Նոր մզկիթ (Ստամբուլ)
մզկիթ From Wikipedia, the free encyclopedia
մզկիթ From Wikipedia, the free encyclopedia
Նոր մզկիթ (Ենի Ջամի, թուրքերեն՝ Yeni Cami), հայտնի է նաև որպես Վալիդե Սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Valide Sultan Camii) կամ Վալիդե Սուլթանի նոր մզկիթ (թուրքերեն՝ Yeni Valide Sultan Camii՝ պաշտոնական անվանումը[2]), Ստամբուլ ամենամեծ մզկիթներից մեկը։ Գտնվում է քաղաքի պատմական հատվածում՝ Էմինյոնյու թաղամասում՝ Գալաթայի կամրջի մոտ։
Նոր մզկիթ թուրքերեն՝ Yeni Cami թուրքերեն՝ Valide Sultan Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ և տեսարժան վայր |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Էմինյոնյու[1] |
Մասն է | Ստամբուլի պատմական շրջաններ |
Հիմնվել է | 1597 |
Կառուցման սկիզբ | 1597 |
Կառուցման ավարտ | 1665 |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Պատվիրող | Թուրհան Խադիջա Սուլթան և Սաֆիե Սուլթան |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Դավութ Աղա |
Ոճ | օսմանյան դասական ոճ |
Գմբեթ | 66 |
Արտաքին գմբեթի բարձրություն | 36 մետր |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 17,5 մետր |
Մինարեթներ | 2 |
Շինանյութ | մարմար, գրանիտ |
Մզկիթի կառուցումը սկսվել է 1597 թվականին Մուրադ III սուլթանի կնոջ Սաֆիե սուլթանի հրամանով։ Ճարտարապետ ընտրվել է Միմար Սինանի աշակերտ Դավութ աղան։ Երբ երկու տարի անց Դավութ աղան մահացավ, նրան փոխարինեց Դալգիչ Ահմեդ աղան։ Կառուցումը տևել է կես դարից ավելի և ավարտվել է միայն Թուրհան սուլթանի օրոք։
Էմինյոնյու թաղամասը եղել է Ստամբուլի առևտրական կենտրոնը, որտեղ հիմնականում ապրել են հրեաներ։ Այս թաղամասի ընտրությունը մեծ մզկիթ կառուցելու համար հասկանալի էր.սուլթանուհին ցանկանում էր մեծացնել իսլամի ազդեցությունը քաղաքի ոչ մուսուլման բնակչության շրջանակներում։ Մեհմեդ III-ի մահից հետո 1603 թվականին Սաֆիեն ուղարկվել է Հին պալատ։ Մզկիթի կառուցումը դադարեցվեցմ քանի որ նոր սուլթան Ահմեդ I-ը հետաքրքրված չէր նախագծով։ Ժամանակի ընթացքում, կառույցը վերածվեց ավերակի։ 1660 թվականին հրապարակը, որտեղ գտնվել է կիսակառույց մզկիթը, տուժեց հրդեհից։ Հրդեհը գրավեց վալիդե Թուրհան սուլթանի ուշադրությունը և նրա հրամանով մզկիթը կառուցվեց։ Կառուցումը ավարտվել է 1665 թվականին։
Մզկիթը ունի 66 գմբեթ, որոնք դասավորված են բրգաձև։ Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնցից յուրաքանչյուրը ունի երեք շերեֆե (պատշգամբ)։ Գլխավոր գմբեթը ունի 36 մետր բարձրություն և եզերվում է չորս ենթագմբեթներով։ Մզկիթի տանիքին առկա են տարբեր տրամագծերի գմբեթներ։ Այս ոճը կիրառվել են նաև Միմար Սինանը Շեհզադե մզկիթում և Սեդեվքարա Մեհմեդ Աղան՝ Կապույտ մզկիթում։
Մզկիթի ներսը լավ լուսավորված է, իսկ հատակը ծածկված է գորգերով։
Լուսամուտները նկարազարդված են ծաղկանկարներով։ Բոլոր լուսամուտներին կախված են հայաթներ և սուրահներ Ղուրանից։ Մզկիթը ունի հինգ դարպասներ, որոնցից մեկով կարելի է մտնել մզկիթի առաջնային բակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.