From Wikipedia, the free encyclopedia
Կոնգլոմերատ (լատին․՝ conglomerate — խիտ, հոծ), նստվածքային ապար, ցեմենտացված կոպիճ։ Խառնուրդներից սովորաբար առկա են ավազ, խճաքար և գլաքար։
Կոնգլոմերատում ցեմենտը ներկայացված է երկաթի օքսիդներով, կարբոնատներով, կավային նյութով և սակավ՝ սիլիկաթթվով։ Կոնգլոմերատները կարող են կազմված լինել տարբեր ապարների (պոլիմիքտային) և միևնույն ապարի (մոնոմիքտային) կոպիճից։ Ըստ բեկորային նյութի կուտակման եղանակի կոնգլոմերատները լինում են ծովային, ալյուվիալ, պրոլյուվիալ, լճային։
Լայնորեն տարածված են տարբեր հասակի նստվածքներում, հատկապես լեռնային շրջաններում և նրանց հարող մարզերում։ Երբեմն կոնգլոմերատները (սովորաբար ցեմենտում) պարունակում են ոսկու, պլատինի և այլ օգտակար հանածոների ցրոնային հանքավայրեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգլոմերատ (ապար)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 564)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.