենդանիների խարանադրոշման վայր և կազմված է իրար հաջորդող կանաչապատ, սև կղզեխմբերից, նստվածքաքարերից և ավազաքարից ։ Այս տեսակները բավականին լայն տարածված են ամբողջ Ղրիմի հարավային և հարավ-արևելյան ծովափերում։
Չատիր-Դագում մարդիկ ապրել են դեռ նեոլիթյան դարաշրջանում։ Այդ դարակաշրջանի հայտնի բնակավայրը Բարսուչյան դաշտերն են։ Մ․թ․ա․5-րդ դարում Չատիր-Դագի լեռներում ապրել են անասնապահներ, որսորդներ։
Չատիր-Դագի ինչպես վերին,ն այնպես էլ ներքին սարահարթը զբոսաշրջության հայտնի տարածքներից է, քանի որ այն հեշտ հաղթահարելի է Անգարյան իջվածքի շնորհիվ։ Ներքին սարահարթում կան քարանձավներ,որոնք զբոսաշրջության հայտնի վայրեր են՝ Մարմարե քարանձավը, Էմինե-Բայիր-Խոսարն և Էմինե-Բայիր-Կոբա։ Բացի այդ ներքին սարահարթում է գտնվում հայտնի «վայրի» Սուկ-Կոբա և Բին-Բաշ-Կոբա քարանձավները։ Չատիր-Դագի ներքին սարահարթում է գտնվում երկու զբոսաշրջային կենտրոնները՝ որոնցից մեկը Մարմարյա քարանձավի մոտ է, իսկ մյուսը, որը գտնվում է հյուսիս-արևելքում, նախկին զորամասի տեղում է, հիմա ոչ պաշտոնական կրում է «Տոչկա» («Օնիկս տուր»ֆիրմա) անվանումը։
Ղրիմի Հսկիչ-Փրկարար ծառայության հաշվարկներով Չատիրդագի ներքին սարահարթ են այցելում տարեկան գրեթե 40 հազար մարդ։
1922 թվականին Չատիր-Դագի արևելյան լեռներում սպանվել է Ղրիմի վերջին գայլը։ Թեև 2000-ական թվականներին գայլերը նորից թափանցել են տափաստանային Ղրիմ իրենց բնօրրան Ուկրաինայից[4]։
Ներկայիս անվանումը ղրիմաթաթարական ծագում ունի․ ղրիմաթաթարերենից (Çatır Dağ) թարգմանվում է çatır ՝ վրան, dağ՝ լեռ։ Ավելի վաղ ժամանակներում հայտնի է հունական ծագում ունեցող անվանումը ՝ (Τραπεζοῦς ὄρος) սեղանակից լեռ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.