քաղաք Խորվաթիայում From Wikipedia, the free encyclopedia
Տրոգիր (խորվ.՝ Trogir, իտալ.՝ Traù, լատին․՝ Tragurium, հունարեն՝ Tragurion), քաղաք Խորվաթիայում, պատմական Դալմաթիա մարզում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի կենտրոնական ափի հատվածում` Սպլիտ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը 2001 թվականի տվյալներով կազմել է 10.907 մարդ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տրոգիր | |||||
խորվ.՝ Trogir | |||||
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Համայնք | Սպլիտսկո Դալմատինսկա | ||||
Մակերես | 39,3 կմ², 11,6 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | ▼10 150 մարդ (օգոստոսի 31, 2021)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 021 | ||||
Փոստային դասիչ | 21220[2] | ||||
Պաշտոնական կայք | trogir.hr | ||||
| |||||
Քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տրոգիրը ավտոբուսային երթուղով կապված է Սպլիտի հետ, միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությամբ` խորվաթական խոշոր քաղաքների հետ։ Քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Սպլիտ օդանավակայանը։ Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է ոչ մեծ կղզում, որ նեղ ջրանցքով առանձնանում է մայրցամաքից, իսկ առավել մեծ ջրային տարածքով` Չիովո մեծ կղզուց։ Բնակչության զգալի մասն ապրում է քաղաքի մայրցամաքային հատվածում։ Զբոսաշրջությունն ապահովում է քաղաքի եկամտի կեսից ավելին։ Բացի զբոսաշրջիկներին սպասարկելուց` բնակչությունը զբաղվում է նաև ձկնորսությամբ, զբոսանավերի ու նավերի կառուցմամբ, ինչպես նաև խաղողագործությամբ։
Տրոգիրը (Տրագուրիոն) հիմնադրվել է մ. թ. ա. 3-րդ դարում Վիս կղզու հույն գաղութարարների կողմից։ Քաղաքը հետզհետե բարգավաճել է, սակայն հռոմեական շրջանում հայտնվել է մոտակայքում գտնվող և արագ զարգացող Սալոն (Սպլիտ) քաղաքի ստվերում։ 7-րդ դարում դալմաթական ափին հաստատվում են սլավոնները. շուտով քաղաքը հայտնվում է խորվաթական թագավորների իշխանության տակ։ 11-րդ դարում քաղաքում հաստատվել է եկեղեցական թեմ։
1123 թվականին քաղաքը գրավել ու հիմնահատակ ավերել են սարացինները։ Սակայն քաղաքը շուտով վերականգնվել է` 13-րդ դարում հասնելով իր զարգացման գագաթնակետին։
1420 թվականին Դալմաթիայի ափամերձ քաղաքների զգալի մասի հետ Տրոգիրն անցել է Վենետիկի հանրապետությանը։
Վենետիկի հանրապետության անկումից հետո 1797 թվականին քաղաքը դառնում է Ավստրիայի մի մասը։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ քաղաքը բռնազավթում են իտալացիները։ Պատերազմի ավարտից հետո Տրոգիրը դառնում է Հարավսլավիայի մասը, իսկ վերջինիս փլուզումից հետո 1990 թվականին դառնում է անկախ Խորվաթիայի մաս։
Հին քաղաք - Դալմաթիայի ափամերձ բազմաթիվ քաղաքների լավ պահպանված պատմական կենտրոնների մեջ անգամ Տրոգիրի պատմական կենտրոնն առանձնանում է պալատների, վանքերի, աշտարակների, հին շինությունների հազվագյուտ առատությամբ։ Ռոմանական ճարտարապետությունն այստեղ հրաշալի համադրվում է վերածննդի և բարոկկոյի շինություններին, որոնք մնացել են Վենետիկի հանրապետության շրջանից։ Հին քաղաքի փողոցները, որոնք հատվում են իրար հետ տարբեր անկյունների տակ, Տրոգիրը դարձնում են տարբեր խորվաթական ափի ցանկացած այլ քաղաքից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.