From Wikipedia, the free encyclopedia
Նաիրա Վիկտորի Հովակիմյան (սեպտեմբերի 21, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] հայ գիտնական, ավտոմատ կառավարման համակարգերի տեսաբան։
Նաիրա Հովակիմյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1966 (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
Գործունեության ոլորտ | adaptive control? և մաթեմատիկա[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Գիտական ղեկավար | Արիկ Մելիքյան[2] |
Եղել է գիտական ղեկավար | Kwang-Ki Kim?[2] |
Պարգևներ |
Իլինոյսի համալսարանի ամենախոշոր Ուրբանա-Շամփեյն կամպուսի (UIUC) Մեխանիկայի և մեքենաշինության ճարտարագիտության ամբիոնի պրոֆեսոր է[4], թռչող սարքերի AVIATE կենտրոնի[5] տնօրենն է, որը ֆինանսավորվում է ՆԱՍԱ-ի Համալսարանական առաջնորդության փոխգործակցության միջոցով[6]։
Նաիրա Հովակիմյանը Իլինոյիս համալսարանի Համակարգված գիտական լաբորատորիայի[7] շրջանակներում ստեղծված Ինտելեկտուալ ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի առաջին տնօրենն է 2015-2017 թվականներին[8]։
Նաիրա Հովակիմյանը իր մագիստրոսի աստիճանը Տեսական մեխանիկայի և Կիրառական մաթեմատիկայի գծով ստացել է 1988 թվականին Երևանի պետական համալսարանում։ Նա իր թեկնածուական թեզը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ուղղությամբ, պաշտպանել է 1992 թվականին Մոսկվայում Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Կիրառական Մաթեմատիկայի ինստիտուտում, օպտիմալ կառավարում և դիֆերենցիալ խաղեր[9] մասնագիտությամբ։
Նախքան 2008 թվականին Իլլինիոսի համալսարանում աշխատանքի անցնելը, Նաիրա Հովակիմյանը 2003-2008 թվականներին որոշ ժամանակ որպես հետազոտող գիտնական աշխատել է Շտուտգարտի համալսարանում (Գերմանիա), Համակարգչային գիտության և ավտոմատացման հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտում (INRIA, Ֆրանսիա), Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում, և Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի Օդատիեզերական և օվկիանոսային ճարտարագիտության ֆակուլտետում[3]։
2015 թվականին, նա ստացել է նույն համալսարանի Համակարգված գիտական լաբորատորիայի (CSL) Ինտելեկտուալ ռոբոտների լաբորատորիայի առաջին տնօրենի պաշտոնը[10]։ Ներկայումս Իլլինոիսի համալսարանի Վ. Գրաֆթոնի և Լիլիան Բ. Ուիլկինսի Մեխանիկական գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր է, UIUC թռչող սարքերի AVIATE կենտրոնի[5] տնօրենն է, որը ֆինանսավորվում է ՆԱՍԱ Համալսարանական առաջնորդության փոխգործակցության (ULI) մրցանակի միջոցով[6]։
Նաիրա Հովակիմյան երկու գրքի համահեղինակ է[11][12], տասը գրքերում առանձին գլուխների հեղինակ, տասնմեկ արտոնագրերի և ավելի քան 450 ամսագրային և գիտաժողովային հոդվածների հեղինակ է[3]։
Նրա գիտահետազոտական հետաքրքրություններն են` կառավարում և օպտիմալացում, ավտոնոմ համակարգեր, մեքենայական ուսուցում, կիբերանվտանգություն, նեյրոնային ցանցեր, խաղերի տեսություն և դրանց կիրառությունը աերոտարածքում, ռոբոտաշինության, մեքենաշինության, գյուղատնտեսության, նաև էլեկտրական, նավթային, կենսաբժշկական ճարտարագիտության և տարեցների խնամքի ոլորներում։
Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի (AIAA) գիտաշխատող և ցմահ անդամ է[20], Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտի (IEEE) անդամ[21], ՆԱՍԱ Աստղակենսաբանության ինստիտուտի (NAI)[22] անդամ, Մեքենաշինության ճարտարագետների ամերիկյան միության (ASME) անդամ[23] և Դինամիկ խաղերի միջազգային միության (ISDG) անդամ, Գյուտարարների ազգային ակադեմիայի ավագ անդամ[24]։ 2015 և 2023 թվականներին Իլինոյիսի համալսարանի ճարտարագիտական խորհրդի կողմից ճանաչվել է ականավոր խորհրդատու[25]։ Նաիրա Հովակիմյանը Օդային տվյալներից տեղեկատվություն (IntelinAir) ընկերության գլխավոր գիտական ղեկավարը և համահիմնադիրն է[26]։
Տարեցների խնամքի ռոբոտաշինության ոլորտում նրա կատարած աշխատանքը լուսաբանվել է New York Times թերթում, Fox TV, CNBC ամերիկյան լրատվական հեռուստաընկերություներով, իսկ թռչող սարքերի վերաբերյալ ՆԱՍԱ Համալսարանական առաջնորդության փոխգործակցության (NASA ULI) վերջին մրցանակից հետո նրանից հարցազրույց են վերցրել Cheddar Innovates[27] և բազմաթիվ այլ մեդիա հարթակներում[3]։
Նաիրա Հովակիմյանը նշանակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի 2017 թվականի դիպլոմների հանձնման և գիտական աստիճանների շնորհման խոսնակ[28]։
ՄեդիաՄաքսը նրան ընդգրկել է աշխարհի 50 գլոբալ հայերի շարքում[29], և եղել է FAST (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) խորհրդատվական խորհրդի անդամ[30]։ Նա նաև աջակցում է խորհրդատվությամբ մի քանի ստարտափ ընկերություններին։
2021 թվականին եղել է TEDxYerevan բանախոսներից մեկը[31]։ 2022 թվականին նրան շնորհվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Ֆուլբրայթի կրթաթոշակ։ 2022 թվականին նա հիմնադրել է թռչող սարքերի AVIATE կենտրոնը UIUC-ում[5]։
Նաիրա Հովակիմյանը գիտական գրքերի, խմբագրումների, հոդվածների և ավելի քան 450 ամսագրային և գիտաժողովային հոդվածների հեղինակ է[3]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.