From Wikipedia, the free encyclopedia
Միլան Վիդմար (սլովեն.՝ Milan Vidmar, հունիսի 22, 1885[1][2][3], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[4][3] - հոկտեմբերի 9, 1962[4][1][2][…], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4][3]), սլովենացի էլեկտրիկ, ինժեներ, էլեկտրաէներգիայի արտադրության գիտակ և հետազոտող, շախմատիստ, շախմատի տեսաբան, փիլիսոփա և գրող։ 1910-1930 թվականներին նրա անունը դասվել է աշխարհի տաս լավագույն շախմատիստների շարքին։
Միլան Վիդմար | |
---|---|
սլովեն.՝ Milan Vidmar | |
Պետություն(ներ) | Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն, Հարավսլավիայի Թագավորություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և Ցիսլեյտանիա |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 22, 1885[1][2][3] |
Ծննդավայր | Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[4][3] |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 9, 1962[4][1][2][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4][3] |
Կոչում | գրոսմայստեր |
365chess | Milan_Sr_Vidmar |
Chesstempo համար | 247569 |
ICCF համար | 247569 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1931[5] և Շախմատի օլիմպիադա 1935[5] |
Անդամակցություն | Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Milan Vidmar Վիքիպահեստում |
Ծնվել է Լյուբլյանայում, 1907 թվականին ավարտել է Վիեննայի բարձրագույն տեխնիկական դպրոցը, 1910 թվականին նույն դպրոցից ստացել է դոկտորի աստիճան։ 1912 թվականից աշխատել է Բուդապեշտի գործարաններից մեկում, որտեղ դարձել է եռաֆազ տրանսֆորմատորի գյուտարարներից մեկի օգնականը[6]։ Հետագայում աշխատել է Լյուբլյանայի համալսարանում, եղել է էլեկտրատեխնիկական ֆակուլտետի հիմնադիրը, հետագայում՝ համալսարանի ռեկտորը։ Դասավանդել է տեսական մաթեմատիկա, էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ, էլեկտրական մեքենաների տեսություն և էլեկտրաէներգիայի փոխանցում։ 1948 թվականին Միլան Վիդմարը Լյուբլյանայում հիմնել է Էլեկտրատեխնիկական ինստիտուտ, որը ներկայումս կրում է իր անունը։ 1940 թվականին դարձել է Սլովենիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ, 1942-1945 թվականներին՝ ակադեմիայի նախագահ։ 1949-1959 թվականներին Միլան Վիդմարը եղել է Հարավսլավիայի ակադեմիաների խորհրդի պատվիրակ[7]։ 1955 թվականին նրան շնորհվել է Լյուբլյանայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Վիդմարը նաև եղել է Հարավսլավիայի և Սլովենիայի ինժեներների և տեխնիկների ասոցիացիաների պատվավոր անդամ, Գերմանիայի և Չեխիայի էլեկտրատեխնիկական ասոցիացիաների թղթակից անդամ։
Վիդմարը համարվել է 20-րդ դարասկզբի ամենաուժեղ շախմատիստներից մեկը և ամենաուժեղ սիրողական շախմատիստը։ Նա մասնակցել է մոտ 40 մրցաշարի և ունեցել մեծ հաջողություններ։ Նրա ամենատպավորիչ ձեռքբերումներից են եղել Սան Սեբաստիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարը, որտեղ նա 2֊3֊րդ տեղերը կիսել է Ակիբա Ռուբինշտեյնի հետ (1911)[8]։ Այդ մրցաշարում նա ընդամենը կես միավորով է զիջել Խոսե Ռաուլ Կապաբլանկային։ 1925/26թվականներին Հասթինգս քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նա կիսել է 1-2-րդ տեղերն Ալեքսանդր Ալյոխինի հետ։ Կիսել է նաև 1-2-րդ տեղերը Սալամոն Ֆլորի հետ՝ 1392 թվականին Սլիաչում տեղի ունեցած միջազգային մրցաշարում։ Շախմատիստըը երկու անգամ՝ 1931 և 1935 թվականներին, գլխավորել է Հարավսլավիայի հավաքականը շախմատի օլիմպիադաներում։ Հետագայում Վիդմարը եղել է շախմատի մրցավար, ներառյալ 1948 թվականի աշխարհի առաջնության մրցաշարի գլխավոր մրցավարը, գրել է գրքեր շախմատի մասին. «Կես դար շախմատի տախտակում» (սլովեն.՝ Pol stoletja ob šahovnici, «Զրույցներ շախմատի մասին սկսնակի հետ» (սլովեն.՝ Razgovori o šahu z začetnikom)։
Որդին՝ Միլան Վիդմար Կրտսերը (1909-1980), եղել է միջազգային վարպետ, 1950 թվականին մասնակցել է Շախմատի 9-րդ օլիմպիադային և դարձել հաղթող։
1922 թվականին աշխարհի չեմպիոն կուբացի Ռաուլ Կապաբլանկայի հետ խաղում Վիդմարը հայտնվել է վատ դիրքում և իր քայլի հերթականության ժամանակ հետաձգել խաղը։ Վիդմարն իր «գաղտնի քայլը» գրել է թղթի վրա, փակել ծրարի մեջ և տվել մրցավարին, որից հետո մրցակիցնեի միջև ֆրանսերենով տեղի է ունեցել հետաձգված խաղի մասին կարճ և ընկերական վերլուծություն։ Կապաբլանկան վստահ է եղել իր հաղթանակի վրա, այնուամենայնիվ, Միլանն ասել է, որ դեռ կվերլուծի խաղը և միայն դրանից հետո որոշում կիրականացնի։ Վիդմարը զրույցի վերջում ավելացրել է որ, ամենայն հավանականությամբ, կհանձնվի առանց խաղադաշտ դուրս գալու։
Միլան Վիդմարը խաղադաշտ է դուրս եկել մտադրվելով ընդունել պարտությունը։ Եվ նա սկսել է շրջել դահլիճով՝ սպասելով Կապաբլանկային, որն անհայտ պատճառով այդպես էլ չի ներկայացել խաղին։ Որոշ ժամանակ անց մրցաշարի գլխավոր մրցավարը մոտեցել Վիդմարին և նշել, որ Կապաբլանկային հատկացված ժամանակը շուտով կլրանա և ըստ կանոնակարգի հաղթող կճանաչվի Կապաբլանկան։ Վիդմարը հիշել է, որ Ռաուլ Կապաբլանկան լավ չի տիրապետում ֆրանսերենին և, ըստ ամենայնի, չի հասկացել, որ պատրաստվում է հրաժարվել խաղից։ Վիդմարը վազելով մոտեցել է շախմատի սեղանին և խաղատախտակի վրա վայր գցել իր արքան, ինչը նշանակում է, որ ինքն իրեն պարտված է ճանաչում։
1936 թվականին Նոթինգհեմում Միլան Վիդմարի այս ջենթլմենական արարքն անգլիացի շախմատասերների կողմից ողջունվել է որպես անգլիական շախմատի պատմության ամենագեղեցիկ քայլը[9]։
Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1904 | Վիեննա | Թեմատիկ գամբիտ մրցաշար (երկու փուլ) | 2 | 16 | 0 | 18֊ից֊2 | 10 |
Կոբուրգ | Գերմանիայի շախմատի միության XIV համագումար (կողային մրցաշար) | ||||||
1905 | Բարմեն | Բերմենի միջազգային մրցաշար | 15֊ից֊11½ | 3—4 | |||
1905 / 1906 | Վիեննա | Վիեննայի շախմատային ակումբի ձմեռային մրցաշար | [10] | ||||
1906 | Նյուրնբերգ | Նյուրնբերգի Գերմանիայի շախմատային միության 15-րդ համագումար | 4 | 5 | 7 | 16֊ից֊7½ | 9—11 |
1907 | Վիեննա | Միջազգային մրցաշար | 7 | 3 | 3 | 13֊ից֊8½ | 3—5 |
Կառլովի Վարի | Միջազգային մրցաշար | 9 | 5 | 6 | 20֊ից֊12 | 6 | |
1908 | Պրահա | Միջազգային մրցաշար | 10 | 3 | 6 | 19֊ից֊13 | 3 |
1909 | Սանկտ Պետերբուրգ | Միջազգային մրցաշար | 4 | 8 | 6 | 18֊ից֊7 | 15—16 |
Գյոթեբորգ | Միջազգային մրցաշար | 9֊ից֊7 | 1 | ||||
1911 | Սան Սեբաստիան | Միջազգային մրցագ | 5 | 1 | 8 | 14֊ից֊9 | 2—3 |
Կառլսբադ | Միջազգային մրցաշար | 10 | 5 | 10 | 25֊ից֊15 | 7 | |
1912 | Բուդապեշտ | Թեմատիկ միջազգային մրցաշար[11] | 2 | 3 | 0 | 5֊ից֊2 | 5—6 |
1913 | Բուդապեշտ | Միջազգային մրցաշար | |||||
1914 | Մանհայմ | Գերմանիայի շախմատի միության XIX համագումար | 6 | 0 | 5 | 11֊ից֊8½ | 2[12] |
1916 | Վիեննա | Տրեբիչի մրցաշար | |||||
1917 | Վիեննա | Տրեբիչի մրցաշար | 12֊ից֊8 | 1 | |||
1918 | Կոշիցե | Միջազգային մրցաշար | 11֊ից֊8 | 2 | |||
Բեռլին | Չորս գրոսմայստերների մրցաշար | 3 | 0 | 3 | 6֊ից֊4½ | 1 | |
Վիեննա | Խաղ Սավելի Տարտակովերի հետ | 2 | 0 | 4 | 4 : 2 | ||
1922 | Լոնդոն | Միջազգային մրցաշար | 9 | 2 | 4 | 15֊ից֊11 | 3 |
1925 / 1926 | Հասթինգս | Միջազգային մրցաշար | 8 | 0 | 1 | 9֊ից֊8½ | 1—2 |
1926 | Զեմերինգ | Միջազգային մրցաշար | 9 | 2 | 6 | 17֊ից֊12 | 3 |
1927 | Լոնդոն | Միջազգային մրցաշար | 5 | 2 | 4 | 11֊ից֊7 | 4 |
Նյու Յորք | Միջազգային մրցաշար | 3 | 3 | 14 | 20֊ից֊10 | 4 | |
1929 | Կառլսբադ | Միջազգային մրցաշար | 7 | 4 | 10 | 21֊ից֊12 | 5—7 |
1929 / 1930 | Հասթինգս | Միջազգային մրցաշար | 2 | 0 | 7 | 9֊ից֊5½ | 2 |
1930 | Սան Ռեմո | Միջազգային մրցաշար | 4 | 3 | 8 | 15֊ից֊8 | 7—8 |
1931 | Պրահա | Շախմատի օլիմպիադա 1931, Հարավսլավիայի havaqakan, 1-ին տախտակ | 5 | 4 | 6 | 15֊ից֊8 | |
Բլեդ | [Միջազգային մրցաշար | 5 | 4 | 17 | 26֊ից֊13½ | 4—7 | |
1932 | Սլիաչ | Միջազգային մրցաշար | 6 | 0 | 7 | 13֊ից֊9½ | 1—2 |
1934 | Բուդապեշտ | Միջազգային մրցաշար | 2 | 3 | 10 | 15֊ից֊7 | 8 |
1935 | Վարշավա | Շախմատի օլիմպիադա 1935, Հարավսլավիայի հավաքական, 1-ին տախտակ | 3 | 0 | 8 | 11֊ից֊7 | |
1936 | Բադ Նաուհայմ | Միջազգային մրցաշար | 1 | 3 | 5 | 9֊ից֊3½ | 8 |
Նոթինգհեմ | [Միջազգային մրցաշար | 3 | 5 | 6 | 14֊ից֊6 | 9 | |
1936 / 1937 | Հասթինգս | Միջազգային մրցաշար | 2 | 2 | 5 | 9֊ից֊4½ | 4—5 |
1938 | Լյուբլյանա | Հարավսլավիայի առաջնություն | 3 | 1 | 11 | 15֊ից֊8½ | 5—7 |
1939 | Շտուտգարտ | Միջազգային մրցաշար | 2 | 0 | 9 | 11֊ից֊6½ | 3—6 |
Զագրեբ | Հարավսլավիայի առաջնություն | ||||||
1940 | Բուդապեշտ | Միջազգային մրցաշար | 2 | 0 | 3 | 5֊ից֊3½ | 2 |
1945 | Նովի Սադ | Հարավսլավիայի առաջնություն | |||||
1945 / 1946 | Լյուբլյանա | Միջազգային մրցաշար | 3 | 1 | 5 | 9֊ից֊5½ | 2—3 |
1946 | Գրոնինգեն | Միջազգային մրցաշար | 1 | 7 | 11 | 19֊ից֊6½ | 17 |
1947 | Լյուբլյանա | Հարավսլավիայի առաջնություն | 5 | 1 | 11 | 17֊ից֊10½ | 5 |
1948 | Կառլովի Վարի | Միջազգային մրցաշար | 6 | 3 | 10 | 19֊ից֊11 | 5 |
Սպինդլերուվ Մլին | Չեխոսլովակիա - Հարավսլավիա խաղ | 1 | 1 | 0 | 2֊ից֊1 | ||
1949 | Բելգրադ | Հարավսլավիա-Հոլանդիա խաղ | 0 | 0 | 2 | 2֊ից֊1 | |
1950 | Բլեդ | Միջազգային մրցաշար | 3 | 5 | 6 | 14֊ից֊6 | 9—13 |
1953 | Օպատիա | Միջազգային մրցաշար | 1 | 7 | 9 | 17֊ից֊5½ |
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.