From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Պարմիջանինո (Parmigianino, իսկականն՝ Մացցոլլա, Mazzola) (հունվարի 11, 1503[1], Պարմա, Պապական մարզ[1] - օգոստոսի 24, 1540[1], Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա[1]), իտալացի նկարիչ։ Պարմինջաիննոյի ստեղծագործությունը ձևավորվել է Կոռեջոյի արվեստի ազդեցությամբ։ Նրա վաղ շրջանի գործերին (Պարմայի Սան Ջովաննի էվանջելիստա եկեղեցու որմնանկարները, 1522, «Ուռուցիկ հայելու անդրադարձումով ինքնանկարը», 1524, Գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա), «Երկար պարանոցով Տիրամայրը» (1534-40, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) արդեն բնորոշ են մարմինների համամասնությունների ձգվածությունը, համարձակ կրճատումները, օպտիկական էֆեկտները։ Յուրովի վերաիմաստավորելով Միքելանջելոյի և Ռաֆայելի ստեղծագործությունը՝ Պարմիջանինոն դարձել է մաներիզմի առաջատար ներկայացուցիչներից։
Ֆրանչեսկո Պարմիջանինո իտալ.՝ Francesco Parmigianino | |
---|---|
Ի ծնե | Girolamo Francesco Maria Mazzola |
Ծնվել է | հունվարի 11, 1503[1] |
Ծննդավայր | Պարմա, Պապական մարզ[1] |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1540[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա[1] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | Բարձր վերածնունդ և մաներիզմ[2] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[2] և դիմապատկեր[2] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Circumcision?, Ինքնապատկեր, Portrait of a Man in a Red Beret? և Երկար պարանոցով Տիրամայրը |
Parmigianino Վիքիպահեստում |
Նրա նրբագեղ գծանկարն ու գունապատկերը օգնել են կյանքից հեռու, խորհրդավոր, սառը զգայական գեղեցկության իդեալի մարմնավորմանը («Երկար պարանոցով Տիրամայրը»)։ Պարմիջանինոյի դիմանկարները տոգորված են ազնվական ներփակվածության ու ներքին տագնապի ոգով և մեծ դեր են խաղացել այդ ժանրի սուբյեկտիվ-հուզական ուղղության զարգացման գործում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.