From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Սերգեևիչ Շատսկի (ռուս.՝ Шатский, Николай Сергеевич, օգոստոսի 16 (28), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 1, 1960[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։
Նիկոլայ Շատսկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16 (28), 1895 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 1, 1960[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի հանքային ակադեմիա |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Մասնագիտություն | tectonician, լեռնային ճարտարագետ, համալսարանի դասախոս, երկրաբան և ճարտարագետ |
Աշխատավայր | ՌԳԱ երկրաբանական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
1929 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ակադեմիան։ 1932 թվականից՝ Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտի պրոֆեսոր։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտում։ 1956 թվականից՝ տնօրեն։ Շատսկին տեկտոնական նոր ուղղությունների և ուսումնասիրության մեթոդների հիմնադիրն է։ 1933 թվականին Ա․ Դ․ Արխանգելսկու հետ կազմել է ԽՍՀՄ տարածքի տեկտոնական կառուցվածքի ընդհանուր սխեման, ուսումնասիրել է պլատֆորմների տեկտոնական կառուցվածքները և մշակել նրանց դասակարգման հիմունքները։ Շատսկու ղեկավարությամբ կազմվել են Եվրասիայի երկրաբանական և ԽՍՀՄ տեկտոնական առաջին քարտեզները (1952, 1956)։ ԽՍՀՄ պետական (1946) և լենինյան (1958) մրցանակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.