հայ քրիստոնեական մարտիրոս From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Շուշանիկ (ավազանի անունը՝ Վարդենի կամ Վարդանուհի Մամիկոնյան, մոտ 440, Ողական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն - հոկտեմբերի 18, 475[1], Ցուրտավ, Բողնոփոր, Գուգարք, Վիրք), Հայ և Վրաց եկեղեցիներում ճանաչված ընդհանրական տոնելի սուրբ։ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը։ 451 թվականին հաջորդած տասնամյակում Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, մանավանդ՝ զոհված և գերեվարված նախարարների մանկտի ժառանգներին, որոնց մեջ էր նաև Վարդենի-Շուշանիկը։
Շուշանիկ | |
---|---|
Ի ծնե | վրաց.՝ წმინდა შუშანიკი և Վարդենի Մամիկոնյան |
Ծնունդ | մոտ 440 |
Ծննդավայր | Ողական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն |
Վախճան | հոկտեմբերի 18, 475[1] |
Վախճան վայր | Ցուրտավ, Բողնոփոր, Գուգարք, Վիրք |
Եկեղեցի | ուղղափառություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հոկտեմբերի 17 |
Աշխատանք | թագավորական կոնսորտ |
Երկիր | Վիրք և Մեծ Հայք |
Մայր | Դուստր Մամիկոնյան[2][3] |
Հայր | Վարդան Մամիկոնյան[2][3] |
Ամուսին | Վազգեն[4][5] |
Զավակներ | Աշուշա Գ |
Քույր/եղբայր | Վարդանույշ Մամիկոնյան |
Քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ։ Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը։ Բդեշխը, Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը, ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի։ Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թ-ին, նա մահանում է։
Հայ իրականության մեջ Շուշանիկն ընկալվել է ոչ թե որպես սոսկ վկայուհու տիպար, այլ՝ «հայ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ»[6]։
Հայ եկեղեցին սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեփրոնե և սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ։
Շուշանիկի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա չարչարանքների «Վկայաբանությունն» է, որը մեզ է հասել հայերեն և վրացերեն լեզուներով և երկու խմբագրություններով (ընդարձակ ու համառոտ)։ Նախքան վրացիների կողմից Քաղկեդոնի դավանանքն ընդունելը (VIIդ. սկիզբ) այն միաժամանակ կարդացվում էր հայերեն և վրացերեն Սուրբ Շուշանիկի հիշատակի օրը։ Հայկական համառոտ խմբագրությունը սերում է հայերեն ընդարձակի՝ մեզ չհասած տարբերակից, վրացական համառոտը՝ թարգմանված է հայերենից։ «Վկայաբանության» ընդարձակ խմբագրություններն իրարից անկախ լրացվել են։
«Շուշանիկի վկայաբանությունը» պատկանում է հայ միջնադարյան գեղարվեստական արձակի լավագույն հուշարձանների թվին։ Վկայաբանության հայերեն տեքստը վաղ շրջանի վկայաբանությունների մեջ աչքի է ընկնում իր գրական-գեղարվեստական և գաղափարական արժեքով։ Երկը գրված է պարզ, մատչելի և պատկերավոր հայերենով և դրամատիկական ուժեղ շնչով[7]։
«Վկայաբանության» հայերեն ընդարձակ խմբագրությունը թարգմանվել է լատիներեն, անգլերեն և ռուսերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.