From Wikipedia, the free encyclopedia
Նունե (հայտնի է նաև որպես սուրբ Նունե կույս, վրացական աղբյուրներում՝ սուրբ Նինո (წმინდა ნინო), մոտ 296 – մոտ 340, Վիրք), III դարի վերջի – IV դարի 1-ին կեսի ճգնավոր, տոնելի սրբուհի, Հայաստանում և Վրաստանում քրիստոնեություն քարոզիչ։ Ըստ ավանդության, նրա քարոզչությամբ և Հիսուս Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ քրիստոնեություն է ընդունել վրաց թագավոր Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Ըստ հայկական աղբյուրների, Նունեն եղել է ս. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։
Նունե | |
---|---|
Ծնունդ | 296 |
Ծննդավայր | Կապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա |
Վախճան | հունվարի 27, 335 |
Վախճան վայր | Բադբիի վանք |
Եկեղեցի | ուղղափառություն |
Սրբացված կարգ | սքանչելագործ և equal-to-apostles? |
Հիշատակության օր | Հունվարի 14[1], Դեկտեմբերի 15[1], կաթոլիկություն, ուղղափառություն և Հունվարի 27 |
Աշխատանք | միսիոներուհի |
Պաշտոն | առաքյալ |
Դրանից քիչ անց, Միհրանը, մի անգամ որսորդության գնալիս, հանկարծակի շրջափակվել է մութ մառախուղով։ Որոշել է աղոթք հղել Նունեի քարոզած Աստծուն, ինչից հետո խավարը փարատվել է։ Վերադառնալով պալատ՝ թագավորը հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Բարձրյալ Աստծո Որդու, իսկ Նունեին՝ որպես առաքելուհու։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տվել Կուր (Քուռ) գետի ափին՝ բլրի վրա կանգնեցված Արամազդի (Արմազի) արձանը և փոխարենը կանգնեցրել Քրիստոսի խաչի նշանը[2]։
Նունեի խորհրդով Վրաց թագավորը պատգամավորներ է ուղարկել Կոստանդիանոս կայսրին (ըստ վրաց վկայաբանության) կամ Գրիգոր Ա Լուսավորչին (ըստ հայկական վկայաբանության), որպեսզի հոգևորականներ առաքվեն Վիրք։ Կուր գետում տեղի է ունեցել ժողովրդի մկրտություն, ապա Մցխեթում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին։ Սուրբ Նունեն նաև շրջել է Վիրքի մյուս գավառներում՝ քարոզելով քրիստոնեական հավատը։
Վախճանվել է խաղաղությամբ՝ բնական մահով։ Գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել։
Ըստ վրացական աղբյուրների՝ սուրբ Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ։ Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն։ Վրաստանում սուրբ Նունեի հիշատակի տոնը տոնվում է հունվարի 14-ին։ Հայ եկեղեցին ներկայումս այն նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը՝ Սուրբ Մանե կույսի հիշատակի հետ միասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.