Էկլիզի-Բուրուն
լեռ Ուկրաինայում From Wikipedia, the free encyclopedia
լեռ Ուկրաինայում From Wikipedia, the free encyclopedia
Էկլիզի-Բուրուն (ուկրաիներեն՝ Еклізі-Бурун, Ղրիմի թաթարերեն՝ Eklizi Burun, Էկլիզի Բուրուն), Չատիր-Դաղի սարահարթի ամենաբարձր լեռնագագաթը (1527 մ)։ Լեռան անվանումը ունի խառը հունա-թուրքական ծագում և թարգմանվում է որպես «Եկեղեցական հրվանդան» (εκκλησıα - «եկեղեցի» թարգմանված հունարենից, burun - «հրվանդան» թարգմանված ղրիմի թաթարերենից)։ Լեռան վրա են գտնվում համարյա ամբողջովին ավերված հունական եկեղեցու ավերակները, այն կոչվում էր Պանագիա (Παναγıα - «Օրհնված»), այստեղ տեղի հույները բարձրանում էին տարին մի անգամ աղոթքների համար։ Պոտյոմկինի կողմից քրիստոնեաների Ղրիմից վերաբնակեցումից հետո 1778 թվականին, եկեղեցին թողնվել է և ժամանակի հետ ավերվել, ինչպես և թերակղզու վրա գտնվող բազմաթիվ եկեղեցիներ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էկլիզի-Բուրուն | |
---|---|
ուկրաիներեն՝ Еклізі-Бурун Ղրիմի թաթարերեն՝ Eklizi Burun | |
Չատիր-Դաղի վերին սարահարթ, Էկլիզի-Բուրուն լեռը ձախից է | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Ուկրաինա |
Վարչատարածքային միավոր | Ղրիմ |
Լեռնաշղթա | Ղրիմի լեռներ |
Էկլիզի-Բուրունի տակ Այ-Չոկրակ բնավայրում հայտնաբերվել են միջնադարյան պաշտպանական կառույցի հետքեր։ Հարավային ափեզրի պաշտպանության նպատակով, բյուզանդական Հուստինիանոս Ա-ի կողմից մ.թ. VI դարում կառուցվում էին պաշտպանական պարիսպներ։ Հնարավոր է, որ այս պարիսպի մնացորդները պատկանում էին բյուզանդացիների կողմից կառուցված պաշտպանական համակարգին։ Այս պատը գտնվում էր դեպի ծովը տանող հինավուրց ճանապարհներից մեկի վրա, այնտեղ, որտեղ կառուցված էր մերծովյան Ալուստոն ամրոցը (ժամանակակից Ալուշտա)։
Լեռան գագաթից ոչ հեռու, 1500 մետր ծովի մակերևույթից բարձրության վրա գտնվում է Ղրիմի ամենաբարձր քարանձավը՝ Էկլիզի-Կոբան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկլիզի-Բուրուն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.