From Wikipedia, the free encyclopedia
Նիլ դե Գրաս Թայսոն (անգլ.՝ Neil deGrasse Tyson, հոկտեմբերի 5, 1958[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկացի աստղաֆիզիկոս, գրող, դերասան և գիտակ հաղորդավար։
1996 թվականից մինչ օրս Մանհեթենի Հեյդեն ամերիկյան բնական պատմության թանգարանի տնօրեն։ 2006 թվականից մինչև 2011 թվականը ղեկավարել է NOVA scienceNOW կրթական հեռուստատեսային ծրագիրը PBS հեռուստաալիքով, ինչպես նաև հաճախակի ելույթ է ունեցել հեռուստատեսային «The Daily Show», «Colbert Report» և «Jeopardy!» ծրագրերում։
Նիլ դե Գրաս Թայսոնը ծնվել է Նյու Յորքում, ընտանիքի երկրորդ երեխան է։ Նրա հայրը, Սիրիլ դե Գրաս Թայսոնը, սոցիոլոգ էր, մարդկային ռեսուրսների ղեկավար և աշխատել էր Նյու Յորքի քաղաքապետ Ջոն Լինդսի համար։ Նրա մայրը, Սան Ձիթիտա Ֆիլիսիկո Թայսոնը, մանկաբարձ էր[12][13]։
Թայսոնը ավարտել է Բրոնքսի գիտական թեքումով միջնակարգ դպրոցը (1972—1976), որտեղ նա եղել է ըմբշամարտի թիմի ավագ և դպրոցի Ֆիզիկական գիտությունների ամսագրի գլխավոր խմբագիր։ Թայսոնը վաղ տարիքից հետաքրքրված էր աստղագիտությամբ և երիտասարդ տարիներին այն ուսումնասիրել է։ Աստղագետների համայնքում որոշակի համբավ է ձեռք բերել և 15 տարեկանում այդ թեմայով դասավանդել է։ Թայսոնն ասում է, որ իր հետաքրքրությունը աստղագիտության հանդեպ սկսվեց այն պահից, երբ նա բարձրացավ Նյու Յորքի իր տան վերին հարկը և երկդիտակով նայեց լուսնին[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.