Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Էդվարդ Սագան (անգլ.՝ Carl Sagan, նոյեմբերի 9, 1934[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 20, 1996[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող և աստղագիտության, աստղաֆիզիկայի և այլ բնական գիտությունների ականավոր գիտնական։ Նա աստղակենսաբանության ռահվիրաներից է եղել և քաջալերել է Երկրից դուրս կյանքի հայտնաբերման հետազոտությունները։
Ճանաչված է աշխարհում իր գրած գիտահանրամատչելի գրքերի և մրցանակ ստացած 1980 թվականի հեռուստասերիալի՝ Կոսմոս. անձնական թռիչք (անգլ՝ Cosmos։ A Personal Voyage) շնորհիվ, որը դիտել է 500 միլիոնից ավելի անձինք 60 տարբեր երկրներում[16]։ Սերիալի հետ գիրք հրատարակել է նույն անվանմամբ՝ Կոսմոս։ Նա նաև գրել է «Շփում» վեպը, որը հիմք է հանդիսացել 1997 թվականի նույն անվանմամբ ֆիլմի։ Իր ամենավերջին գրքերից մեկն է Գունատ կապույտ կետ (անգլ՝ Pale Blue Dot) վեպը։ Իր կյանքի ընթացքում Սագանը հրատարակել է ավելի քան 600 գիտական գործեր և գիտահանրամատչելի հոդվածներ և ավելի քան 20 գրքերի հեղինակ, համահեղինակ կամ խմբագիր է հանդիսացել։ Իր գործերում նա հաճախ պաշտպանել է թերահավատությունը, աշխարհիկ մարդկայնությունը և գիտական մեթոդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.