բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Նշենի (լատին․՝ Prunus dulcis), պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորենիների ենթաընտանիքին։
Նուշ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Prunus dulcis
(Mill.) D.A.Webb (1967) | ||||||||||||
|
Նշենին փոքր ծառ է՝ 4-8 մ բարձրությամբ՝դեպի վեր ուղղված անփուշ ճյուղերով և բազմաթիվ կարճացած ընձյուղներով, որոնք մերկ են, կարմրադարչնագույն կամ դարչնագույն և 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետևանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչև -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը՝ նախքան տերևների բացվելը։
Բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագորշավուն է, բնի վրա մոխրասևավուն։ Տերևակիցները համարյա մախաթանման են, 3֊5 մմ երկարությամբ գեղձապատ եզրերով։ Տերևները նշտարաձև են կամ նեղ էլիպսաձև` 4֊6 (երբեմն` 3֊9) սմ երկարությամբ և 1,5֊2,5 սմ լայնությամբ, բութ կամ սուր գագաթով, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, սղոցաատամնաեզր, մերկ։ Տերևակոթունը ունի 3 սմ երկարություն, տերևաթիթեղի հիմքում` 2 գեղձիկներ։ Ծաղիկները միայնակ են, կարճացած ընձյուղների կամ նախորդ տարվա շիվերի վրա, 3֊5 մմ երկարությամբ տերևակոթուններով։ Հիպանթիումը մերկ է, գլանաձև, 5-6 մմ երկարությամբ։ Բաժակաթերթիկները եզրերին ունեն մազմզուկապատ ատամիկներ։ Պսակաթերթիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, 1,5-2 սմ երկարությամբ, կարճ եղունգավոր։ Պտուղը ծածկված է կարճ, թավշամահուդանման աղվամազով, երկարավուն ձվաձև է, 3-3,5 (երբեմն`4) սմ երկարությամբ և 2 ֊2,5 սմ լայնությամբ։ Կորիզները սպիտակ են կամ դարչնագույն, հարթ, փոսիկածակոտկեն, երբեմն` ակոսավոր, սեղմված, օվալաձև, ձվաձև, ձվաձև նշտարաձև կամ նշտարաձև, 2,7֊3,3 (երբեմն՝ 4) սմ երկարությամբ և 1,4 ֊2,6 սմ լայնությամբ։ Ծաղկում է տերևները բացվելուց առաջ, մարտ-ապրիլ ամիսներին, տաք և կարճատև ձմեռների դեպքում, հաճախ փետրվարի վերջերին)։ Պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։
Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն և ծաղկափոշին, որը հատկապես կարևոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար։ Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչև 35-55 տարեկանը, կյանքի տևողությունը 130-150 տարի է։ Պտուղը կորիզապտուղ է, որը իր սննդային արժեքով մոտ է ընկույզին։ Հայաստանում հայտնի է նշենու 3 տեսակ՝ Ֆենցլի, նաիրյան և սովորական։
Հայաստանի բնության մեջ բնաշխարհիկ է գարնանը խոշոր կարմիր ծաղիկներով 30-40 օր զարդարվող Նաիրյան տեսակը։ Մշակության մեջ տարածված է նշենի սովորականը (Amygdalus communis), որն ունի նաև հողապաշտպան նշանակություն, ծաղիկները ճերմակ կամ վարդագույն երանգ ունեն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Առաջին անգամ հայտնաբերվել է Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում, այդ թվում, Միջերկրական ծովի շրջանում և Կենտրոնական Ասիայում։ Այս շրջաններում նուշը մշակել են դեռ վաղուց մ. թ. ա.: Այժմ ամենաշատ մշակող երկրներներն են՝ Չինաստանը, Միացյալ Նահանգները (Կալիֆոռնիա), Կենտրոնական Ասիան և Արևմտյան Տյան Շանը[1], Ղրիմը և Կովկասը։ Նույնիսկ Տաջիկստանի Կանիբադ քաղաքը հայտնի է որպես «նուշի քաղաք»։
Հայտնի է նշենու 40 տեսակ՝ տարածված Առաջավոր, Միջին և Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Վայրի տեսակներն աճում են Միջին Ասիայի, Հարավային կովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում։
Հայաստանի պայմաններում վայրիացել է, հանդիպում է Զանգեզուրում, Վայքում, Մեղրիում, ամենուրեք ծովի մակերեւույթից մինչև 1100 մ բարձրությունների վրա։ Մշակվում է ցածրադիր գոտու պայմաններում, որպես կարևորագույն պտղատու բույս։ Ջերմասեր է, երաշտադիմացկուն, լուսասեր։ Ունի խոր գնացող հզոր արմատային համակարգ։ Ապրում է 130֊150 տարի։ Բազմանում է սերմերով, մացառներով և աչքապատվաստով։ Բնափայտը օգտագործվում է ատաղձագործության բնագավառում, բավականին ամուր է ու դիմացկուն, կարմրավուն երանգ ունի լավ է փայլեցվում։
Էկոլոգիական խումբը` VIII: Մշակության հավանական շրջանները 8֊9, 17֊20, 23-25, 27-28, 32[2]:
Սովորական նշենին օգտագործվում է որպես պատվաստակալ ծիրանենու և դեղձենու համար` վերջիններիս երաշտադիմացկունությունը բարձրացնելու նպատակով։ Նշենու կորիզը օգտագործվում է սննդի մեջ, հրուշակեղենի, դեղագործության, օծանելիքի արտադրության բնագավառում։ Դառը նշենու քուսպը թունավոր է։ Որոշ սորտերի կեղևից հատուկ նյութ են ստանում, որն օգտագործում են գինիները ներկելու և դրանց հատուկ համ տալու համար։ Մոխիրն օգտագործում են օճառի արտադրության մեջ։ Օգտագործվում է նաև որպես դեկորատիվ բույս։
Նուշի աճում է քարքարոտ և ավազոտ լեռներում, մոտավորապես 800 մինչև 1600 մ ծովի մակարդակիվ, նախընտրում է կալցումով հարուս հողերը։ Իսրաելում հասնում է 800 մետրի, Հայֆի շրջանում շատ մոտ է Միջերկրական ծովի ափերին։ Աճում են խմբերով, միմյանցից 5-7 մ հեռավորության վրա։ Շատ լուսասեր են, ունեն լավ զարգացած արմատային համակարգ։ Ծաղկում են մարտ-ապրիլ ամիսներին, կան շրջաներ որ ծաղկում է փետրվարին, պտուղները հասնում են հունիս-հուլիս ամիսներին։ Նշենին չորադիմացկուն ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ 3–6 մ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև, հարթ, կաշեկերպ։ 3-5 մ երկարությամբ[1][3]։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը կիսաչոր պատյանով կորիզապտուղ է։ Սերմը (միջուկը) լինում է քաղցր կամ դառը՝ պայմանավորված ամիգդալին գլիկոզիդի առկայությամբ (մինչև 4%)։ Չոր միջուկը պարունակում է ճարպեր՝ 54%, ազոտային նյութեր՝ 21%, ոչ ազոտային նյութեր՝ 13%, և այլն։ Քաղցր միջուկն (նուշը) օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինու-կոնյակի արտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործության մեջ։ Նշենու տնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայից պաշտպանելու նպատակով։ Նաիրյան նշենին Անդրկովկասի հարավի բնաշխարհիկ է։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի մարզում։ Ծաղիկները խոշոր են, կարմրավուն։ Ծաղկում է մինչև տերևների հայտնվելը՝ վաղ գարնանը, և գարնան ավետաբերներից է։
Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում։ Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար։ Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է «վայրի կաղին»։
Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին.
Պարունակում է 0,5-0,8 տոկոս եթերային յուղեր, 4,7 տոկոս ջուր, 22 տոկոս սպիտակուցներ, 1 տոկոս օսլա, 4 տոկոս շաքարներ, 3 տոկոս բուսախեժ, 6 տոկոս բջջանյութ, 5 տոկոս մոխիր, 45-60 տոկոս ճարպ, որում կան գլիցերիդներ՝ օլեինի (80 տոկոս), լինոլի (15 տոկոս), կճեպում՝ լինոլենի և միրիստինի։
Դառը սերմերը պարունակում են 3,5-4 տոկոս ալկալոիդ ամիգդալին, որի տրոհման ժամանակ առաջանում է սինիլաթթու, 10-15 սերմը կարող է առաջացնել, հատկապես երեխաների մոտ, ծանր թունավորում, շնչառության ընդհատում։ Քաղցր սերմերում ամիգդալինի պարունակությունը քիչ է։ Հետաքրքիր է նուշի համաշխարհային արտադրության դինամիկան. 1985-2009 թթ. ընկած ժամանակաշրջանում այն աճել է ճիշտ երկու անգամ, ընդ որում, կեսը արտադրվում է ԱՄՆ-ում։ Այս երկիրը ավելացրել է արտադրանքը երեք անգամ։ Պատճառը կարծես թե կալցիումի յուրացման խնդիրն է։
Նուշի ցուցանիշները գերազանցում են յուղալի կաթնաշոռը, պնդուկը, գազարը, բազուկը և այլն։ Մի այլ ուսումնասիրությամբ նուշը դասվում է սելեն պարունակող հինգ լավագույն մթերքների շարքին, եթե ավելացնենք, որ նուշը պարունակում է բավարար քանակությամբ վիտամիններ, ապա կարելի է ենթադրել, որ այն դիտվում է որպես քոէնզիմ հատկություն ունեցող նյութ։ Հիշենք պատմական փաստը, երբ 20-րդ դարի 80-ականներից Ճապոնիայի միկադոյի հրամանով բնակչությունը ընդունում է՝ «Քոէնզիմ -10», որը արտադրվում է ջրիմուռներից և համարվում լավագույն հակաօքսիդանտ։
Կարևոր հետևության են եկել Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են նուշի ազդեցությունը նյութափոխանակության վրա և, հիմնվելով մեծածավալ տվյալների վրա, հայտարարել են, որ 1 ամիս շարունակ օրը 25-165 մգ նուշ ուտողների մոտ զգալիորեն նվազել է խոլեստերինի պարունակությունը։
Տասնհինգ խոշորագույն արտադրողները
նուշ (հազար տոննա) | ||||||
---|---|---|---|---|---|---|
Երկիր | 1985 | 1995 | 2005 | 2009 | 2010 | 2011 |
ԱՄՆ | 352 | 276 | 703 | 1162 | 1414 | 731 |
Իսպանիա | 287 | 159 | 218 | 282 | 221 | 212 |
Իրան | 59 | 79 | 109 | 128 | 158 | 168 |
Իտալիա | 105 | 90 | 118 | 114 | 108 | 105 |
Մարոկկո | 30 | 45 | 70 | 104 | 102 | 131 |
Սիրիա | 34 | 34 | 229 | 97 | 73 | 130 |
Թունիս | 51 | 35 | 43 | 60 | 52 | 61 |
Թուրքիա | 38 | 37 | 45 | 55 | 55 | 70 |
Ալժիր | 10 | 20 | 45 | 47 | 39 | 50 |
Հունաստան | 57 | 57 | 48 | 44 | 33 | 30 |
Աֆղանստան | 9 | 9 | 15 | 43 | 56 | 61 |
Չինաստան | 13 | 19 | 25 | 35 | 38 | 42 |
Լիբանան | 7 | 28 | 28 | 30 | 28 | 36 |
Պակիստան | 28 | 49 | 23 | 26 | 22 | 21 |
Աղբյուր։Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություններ Միավորված ազգեր |
Տեսակը մտնում է Սալորենի դասի մեջ (Prunus), Spiraeoideae ենթաընտանիք, Վարդազգիների (Rosaceae) կարգ, վարդածաղկավորներ։
ավելի շատ 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելին 60 տեսակի | |||||||||||||||
կարգ Վարդածաղկավորներ |
Ենթաընտանիք 'Spiraeoideae |
տեսակ Նուշ | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Վարդազգիներ |
ցեղ Սալորենիներ |
||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
2 ենթաըտանիք (Համաձայն APG II Համակարգի) |
մոտավորապես 200 տեսակ | ||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.