Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբժշկական ճարտարագիտությունը (ԿԲՃ) կամ բժշկական ճարտարագիտությունը` ճարտարագիտական սկզբունքների և դիզայնի կոնցեպտների կիրառումն է բժշկության և կենսաբանության ոլորտում, առողջապահական նպատակներով (օրինակ՝ ախտորոշում կամ բուժում)։ Այս ոլորտը նպատակ ունի փակել ճարտարագիտության և բժշկության միջև եղած անջրպետը՝ համատեղելով ճարտարագիտության խնդիրների լուծման հմտությունները, բժշկական և կենսաբանական գիտությունների հետ՝ առողջապահությունն առաջ տանելու նպատակով, ներառյալ ախտորոշումը, մոնիտորինգը և թերապիան[1][2]։ Կենսաբժշկական ճարտարագետի լիազորությունների շրջանակում կարող է նաև ընդգրկված լինել բժշկական սարքավորումների ընթացիկ կառավարումը և սպասարկումը հիվանդանոցներում ՝ պահպանելով արդյունաբերության համապատասխան չափանիշները։ Սա իր մեջ ներառում է բժշկական սարքավորումների գնումները, առօրյա փորձարկումը և սպասարկումը, որը հիվանդանոցներում կատարում է մասնագետ այլ կերպ հայտնի որպես կենսաբժշկական սարքավորումների տեխնիկ (Biomedical Equipment Technician (BMET)) կամ որպես կլինիկական ճարտարագետ։
Կենսաբժշկական ճարտարագիտությունը վերջերս հանդես է գալիս որպես առանձին ուսում ի տարբերություն ճարտարագիտության շատ այլ ոլորտների։ Նման էվոլյուցիան տարածված է երբ նոր ոլորտը անցում է կատարում արդեն իսկ կայացած ոլորտների միջդիսցիպլինար մասնագիտացում լինելուց, դեպի ինքնին ոլորտ կամ մասնագիտացում։ Կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում աշխատանքի մեծ մասը բաղկացած է հետազոտությունից և մշակումից, իր մեջ ներառելով լայն ենթաոլորտներ (տես ստորև)։ Կենսաբժշկական ճարտարագիտության ստեղծած հայտնի հավելվածներից են կենսահամատեղելի պրոթեզները, տարբեր ախտորոշիչ և թերապևտիկ բժշկական սարքերը, սկսած կլինիկական սարքավորումներից մինչև միկրո-իմպլանտներ, ընդհանուր ախտորոշիչ սարքավորումները, ինչպիսիք են ՄՌՇ֊ը և ԷՍԳ֊ը, ռեգեներատիվ հյուսվածքների աճը և դեղանյութերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.