From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլո դել Աբատե (իտալ.՝ Abbate, 1512[1][2][3] կամ 1509[1][4], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա[1][2] - 1571[5][1][2][…], Ֆոնտենբլո[2]), իտալացի բնանկարիչ։
Նիկոլո դել Աբատե | |
---|---|
Ծնվել է | 1512[1][2][3] կամ 1509[1][4] |
Ծննդավայր | Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա[1][2] |
Վախճանվել է | 1571[5][1][2][…] |
Մահվան վայր | Ֆոնտենբլո[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | Ֆոնտենբլոյի դպրոց[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Մովսեսի փրկությունը Նեղոսից և Պերսեփոնեի առևանգումը |
Ներշնչվել է | Կորեջիո[6][2], Դոսսո Դոսսի[6] և Ֆրանչեսկո Պարմիջանինո[2] |
Nicolò dell'Abate Վիքիպահեստում |
Ծնվել է 1512 թվականին (այլ տարբերակով 1509 թվականին) Մոդենայում, քանդակագործ-գեղազարդիչի ընտանիքում։ Մոդենայում արված իր բնանկարը եղել է ֆերրարական դպրոցի նկարիչ Գարոֆալոյի և Դոսո Դոսիի ուշադրության տակ։ 1547 թվականին նա գնացել է Բոլոնիա, որտեղ կրել է Կորեջիոյի և Պարմիջանինոյի ազդեցությունը։
1552 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ անց է կացրել իր մնացած տարիները։ Ֆոնտենբլոյում Պրիմատիչոյի ղեկավարությամբ աշխատել է թագավորական պալատի պատկերազարդման վրա (այսպես կոչված «Ֆոտնտենբլոյի դպրոցի» ոճով)։
Պրիմատիչչիոյի հետ պատկերազարդել է Ֆոնտենբլոյի ֆրեսկաների մեծ մասը, ամենահայտնին «Պետրոս և Պողոս առաքյալների մահապատիժը» նկարն է (Դրեզդենի պատկերասրահ), որը Կորեջիոյի ուժեղ ազդեցությամբ է արված։
Կյանքի վերջին տարիներին աշխատել է իր 4 տղաների հետ։
Աբատեն մահացել է 1571 թվականին Ֆոնտենբլոյում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.