Ֆրանսիայի կայսր (1852-1870), Ֆրանսիայի նախագահ (1848-1852) From Wikipedia, the free encyclopedia
Նապոլեոն III (Napoleon), Շառլ Լուի Նապոլեոն Բոնապարտ (ֆր.՝ Charles Louis Napoléon Bonaparte), ապրիլի 20, 1808[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5][5] - հունվարի 9, 1873[1][2][3][…], Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), Ֆրանսիայի կայսր (1852 - 1870), Նապոլեոն I-ի եղբոր՝ Լուի Բոնապարտի որդին։
Նապոլեոն III ֆր.՝ Napoléon III | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1808[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5][5] |
Մահացել է | հունվարի 9, 1873[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Գերեզման | Sarcophagus of Emperor Napoleon III |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Waffenplatz Thun?[6] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Եվգենյա |
Ծնողներ | հայր՝ Լուի Բոնապարտ, մայր՝ Հորտենզիա Բոգարնե |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Emperor of the French?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի կառավարության ղեկավար, Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ և French co-prince of Andorra? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Նապոլեոն Էժեն, Eugène Bure? և Alexandre Bure? |
Ստորագրություն | |
Napoleon III of France Վիքիպահեստում |
1815 թվականից եղել է տարագրության մեջ։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխշտադի դքսի, մահից (1832) հետո բոնապարտիստների կողմից ճանաչվել է որպես ֆրանսիական գահի «օրինական» հավակնորդ։ Խռովության միջոցով քանիցս փորձել է զավթել իշխանությունը։ 1840 թվականին ֆրանսիական կառավարությունը նրան դատապարտել է ցմահ բանտարկության։ 1846 թվականին փախել է Անգլիա, 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ֆրանսիա։ Օգտվելով ստեղծված բարենպաստ սոցիալական և քաղաքական պայմաններից՝ 1848 թվականին Նապոլեոն III-ը կարողացել է ընտրվել հանրապետության պրեզիդենտ։ 1852 թվականին զինվորականության օգնությամբ կատարել է պետական հեղաշրջում և հռչակվել կայսր՝ Նապոլեոն III անունով։
Նապոլեոն III-ի կառավարությունը պատերազմներ է մղել Ավստրիայի, Հնդկաչինի, Սիրիայի, Մեքսիկայի դեմ, մասնակցել Ղրիմի պատերազմին (1853 - 1856)։ Երկրորդ կայսրության արտաքին քաղաքական անհաջողությունները և մասնավորապես ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871), արագացրին կայսրության կործանումը։ 1870 թվականին Սեդանի ճակատամարտում Նապոլեոն III-ը գերի հանձնվեց պրուսացիներին։ Փարիզում 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը գահընկեց արեց Նապոլեոն III-ին։ 1871 թվականի Ֆրանկֆուրտի պայմանագրով Նապոլեոն III-ը ազատվել է գերությունից և մինչև կյանքի վերջը ապրել Անգլիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.