Շարայի լեռ
լեռ Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին From Wikipedia, the free encyclopedia
Շարայի լեռ, Գոլգաթ, Կոլգաթ, Կողգաթ, Ղոլղաթ, Ղոլղաթ Մեծ, Սուրբ Հովհաննես, լեռնագագաթ Հայաստանի Շիրակի մարզում, Արագածի ու Փամբակի լեռնաշղթայի միջև։ Բարձրությունը 2475 մ է[1][2], հիմքի շրջագիծը՝ մոտ 5 կմ։ Կազմված է անթրոպոգենի լավաներից, խարամներից, ջրասառցադաշտային նստվածքներից։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։ Կա ավազահանք։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։
Շարայի լեռ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արագածոտնի մարզ և Շիրակի մարզ |
Անվանված է | Շարա |
Պահպանվել է մի ավանդություն այն մասին, թե ինչու է լեռն ստացել այս անունը։ Հին Հայաստանում ամենքը գիտեին Շիրակի տեր Շարայի որկրամոլության մասին։ Ամռանը, կալը կալսելու ժամանակ, նա մի քանի սայլ ցորեն է բերում և թաքցնում այս լեռան փոքրիկ անձավում։ Շարան մտադիր էր ձմռանը մեկ–մեկ այստեղ գալ և մարդկանց հայացքից հեռու կշտացնել փորը։ Երբ ձմեռը վրա է հասնում, Շարան գաղտագողի գալիս է իր թաքստոցը։ Նստում է անձավում ու մտածում իր անելիքի մասին։ Հենց այնպես ցորնահատիկներն ուտելը բանի նման չէ, բայց մինչև տանես, աղաս ու հաց թխես՝ ամենքը գլխի կընկնեն։ Այդ պահին նրա աչքին երևում է մայրը, որն ասում է․ «Տղաս, ասավածները կպատժեն այն մարդուն, որը հացի է նստում որդիներից ծածուկ»: Շարան սթափվում է, վերադառնում տուն և հրամայում, որ գնան ու լեռան անձավից ցորենը տուն բերեն։ Այդ ժամանակվանից էլ սարը կոչվել է Շարայի լեռ։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.