From Wikipedia, the free encyclopedia
Նադեժդա Յակովլևնա Մանդելշտամ (Надежда Яковлевна Мандельштам, հոկտեմբերի 30, 1899[1][2][3], Սարատով, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 29, 1980[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2][6][7]), ռուս գրող, հուշագիր, լեզվաբան և ուսուցչուհի։
Նադեժդա Մանդելշտամ Надежда Мандельштам | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Надежда Яковлевна Хазина |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1899[1][2][3] |
Ծննդավայր | Սարատով, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1980[4][5][1][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2][6] |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, կենսագիր, բանաստեղծուհի, ուսուցչուհի, հիշատակագիր, լեզվաբան և դասախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Ուշագրավ աշխատանքներ | Hope Against Hope: A Memoir? |
Աշխատավայր | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Ամուսին | Օսիպ Մանդելշտամ[6] |
Nadezhda Mandelstam Վիքիպահեստում |
Օսիպ Մանդելշտամի կինը։
Սովորել է Կիևյան գիմնազիաներից մեկում, իր ապագա ամուսնուն հանդիպել է 1919 թ.։ Ամուսնու ձերբակալությունից հետո ուղեկցել է նրան Չերդին և Վորոնեժ։
Ամուսնու մահից հետո իրեն նվիրում է նրա ժառանգության պահպանությանը, հաճախ փոխում է բնակատեղին, անգիր է սովորում Մանդելշտամի մեծ թվով գործեր - դրանք փրկելու նպատակով։ 1940-ականներին պաշտպանում է թեկնածուական թեզ։ 1960-1970 թթ. գրում է իր նշանավոր հուշերը, «Երրորդ գրքում» նկարագրում իր և ամուսնու այցելությունը Լեռնային Ղարաբաղ, Շուշիի ջարդերի հետևանքները և իր տեսածները։
Բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին նրա հուշերն անվանել է 20-րդ դարի մեծագույն գործերից մեկը։
Մտերիմ է եղել Աննա Ախմատովայի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.