From Wikipedia, the free encyclopedia
Ուրվական մրցարշավորդ, անուն, որի ներքո հաjտնի են բազմաթիվ գեղարվեստական կերպարներ, գերբնական անտագոնիստ հերոսներ, որոնք ի հայտ են եկել Marvel Comics-ի հրատարակչություններում[1]։
Ուրվական հեծնող,կամ Ուրվական հեծնող անգ՝. Ghost Rider | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | Marvel Comics |
Դեբյուտ | Marvel Spotlight # 5 (1972 օգոստոս) |
Հեղինակ | Թոմաս Ռոյ Ֆրիդրիխ Հերի Մայք Փլուգ |
Աշխարհ | Marvel Universe |
Ներկայացրած է | Marvel Spotlight? |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | Անտագոնիստ/Բարի |
Տեսակ | Մարդ,Դև |
Հասակ | 188 սմ |
Քաշ | 80 կգ |
Սեռ | արական |
Թիմեր և կազմակերպություններ | |
Ուրվական մրցարշավորդներ, Չեմպիոններ, Որդիները կեսգիշերին, Պաշտպաններ, Գաղտնի պահապաններ, Ամպրոպ, Ֆանտաստիկ քառյակը | |
Դաշնակիցներ | |
Բժիշկ Սթրենջ, Բլեյդ, Մորբիուս, Հալք (ոչ միշտ), Պատժող, Քեյն, Էլի։ | |
Թշնամիներ | |
Լյուցիֆեր ամբողջ տիեզերքի չարը, Բլեքհարթ, Մեֆիստո, Սարսափ։ | |
Հատուկ ուժեր և ունակություններ | |
| |
Սարքավորումներ | |
|
Ի սկզբանե «Ուրվական մրցարշավորդ» անվանումը պատկանել է Marvel ընկերության վեստերն հերոսին, սակայն ավելի ուշ այն փոխվել է Գիշերային ավազակ, ապա դարձել է Ուրվական ձիավոր[2]։
Հայտնի չէ, թե Ուրվական մրցարշավորդը, հայտնի որպես Քարթլի Սլայդ, Տեխասի հզոր ռենջերներից, որ համարն է եղել, բայց նա կատարել է Ուրվական մրցարշավորդի պարտավորությունները[3]։ Ինչպես ասել է ինքը՝ Սլայդը, նա ծառայության է անցել Մետիսֆոյի մոտ, որպեսզի Երկրի վրա ապաստարան գտած թշվառ հոգիներին ուղարկի դժոխք։ Սակայն Սան Վենգանզենում իր հանձնարարությունը կատարելուց հետո, դավաճանել է իր վարձակալին և դիմել փախուստի 1000 թշվառ հոգիների հետ պայմանագիր կնքելով։ Որպեսզի վերադարձնի պայմանագիրը, Մետիսֆոն պայմանագիր է կնքում Ջոննի Բլեյզի հետ։
Երկրորդ Ուրվական մրցարշավորդը եղել է՝ Ջոննի Բլեյզ[4][5] անունով մրցարշավորդ կասկադյոր, ով հանուն իր հոր կյանքի, վաճառել է իր հոգին դև Մետիսֆոյին[6]։ Փոխարենը, նրա հոգին կապված է եղել Զարատոս անունով մի արարածի հետ։ Օգտագործելով Զարատոսի ուժերը, Բլեյզը դառնում է բոցավառվող կմախք, նաև նրա տրամադրության տակ է անցնում զարհուրելի դժոխքային մոտոցիկլը, և նա հնարավորություն է ստանում մարմնի ցանկացած մասից կրակ արձակել։ Նա եղել է նույնանուն կոմիքսի հերոսը, որը թողարկվել է 1973-ից 1983 թվականներին։
Ուրվական մրցարշավորդի (1990-1998) հաջորդ սերիայում Բլեյզի տեղը զբաղեցնում է՝ Դանիել Կետչը[7][8][9][10]։ Այն բանից հետո, երբ Կետչի քրոջ վրա հարձակվում են ավազակները, Կետչը առեղծվածային կապ է ձեռք բերում իր և իր մոտոցիկլի միջև, որտեղից էլ առաջանում է «Վրեժխնդրության ոգին»[11][12]։ Այդ հոգին առաջ պատկանել է Քեյն անունով մի մարդու, ով համարվում է Բլեյզի և Կետչի նախորդը։ Ջոննի Բլեյզի այս կոմիքսում նույնպես եղել է գլխավոր հերոսը, բայց արդեն երկրորդական, ավելի ուշ ճանաչվել է Կետչի եղբայրը։
Դեռահասը աշխատելով Լոս Անջելեսի ավտոտնակներից մեկում ստանում է Էլի կոչվող արարածի Վրեժխնդրության ոգին, որը նրան տալիս է Ուրվական մրցարշավորդի ունակությունները։ Լավագույն մրցավարշավներից մեկի ժամանակ զինվորները նրան կանգնեցնում են փակուղու առաջ և սպանում, հենց այդ ժամանակ էլ հայտնվում է Էլին։ Նա իր Ռոբի Ռայեսին վերածում է բոցավառվող մեքենայի։
Օգտագործելով Իշխանության մեդալիոնը Բլեյզը և Կետչը կարող են կանչել Զարատոսի և Քեյնի ոգիներին, որոնք համապատասխանաբար հանդիսանում են իրենց ուժերի աղբյուրները։ Առանց մեդալիոնի ամբողջության, նրանք չեն կարող վերափոխվել Ուրվական մրցարշավորդի և օգտագործել իր ունակությունները։
Ուրվական մրցարշավորդի հիմնական տրանսպորտային միջոցը։
Շղթան Ուրվական մրցարշավորդը օգտագործում է որպես զենք, որը նրան տալիս է բազմաթիվ առեղծվածային հնարավորություններ։
Հրացանը Ուրվական մրցարշավորդը ստանում է Զարատոսից։
Ultimate տարբերակում միաժամանակ միասին առկա են երկու Ուրվական մրցարշավորդներ։ Առաջինը հայտնվում է Ջոննի Բլեյզը, ով ծիսականորեն սպանել է բայքերների բանդաին։ Դժոխքում Սատանան Ջոննի Բլեյզին առաջարկել է վերեժխնդիր լինել, և Բլեյզը վաճառել է իր հոգին նրա դիմաց, որ Ռոքսոնան ողջ մնա։
Գրեթե քսան տարի անց Բլեյզը վերադառնում է, և խլում է բայքերների կյանքը, նրանց ովքեր իրեն սպանել էին շատ տարիներ առաջ։ Այժմ արդեն Ջոնին ինքն է եկել և նրանց հոգիները ուղարկել դժոխք այրվելու։ Բլեքթորնը իմանալով դրա մասին, Նիկու Ֆյուրիին հրամայել է սպանել Ուրվական մրցարշավորդին։ Ֆյուրին հավաքել է ոստիկանական թիմին, որի մեջ մտել է նաև Հալքը, սակայն նրանք չեն կարողացել տապալել Ուրվական մրցարշավորդին։
Այն բայքերները, ովքեր այն ճակատագրական գիշերը եղել են այնտեղ՝ սպանվել են, ուստի Բլեքթորնը սկսում է զգուշանալ իր կյանքի համար և Սատանայի հետ կնքում է նոր գործարք։ Բլեքթորնը դառնում է երկրորդ Ուրվական մրցարշավորդը, բայց դա չի խանգարում Ջոննի Բլեյզին։ Երկու Ուրվականներն էլ կռվել են ոչ թե կյանքի, այլ մահվան համար և կռվել են այնքան քանի դեռ չեն ընդունել իրենց մարդկային կերպարանքը, և ահա այդ ժամանակ հաղթանակ է տարել Բլեքթորնը։ Նա Ջոնիին մահացու աստիճան ծեծի է ենթարկել, և երբ պատրաստվում էր երկրորդ անգամ իր գործը շարունակել հայտնվում է Քարատելը և սպանում Բլեքթորնին։
Սատանան հավատարիմ է մնացել իր խոսքին, և Ռոքսաննան շարունակել է հանգիստ ապրել իր ամուսնու և երեխաների հետ։ Եվ այնքան ժամանակ, քանի դեռ Ջոնի Բլեյզը շարունակում է իր հոգին տալ սատանային, նա չի խախտի իրենց պայմանը։
Ուրվական մրցարշավորդ 2099-ին անունը Քենսիրո է։ Նա եղել է հաքեր Տրասնսֆեր-Սիթիում, որտեղ սխալ թույլ տալով ընկերությունից ինֆորմացիա է գողացել Դե Մոնիկսից։ Սխալ, որի համար նա վճարել է կյանքի գնով, Դե Մոնիկսը իմանալավ, որ ինֆորմացիան գողացողը Կենսիրոն է, սպանել է նրան։ Կենսիրոն հասկանալով, որ այլևս շանսեր չունի, որոշել է գողացված ինֆորմացիան վերբեռնել։
Թեև մարմինը մահացել է, սակայն Կենսիրոի միտքը մնացել է, արհեստական ինտելեկտում պահպանելով ողջ ինֆորմացիան։ Նրան Կենսիրոին որոշել են տալ ևս մեկ շանս, առաջարկելով նրան դարձնել իրենց մարմնավորումը իրական կանքում։ Կենսիրոն ընդունել է առաջարկը։
Նրա միտքը և ինքնությունը բեռնվել են ավտոմատացված ռոբոտ կիբեռտեկ 101 կոչվող ռոբոտի մեջ, որը նա օգտագործել է Դե Մոնիկ պահանջները կատարելու և իր կյանքը փրկելու համար, իրեն անվանելով Ուրվական մրցարշավորդ։ Սակայն այս Ուրվական մրցարշավորդի և մյուսների մեջ կա մեծ տարբերություն՝ վերահսկողությունը։
Ուրվական մրցարշավորդի Վրիժառության ոգի տարբերակը հայտնվել է «Գալակտիկայի պահապանները», Marvel-ի տիեզերքում։ Նա ուներ հնարավորութjուն ճանապարհորդել տիեզերքով։ Նրա իսկական անունը եղել է Ավտոլիկուս, հարազատ մոլորակը եղել է Սարկա մոլորակը։
2007 թվականի փետրվարի 16-ին տեղի է ունեցել «Ուրվական մրցարշավորդը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որում Ջոննի Բլեյզի դերակատարը եղել է Նիկոլաս Քեյջը, նաև նկարահանվել են Եվա Մենդեսը, Փիթեր Ֆոնդան Մետիստոֆելյաjի դերում, և Բնետլի Ուեսը` Բլեկքարտի դերում։ Ֆիլմի բյուջեն կազմել է 130 միլիոն դոլար[14]։ 2012 թվականին դուրս է եկել «Ուրվական մրցարշավորդ 2» ֆիլմը, որը իր նախորդի համեմատ արժանացել է ավելի բացասական արձագանքների[15][16]։
Դենի կետչի դերակատարը «Ուրվական մրցարշավորդ 2» ֆիլմում եղել է Ֆիրգուս Ռիորդան։
2013 թվականի մայիսին «Ուրվական մրցարշավորդ» ֆիլմի էկրանավորման իրավունքը Sony Pictures ստուդիայից վերադարձել է Marvel-ին։
Ուրվական մրցարշավորդը առաջին անգամ հայտնվել է «Գործակալները.Վահան» ֆիլմի 3-րդ եթերաշրջամում։ 2016 թվականի հուլիսին պարզ է դարձել, որ Ուրվական մրցարշավորդը կհայտնվի Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում և «Գործակալները, Վահան» ֆիլմի 4-րդ եթերաշրջանում։ Սերիալում Ուրվական մրցարշավորդը համարվում է մեխանիկ Ռոբի Ռեյսը։ 7-րդ սերիայում Ուրվականի ուժը կրողը ժամանակավորապես դառնում է ագենտ Ալֆոնսո ՄանՔենզը, սակայն շուտով այն նորից փոխանցվում է Ռոբիին։ 22-րդ սերիայում Կոլսոնը կարճ ժամանակով դառնում է Ուրվական մրցարշավորդ և սպանում է Օֆելյաjին։
Բլեյզը առաջին անգամ հայտնվել է ՄԿՏ-ի վեցերորդ շարքի չորրորդ սերիայում, դառնալով Ռեյսի ուժի աղբյուրը[17][18]։
Ուրվական մրցարշավորդը «Կոմիսքների 100 լավագույն հերոսներ» ցանկում զբաղեցրել է 90-րդ տեղը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.