քաղաք Խորվաթիայում From Wikipedia, the free encyclopedia
Շիբենիկ (իտալ.՝ Sebenico, գերմ.՝ Sibenning), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի ափի կենտրոնական մասում։ Շիբենիկ Կնին ժուպանության մայրաքաղաքն է։ Բնակչությունը 37.060 մարդ է (2001)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շիբենիկ | |||||
խորվ.՝ Šibenik[1][2] | |||||
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Համայնք | Շիբենիկ Կնին | ||||
Հիմնադրված է | 860 թ. | ||||
Մակերես | 399,5 կմ², 44,1 կմ² | ||||
ԲԾՄ | 0±1 մետր | ||||
Բնակչություն | ▼42 599 մարդ (օգոստոսի 31, 2021)[3] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 022 | ||||
Փոստային դասիչ | 22000[4] | ||||
Ավտոմոբիլային կոդ | ŠI | ||||
Պաշտոնական կայք | sibenik.hr(խորվ.) | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է խոր ծովածոցի ափին, ուր թափվում է Կրկա գետը։
Շիբենիկը գտնվում է Տրոգիր և Զադար քաղաքների միջև։ Քաղաքը կանոնավոր ավտոբուսային երթուղով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքների հետ, իսկ նավային հաղորդակցությամբ` հարևան կղզիների հետ (Զլարին, Ժիրիե)։
Քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվում է Կրկա ազգային պարկը։
Շիբենիկի մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Շիբենիկի վայրում հնուց եղել է բնակավայր, սակայն իր ներկայիս անունով քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1066 թվականին։ 1928 թվականին Շիբենիկը ստացել է քաղաքի կարգավիճակ` դառնալով թեմի կենտրոնը։ Ինչպես Դալմաթիայի ամբողջ ափը, Շիբենիկը ևս 1412 թվականին անցել է Վենետիկի հանրապետությանը, իսկ 15-16-րդ դարերում բազմիցս ենթարկվել է թուրքերի հարձակմանը` կարողանալով, սակայն, պահել իր անկախությունը[5]։
1797 թվականին Վենետիկի հանրապետության անկումից հետո Շիբենիկը ողջ Դալմաթիայի պես անցել է Ավստրիային։ Կարճ ժամանակով լինելով Ֆրանսիայի ենթակայության տակ` 1813 թվականին այն կրկին անցել է ավստրիական տիրապետությանը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Շիբենիկն օկուպացվել է Իտալիայի կողմից, իսկ պատերազմից հետո մտել Հարավսլավիայի թագավորության կազմի մեջ[6]։ 1941 թվականին Շիբենիկը գերմանական ազգայնականների աջակցությամբ կրկին օկուպացվել է իտալացիների կողմից։ Պատերազմից հետո Շիբենիկը Խորվաթիայի կազմում մտել է Հարավսլավիայի մեջ։
1991 թվականին Խորվաթիայի անկախության հռչակումից հետո Շիբենիկը մտել է նրա կազմի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.