2023 թվականին The Last of Us վիդեոխաղի հիման վրա նկարահանված ամերիկական հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
Մեզնից վերջինները (անգլ.՝ The Last of Us), ամերիկյան հետապոկալիպտիկ դրամատիկ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Քրեյգ Մեյզինի և Նիլ Դրաքմանի կողմից՝ HBO-ի համար։ Հիմնվելով 2013 թվականի վիդեոխաղի վրա, որը մշակվել է Naughty Dog-ի կողմից, սերիալը պատմում է համաճարակի մասին, որն առաջացել է զանգվածային սնկային վարակի հետևանքով։ Համաճարակը հանգեցնում է նրան, որ տիրոջ օրգանիզմը վերածվում է զոմբիանման արարածի և այս երևույթը փլուզում է հասարակությունը։ Սերիալի կենտրոնում Ջոելն է (Պեդրո Պասկալ)․ մաքսանենգ, ում հանձնարարված է ուղեկցել իմունացված դեռահաս Էլլիին (Բելլա Ռեմսի)՝ հետապոկալիպտիկ Միացյալ Նահանգներում։
Հյուր աստղերից են՝ Նիկո Պարկերը ՝ Ջոելի դուստր Սառայի դերում, Մերլ Դանդրիջը ՝ դիմադրության առաջնորդ Մարլենը, Աննա Տորվը ՝ Ջոելի գործընկեր Թեսին, Գաբրիել Լունան ՝ Ջոելի եղբայր Թոմին, Լամար Ջոնսոնը և Քեյվոն Մոնրեալ Վուդարդը ՝ եղբայրներ Հենրին և Սեըմ, Մելանի Լինսկին և Ջեֆրի Փիրսը՝ դիմադրության առաջնորդ Քեթլինը և նրա աջ ձեռք Փերին։
The Last of Us-ը նկարահանվել է Ալբերտայում 2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հունիսը։ Սա HBO-ի առաջին սերիալն է, որը հիմնված է տեսախաղի վրա և Sony Pictures Television-ի, PlayStation Productions-ի, Naughty Dog-ի, The Mighty Mint-ի և Word Games-ի համատեղ արտադրանքն է։ Դրաքմանը, ով գրել և բեմադրել է վիդեոխաղը, օգնել է Մազինին առաջին եթերաշրջանի ինը դրվագների սցենարը գրելիս։ Երաժշտությունը ստեղծվել է Գուստավո Սանտաոլալյայի կողմից, ով ստեղծել է նաև վիդեոխաղի երաժշտությունը։
The Last of Us-ի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 15-ին։ Այն արժանացել է կինոքննադատների գնահատանքին, ովքեր բարձր են գնահատել դերասանների խաղը, սցենարը, արտադրությունը և երաժշտական ձևավորումը. քննադատներից որոշներն այն անվանել են տեսախաղի լավագույն ադապտացիա։ Այն առաջադրվել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ 24 Էմմի մրցանակ ։ Գծային ալիքներով և HBO Max- ում սերիալն առաջին օրը դիտել է 4,7 միլիոն հեռուստադիտող, ինչը HBO-ի համար 2010 թվականից ի վեր երկրորդ ամենալավ արդյունքն է, և գրեթե 40 միլիոն՝ երկու ամսվա ընթացքում։ Մայիսին սերիալի դիտումները միջինում կազմել են գրեթե 32 միլիոն դիտող ամեն մասի համար։ 2023 թվականի հունվարին այն երկարացվել է երկրորդ եթերաշրջանով։
Naughty Dog-ի կողմից 2013 թվականին ստեղծված վիդեոխաղի հիման վրա ֆիլմի նկարահանման մասի լուրը հայտարարվել է 2014 թվականի ապրիլին, դրա սցենարիստը պետք է լիներ խաղի ստեղծագործական ռեժիսոր Նիլ Դրաքմանը[79]։ Սակայն 2016 թվականին նախագիծը հասել է զարգացման փակուղու[80], իսկ սեփականության իրավունքներից հրաժարվել են մինչև 2019 թվականը[81]։ Uncharted խաղի՝ Naughty Dog-ի մյուս վիդեոխաղի հիման վրա նկարահանվող ֆիլմի արտադրության երկարաձգումով պայմանավորված Դրաքմանը ավելի հակված էր կոնտրոնանալ «Մեզինց վերջինների» արտադրության վրա[32] և ինչ որ չափով մասնակցել դրա ստեղծմանը[82]։
2018 թվականին սցենարիստ և պրոդյուսեր Քրեյգ Մեյզինին PlayStation Productions-ի կողմից առաջադրվել են մի քանի վիդեոխաղեր, որոնք սերիալ դառնալու մեծ պոտենցիալ ունեին, sակայն նա ափսոսում էր, որ տվյալ պահին «Մեզնից վերջինների» մասին ֆիլմը գտնվում էր ստեղծման փուլում, քանի որ կարծում էր, որ խաղի պատշաճ ներկայացմանն ավելի համապատասխանում էր սերիալը[81]։ Մեյզինը հանդիսանում էր խաղի երկրպագու, ով խաղացել էր այն մոտ 12 անգամ[83][84], և 2019 թվականին Շենոն Վուդվարդի միջնորդությամբ Մեյզինը ծանոթացել է Դրաքմանի հետ[81]։ Դրաքմանը Մեյզինի կողմից ստեղծված «Չերնոբիլ» սերիալի մեծ երկրպագու էր և կարծում էր, որ «Մեզնից վերջիններն» ուներ բավական ծավալ՝ սերիալ դառնալու համար[83]։ Այս հանդիպումից մոտ 1 շաբաթ հետո առաջարկը ներկայացվել է HBO-ին[81]։ HBO-ի գլխավոր տնօրեն Քեյսի Բլոյսը և մելոդրամային ծրագրավորման ղեկավար Ֆրանչեսկա Օրսին ծանոթ չէին խաղին բայց վստահում էին Մեյզինին՝ նրա նախորդ գործերի հաջողությունները հաշվի առնելով[85]։
2020 թվականի մարտին հեռուստասերիալային ադապտացիան ներկայացվել է HBO-ի պլանավորման միջոցառմանը, որը հիմնված է եղել առաջին խաղի սցենարի վրա։ Մեյզինը և Դրաքմանը նշանակվել են որպես սցենարիստներ և պրոդյուսերներ, մինչդեռ հեռուստաալիքի պրոդյուսեր Քերոլին Ստրաուսը և Naughty Dog-ի նախագահ Էվան Ուելսը նշանակվել են որպես ստեղծագործական պրոդյուսերներ[86], իսկ Գուստավո Սանտաոլալյան՝ որպես սերալի կոմպոզիտոր[87]։ Սերիալը ներկայացվել է որպես Sony Pictures Television-ի, PlayStation Productions-ի, և Naughty Dog-ի համատեղ աշխատանք[88]։ Այն PlayStation Productions-ի կողմից ստեղծված առաջին սերիալն է[86][89]։ Սերիալը ստեղծվել է Bear and Pear Productions ընկերության անվան ներքո[90][91][92]։ Յոհան Ռենքը, որը Մեյզինի հետ աշխատել էր «Չերնոբիլի »ստեղծման կապակցությամբ, 2020 թվականի հունիսին հայտարարվել է որպես սերիալի պրեմիերայի ստեղծագործական տնօրեն[93], սակայն նույն թվականի նոյեմբերին դուրս է եկել պրոյեկտից՝ COVID-19 համավարակի պատճառով առաջացած ճամանակացույցի պլանավորման կոնֆլիկտի առաջացման պատճառով[94][95]։ 2020 թվականի նոյեմբերին HBO-ն «կանաչ լույս» է վառել շոուի համար։ PlayStation Productions-ից Ասադ Քիզիլբաշը և Քարթեր Սուոնը նշանակվել են որպես ստեղծագործական տնօրեններ, իսկ սերիալի ստեղծումը կատարվել է Word Games ընկերության ներքո[88]։
2021 թվականի հունվարին Mighty Mint-ը միացել է ստեղծագործական թիմին, իսկ Կանտեմիր Բալագովը նշանակվել է պիլոտային առաջին սերիայի պրոդյուսեր[96]։ Նա տարիներով երազել է խաղի ադապտացիան ստեղծելու մասին։ Որոշված է եղել, որ նա պետք է կառավարի մի քանի էպիզոդների բացման դրվագների ստեղծումը[97][98], սակայն, 2022 թվականի հոկտեմբերին հայտարարել է, որ արդեն 1 տարի է, ինչ լքել է շոուն՝ ստեղծագործական կոնֆլիկտների առաջացման պատճառով[99]։ 2021ի փետրվարին Ռոուզ Լեմը նշանակվել է որպես ստեղծագործական տնօրեն[46]։ 2021 թվականի Մարտի 15-ին Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում սկսվել են սերիալի նկարահանման նախապատրաստումները[100]։ Մեյզինը ժամանել է մայիսին[101]։ Ապրիլին Ալի Աբասին և Յասմիլա Ժբանիչը նշանակվել են որպես շոուի տնօրեններ[102]։ 2021 թվականի հուլիսին Կանադայի Ռեժիսորների գիլդիան հայտարարել է, որ Պիտոր Հորաը[90] միացել է գլխավոր պրոդյուսերների շարքին՝ Մեյզինից (2021-ի մայիս)[91], Դրաքմանից (2021-ի սեպտեմբեր)[103], Լիզա Ջոնսոնից և Ջերեմի Ուեբից (2022-ի հունվար) հետո[104]։ Փետրրվարին Դրաքմանը հայտարարել է, որ նրա մասնակցությունը սերիալի ստեղծմանը ամրապնդեց նրա ռեժիսորական փորձը[105]։ Մի քանի ամիս անց Դրաքմանը վերադարձել է տուն՝ պայմանավորված Naughty Dog-ում նրա պարտավորությունների կատարմամբ և շարունակել է հեռավար աշխատանքը՝ վստահելով Մեյզինին[32]։ Առաջին եթերաշրջանի ի սկզբանե հայտարարված 10 մասերը ստեղծման ընթացքում կրճատվել են 9-ի[106][107]․ առաջին երկու էպիզոդները միացվել են իրար, քանի որ Բլոյսը պնդել է, որ առաջին մասը դիտողներին չի ստիպի դիտել մնացած մասերը[85]։
Ենթադրվում է, որ The Last of Us-ը Կանադայի պատմության մեջ ամենամեծ հեռուստատեսային արտադրությունն է՝ ինչն ավելացրել է Ալբերտայի բյուջեն ավելի քան 200 միլիոն կանադական դոլարով[108][109][110]։ Աղբյուրները նշում են, որ առաջին եթերաշրջանի յուրաքանչյուր մասի բյուջեն կազմել է 10-15 միլիոն ամերիկյան դոլար[110][111]։ The New Yorker-ը նշել է, որ սերիալի բյուջեն գերազանցել է «Գահերի խաղի» առաջին հինգ եթերաշրջանների բյուջեն[32]։ Սպասվում է, որ երկրորդ եթերաշրջանի բյուջեն կգերազանցի առաջինին[112]։ IATSE 212 կանադական արտիստների միությունը նշել է, որ սերիալի արտադրությունը հանգեցրել է զբաղվածության 30 տոկոսով աճի[113]։ Առաջին եթերաշրջանը պատկերում է առաջին խաղի և դրա ընդլայնված տեսակի՝ The Last of Us: Left Behind (2014)-ի իրադարձությունները[114]։ Դրաքմանը և Մեյզինը նախատեսել են, որ սերիալի երկրորդ եթերաշրջանը կպատկերի The Last of Us Part II (2020)-ի իրադարձությունները[115]։ Պլանավորվում է, որ խաղի 2-րդ մասը կներկայացվի մի քանի եթերաշրջանների միջոցով[116], իսկ Մեյզինը չի ցանկանում, որպեսզի սերիալը շատ շեղվի վիդեոխաղից[117]։ Սցենարիստները հավաստիացնում են, որ կերպարների բնույթը սերիալի զարգացման ընթացքում խաղից չի տարբերվելու[118]։ 2023 թվականի հունվարի 27-ին, պրեմիերայից մոտ 2 շաբաթ անց, HBO-ն երկարացրեց սերիալը երկրորդ եթերաշրջանով[119]։ Մեյզինը նշել է, որ երկրորդ եթերաշրջանի հաջողության դեպքում սերիալը կերկարացվի երրորդ եթերաշրջանով[120], սերիալը նույնիսկ կարող է երկարացվել չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններով, որոնք կունենան տարբեր քանակով էպիզոդներ[112]։ Մեյզինը չի ժխտում սփին-օֆֆի ստեղծումը, բայց նա անձամբ չէր ցանկանա զբաղվել դրա ստեղծմամբ[121]։
Համավարակով պայմանավորված քասթինգն անցկացվել է Zoom հարթակում[122]։ Քասթինգի տնօրեն Վիկտորյա Թոմասը ցանկացել է հարգանքի տուրք մատուցել խաղին՝ ոչնչով չսահմանափակվելով[123]։ 2021 թվականի փետրվարի 10-ին Պասկալը և Ռամզին ընտրվել են Ջոելի և Էլլիի դերերում[31][33]։ Լուրեր կային, որ Ջոելի դերում առաջադրվել էր Մահերշալա Ալին[124]։ Մեյզինը նաև Մեթյու Մակքոնահիի հետ էր խոսել դերի համար[125]։ Դեռ ֆիլմի համար Էլիի դերի թեկնածուներ Մեյսի Ուիլյամսը և Քեյթլին Դևրը սերիալի քասթինգի ժամանակ արդեն տարիքով մեծ էին[115]։ Պրոդյուսերները Ջոելի և Էլլիի դերում փնտրում էին այնպիսի դերասանների, որոնց փոխգործակցությունը լավագույնս կփոխանցեր խաղում պատկերված նրանց հարաբերությունները[126]։ Չնայած երկու դերասաններն էլ HBO-ի «Գահերի խաղում» դերեր էին ունեցել, նրանք միմյանց հետ նկարահանման հրապարակում չէին հանդիպել և չէին ճանաչում միմյանց։ Սակայն դա չխանգարեց «Մեզնից վերջինների »նկարահանումների սկսվելուց հետո նրանց միջև «քիմիայի» առաջացմանը և փոխգործակցության արագ զարգացմանը[127]։
Մեյզինը և Թոմասը փնտրում էին բարձր մակարդակի հյուր աստղերի։ Թոմասն ասել է․ «Շատ աստղեր չեն խաղում որպես միայն մեկ էպիզոդի հյուր»[128]։ 2021 թվականի ապրիլի 15-ին հայտարարվել է Լունայի՝ Թոմմիի դերում առաջադրվելու մասին[129], իսկ մայիսի 27-ին Դենդրիջն ընտրվել է Մառլենի դերի համար՝ կրկնելով խաղում իր դերը[40]։ Մայիսին սկսվեց նաև հավելյալ դերասանների քասթինգը, որոնք ներկայանում էին Կալագարիից, Հայ-Ռիվերից և Լեթբրիջից, ունեին 18 տարեկանից բարձր տարիք[130]։ Հունիսի 15-ին հայտարարվեց Փիրսի, Բարթլետի և Օնիլի՝ համապատասխանաբար Փերրիի, Ֆրենքի և Բիլի դերում[53], և Փարքերի՝ Սառայի դերում հաստատվելու մասին[36]։ Հուլիսի 22-ին Տորվը հաստատվեց Թեսսի դերում[44]։ Օնիլը հեռացել է շոուից՝ ժամկետային անհամաձայնությունների պատճառով[51], իսկ օֆերմանն ընտրվել է Բիլի դերում[131]։ Դեկտեմբերի 9-ին Ժբանիչը հայտարարել է Գրինի, Մայլսի և Ուեսլիի առաջադրման մասին[132]։
2022 թվականի հունվարի 14-ին հայտարարվել է Ռեյդի՝ Ռայլիի դերում առաջադրվելու մասին[70]։ Փետրվարի Մեյզինը հայտարարեց, որ փնտրում է 8-14 տարեկան սևամորթ, խուլ և ամերիկյան ժեստերի լեզվին տիրապետող տղայի։ Խուլուհամրերի հարավային թատրոնն առաջադրեց Սեմի դեչին համապատասխանող դերասանի․ ով հայտվես սերիալի երկու էպիզոդներում[60]։ Հունիսին Դրաքմանը հայտարարեց, որ Բեյքերը և Էշլի Ջոնսոնը կհայտնվեն սերալում[76], իսկ նրանց դերերը հայտարարվեցին դեկտեմբերին[77]։ Հենրիի և Սեմի դերում առաջադրված Լամար Ջոնսոնը և Վուդարդը ներկայացվեցին օգոստոսին։ Նույն ժամանակ հայտարարվեց նաև Գրինի և Մայլսի՝ Մառլոնի և Ֆլորենսի դերերում առաջադրվելու մասին[55]։ Լինսկիի առաջադրումը Քեթլինի դերում հայտարարվեց սեպտեմբերին՝ թիզեր թրեյլերի ներկայացման հետ միաժամանակ[57], իսկ Շեփարդի առաջադրումը հայտարարվեց դեկտեմբերին՝ առաջին թրեյլերի ներկայացման հետ[133]։ Ուեսլիի առաջադրումը Մարիայի դերում հայտարարվել է հունվարի 9-ին[67]։
Համաձայն Variety-ի, երկրորդ եթերաշրջանի համար քասթինգը հետաձգվել է 2023 թվականի մայիսին՝ պայմանավորված ամերիկացի սցենարիստների գիլդիայի բողոքի ցույցով։ Դերասանները լսումների են գնացել խաղի երկրորդ մասի դրվագներով՝ պայմանավորված սցենարի բացակայությամբ[134]։ Երկրորդ եթերաշրջանում Էբբիի դերի համար լսումները սկսվել են մինչև բողոքի ակցիայի սկիզբը[112][135]։
Սերիալը հետապոկալիպտիկ դրամա և թրիլլեր ժանրի է[136][137][138]՝ գրված Մեյզինի և Դրաքմանի կողմից[86]։ Մեյզինը մասնակցել է համարյա բոլոր էպիզոդների ստեղծմանը՝ բացի պրեմիերայից և ֆինալից, որը նա գրել է Դրաքմանի հետ միասին, և յոթերորդ էպիզոդից, որը գրել է միայն Դրաքմանը[139]։ Դրաքմանը խոստովանել է, որ Մեյզինը արտակարգ ստեղծագործական գործընկեր է՝ խաղի հանդեպ Մեյզինի տենչանքը տեսնելուց հետո[115]։ Դրաքմանը Մեյզինին վերագրել է «պատմության երկրորդ ծնող» անունը[140]։ Մեյզինն ասել է, որ սերիալն այնքան նման է վիդեոխաղին, ասես վիդեոխաղերի «Լոուրենս արաբացի»-ն լինի[141]։
Դրաքմանը կարծում էր, որ խաղի հիման վրա նկարահանվող սերիալի ամենակարևոր էլեմենտը պետք է լինի խաղի «շունչը» չկորցնելը[142]։ Մեյզինն ասել է, որ փոփոխությունների նպատակը խաղի բացերը լրացնելը և սցենարի ավելի ընդլայնելն է[143]։ Վիդեոխաղից հեռացված դրվագներն օգտագործվել են սերիալում[144], որոնցից է Էլլիի մայր Աննային վերաբերող դրվագը, որը Մեյզինը հոյակապ է համարել և պնդել է դրա օգտագործման մասին[145]։ Ըստ Դրաքմանի՝ սյուժեի որոշ հատվածներ նույնությամբ կրկնում են վիդեոխաղը, իսկ որոշ դրվագներ տարբերվում են՝ ավելի շատ կենտրոնանալով կերպարների կյանքի վրա[146]։ Նա նշել է, որ սերիալի ստեղծումը տարաբերվում է Uncharted-ի հիման վրա նկարահանված ֆիլմից, որում նոր պատմություն է ներկայացվում․ Մեզնից վերջիններում փոփոխությունները կատարվում են գոյություն ունեցող կերպարների պատմություններն ավելի ընդլայնելու նպատակով[105]։ Դրաքմանը նշել է նաև, որ սերիալի սցենարը գրելուց նա ավելի հեշտությամբ է կարողանում կտրվել պրոցեսից, իսկ խաղերից կտրվելն ավելի դժվար է[32]։ Սցենարիստները կարծում են, որ սերիալը հնարավորություն է տալիս ավելի շատ խորանալ կերպարների կյանքի մեջ, ավելի լավ հասկանալ նրանց մոտիվները, իսկ խաղը դրա հնարավորությունը չի տալիս[147]։
Դրաքմանը բաց է եղել ցանկացած փոփոխության համար, սակայն կարծել է, որ դրա համար ուժեղ հիմնավորում է անհրաժեշտ[148], որպեսզի այդ փոփոխությունները չազդեն հետագա զարգացումների վրա[114]։ Խաղում բռնկումը տեղի է ունենում 2013-ին, իսկ հետապոկալիպտիկ զարգացումները՝ 2033-ին․ սերիալում ժամանկները փոխվել են 2003-2023 թվականներով։ Ըստ սցենարիստների՝ այդ ժամանակաշրջանների՝ ներկայի հետ համեմատումն ավելի կօգնի պատմության մեջ լիովին մխրճվելուն, իսկ պատմության վրա ոչ մի կերպ չի ազդի[149][150]։ Սցենարիստները կարծել են, որ վարակի բռնկման ավելի մանրամասն պատկերումը կօգնի դիտողներին՝ առավելագույն կերպով հասկանալ սյուժեն, քանի որ, պայմանավորված COVID-19 վարակով, մարդիկ ավելի շատ գիտելիքներ ունեն վիրուսային համավարակների մասին[151]։ Ինչպես «Չերնոբիլում», Մեյզինը սերիալի առաջին էպիզոդը սկսել է սնկային համավարակի առաջացման ռիսկերի բացատրմամբ, ցանկանալով ցույց տալ, որ մարդկությունն այդ ժամանակ իմացել է պոտենցիալ ռիսկի մասին[152]։ Խաղում սնկային տարածման վարակի հիմքում սպորներն են, սակայն սերիալի սցենարիստները դրանք փոխարինել են ցանց կազմող սնկային ձգաններով, որի պատկերման հիմքում սնկային միցելներն են[151]։ Սցենարիստները կարծել են, որ սպորների վտանգն այդքան էլ իրատեսական չէ, ինչքան կապակցված ցանցինը, ինչպես նաև գազային դիմակների՝ հեռուստատեսությունում պատկերումն այդքան էլ լավ չէր գնահատվի[153]։ Օրգանիզմում սնկային վարակի տարածման պատկերումը ոգեշնչված է եղել մեդուզայի խայթոցից, որը Մեյզինին է ուղարկել Ժբանիչը[81]։ Սցենարիստները չեն ցանկացել «զոմբի շոու» ստեղծել[151], բացատրելով, որ վարակված արարածներն ուղղակի անոթներ են, որոնց շնորհիվ կերպարները հետաքրիր որոշումներ են կայացնում և ուրույն ձևով են ներկայանում[122]։
2023 թվականի փետրվարին սկսվել են երկրորդ եթերաշրջանի սցենարի ստեղծման աշխատանքները[154], որոնց միացել է Հոլլի Գրոսսը, ով մասնակցել է նաև վիդեոխաղի երկրորդ մասին ստեղծմանը[120]։ Սցենարը գրվել է մինչև ապրիլ ամիսը[155], գծված է եղել եթերաշրջանի զարգացումների քարտեզը[120], սակայն այս պրոցեսի վերջնական զարգացումը խախտվել է մայիսին սկսված սցենարիստների բոյկոտի հետևանքով[134]։ Մինչև բոյկոտի սկիզբը Մեյզինը գրել և ներկայացրել է միայն առաջին մասի 90 րոպեանոց սցենարը[156], և սցենարիստներից ոչ մեկը ներկա պահին չի աշխատում սցենարի վրա[134]։ Չնայած դրան, Մեյզինն ասել է, որ շարունակում է իր մտքում գծել սցենարի քարտեզը, հույս ունենալով, որ բոյկոտի ավարտից հետո երկար ժամանակ չի պահանջվի աշխատանքներ ավարտին հասցնելու համար[120]։
Կալգարիի կինոխորհրդի անդամները կարծում էին, որ Ալբերտան նկարահանումների համար իդեալական վայր է, մասամբ նաև նրա համար, որ վերջին ժամանակներում յուրաքանչյուր նախագծի համար հարկային պարավորությունը պակասեցվել էր մոտ 10 միլիոն կանադական դոլարով[113]։ Դիրքավորման վերահսկման մենեջեր Ջեյսոն Նոլանը նկարահանման պատրաստությունները սկսել է 2021 թվականի հունվարին, որը իր 115 հոգանոց թիմի օգնությամբ գտել և ձևափոխել է մոտ 180 նկարահանման հրապարակ[157]։ COVID-19 համավարակով պայմանավորված, դերասանական և ստեղծագործական կազմը Կանադա մեկնելուց առաջ մոտ 2 շաբաթ կարանտինում են գտնվել[158]։ Քսենիա Սերեդան Բալագովի, Մեյզինի, Դրաքմանի և Ջոնսոնի[159][160][161][162] հետ միասին, ինչպես նաև Էբեն Բոլտերը՝ Ուեբբի[163][164], Քրիստին Մայերը՝ Ժբանիչի[165], Նադիմ Քարլսենը՝ Աբասսի հետ աշխատել են որպես օպերատորներ[166]։ Սերեդան օգտագործել է Ալեքսա մինի տեսախցիկներ՝ Cooke Optics S4 ոսպնյակներով, Բոլտերը նույնպես օգտագործել է նույն տեսախցիկը՝ համարելով, որ այն ավելի դյուրակիր է, հարմար է ձեռքով նկարահանումների համար, պարունակում է 35 մմ ժապավեն[167]։ Սերիալի նկրահանումները տևել են 200 օր, ամեն էպիզոդի համար՝ 18-19 օր, 1 օրվա ընթացքում նկարահանվել է սցենարի 2-3 էջ[81]։
Նկարահանումները սկսվել են հուլիսի 12-ին՝ Կալգարիում, Ալբերտա[100][168], նախատեսվածից 1 շաբաթ ուշացումով[169]։ Հայ Ռիվերը և Ֆորտ Մեյսելոդը առաջին էպիզոդի համար[170][171] մեկ ամսվա ընթացքում վերածվել են Օսթինի, Թեքսաս[172][173], օգոստոսին նկարահանումները տեղափոխվել են Կալգարի[174]։ Բալագովն առաջին էպիզոդի նկարահանումներն ավարտել է օգոստոսի 30-ին[159], իսկ Հորնը՝ հոկտեմբերի 5-ին[175]։ Մոտ 372000 կանադական դոլար է ծախսվել Դաունթաուն էդմոնթոնում հոկտեմբերին իրականացված քառօրյա նկարահանումների համար[176], որոնք ընդգրկել են նաև Ռայ հոուարդ վեյը և Աբլերտայի օրենսդրական կառույցը[92][177]։ Ավելի ուշ նկարահանումներն իրականացվել են Կալգարիի կենտրոնում և Բելթլայնում[178][179][180]։ Դրաքմանը իր էպիզոդի նկարահանումներն ավարտել է նոյեմբերի 7-ին[161]։ Նոյեմբերին աշխատանքները տարվել են Կանմորում, Ալբերտա[181], որը նմանեցրել են Ջեքսոնին, Վայոմինգ[182], ինչպես նաև Մաունթ-Ռոյալ համալսարանում և Ալբերտայի հարավային տեխնոլոգիաների ինստիտուտում[183]։ Ժբանիչն իր էպիզոդի նկարահանումներն ավարտել է դեկտեմբերի 9-ին[132]։
2022-ի հունվարին Նորթլենդ վիլիջ մոլը, որը գտնվում է Կալգարիի հյուսիս-արևելքում, ձևափոխվել է նկարահանումների համար[184]։ Փետրվարին նկարահանումներն իրականացվել են Օկոտոկսում և Ուոթերթոն Լեյքս ազգային պարկում[185][186]։ Կալգարիի օդանավակայանը մարտին երեք օրով փակվել է[187][188]։ Ուեբի էպիզոդի նկարահանումները սկսվել են 2022-ի մարտին[189] և ավարտվել՝ հունիսին[190]։ Մարտին Կալգարին ձևափոխել են որպես Կանզաս Սիթի, Միսսուրի[191][192]։ Ապրիլին և մայիսին նկարահանումները շարունակվել են Կալգարիի դատարանների կենտրոնում, Կենսինգտոնում և Վիկտորյա պարկում[193][194][195][196]։ Մայիսի վերջին և հունիսին Օլդում կատարվել են Թեքսասի էպիզոդների վերանկարահանումը[197], իսկ Հայ-Ռիվերում՝ հունիսին[198]։ Նկարահանումներն ավարտվել են հունիսի 11-ին[190][199], նախատեսվածից երկու օր ուշ[100][168]։ Լրացուցիչ ֆոտոնկարահանումներ իրականացվել են Կանզաս-սիթիում՝ հոկտեմբերի 4-ին[200]։
Երկրերդ եթերաշրջանի նկարահանումները պլանավորվում է կազմակերպել Բրիտանական Կոլումբիայում[155] և Վանկուվերում[201]։ Նկարահանումները պալնավորված են սկսել 2024 թվականի սկզբին[134], սակայն, պայմանավորված մի քանի ամիս առաջ սկսված սցենարիստների և դերասանների բողոքի ակցիաներով, նկարահանումները կարող են հետաձգվել[156]։
Սանտաոլալան և Դեյվիդ Ֆլեմինգը կատարել են հեռուստասերիալի երաժշտական ձևավորումը[87][202], Սանտաոլալան ստեղծել է սերիալի բացման երաժշտությունը[203]։ Նա ասել է, որ հեռուստասերիալի լատինամերիկացի դիտողները կգնահատեն իր երաժշտության մոտիվները[204]։ Նա երաժշտություն է գրել նաև այլ հայտնի սերիալների համար, որոնցից է «Ստեղծելով մարդասպանի»-ն (2015–2018)[204]։ Սանտաոալան սերիալի երաժշտությունը ստեղծել է խաղի սաունդթրեքի շատ քիչ փոփոխությունների արդյունքում[205]։ 66 երգերից կազմված սանունդրեքերի ալբոմը թվային տարբերակով թողարկվել է փետրվարի 27-ին[205]։
Առաջին էպիզոդում օգտագործվել են Ավրիլ Լավինի «Tomorrow», Դայդոյի «White Flag» երգերը, որոնք պատկերել են Սառայի ճակատագիրը և Ջոելի կերպարի զարգացումը[206]։
Էպիզոդի վերջին դրվագում հնչում է Դեփեշ Մոդի «Never Let Me Down Again» երգը[207], որը Մեյզինն ընտրել է ուրախ հնչյունների և ոչ այնքան ուրախ բառերի համար[208]։ Երգը կրկնվել է նաև 6-րդ էպիզոդում, որը կատարում է Մեյզինի աղջիկը՝ Ջեսիկան․ երգն ընդգծում է Էլլիի՝ Ջոելի կողմից լքված լինելու զգացումը[209][210]։ Երրորդ էպիզոդում օգտագործվել է Լինդա Ռոնստադտի «Long, Long Time» երգը, որը պատմում է, թե ինչպես է ժամանակը բուժում վերքերը՝ հղվելով Բիլի և Ֆրենքի հարաբերություններին[211]։ Էպիզոդի թողարկումից հետո երգի լսումների քանակը նշանակալիորեն աճել է, որը համեմատել են Քեյթ Բուշի «Running Up That Hill» երգի՝ 2022-ին ունեցած հաջողության հետ (այն հնչել է «Stranger Things»-ի չորրորդ եթերաշրջանում)[212][213][214]։
Չորրորդ էպիզոդի վերնագրի («Խնդրում եմ, բռնիր իմ ձեռքը») ընտրությունը կապված է Հեքն Ուիլիամսի «Alone and Forsaken» երգի հետ, որը նաև օգտագործվել է էպիզոդում[215]։ Այս երգն օգտագործվել է նաև վիդեոխաղում, դրա թրեյլերում, ինչպես նաև սերիալի թրեյլերում[216]։ Յոթերորդ էպիզոդում օգտագործվել է Pearl Jam-ի «All or None» երգը, որն ընգծում է Էլլիի միայնությունը[217], Էտա Ջեյմսի «I Got You Babe» երգը՝ իր ռոմանտիկ բառերով, որը հղվում է Էլլիի և Ռայլիի զգացմունքներին[217], և A-ha-ի «Take On Me» երգը, որն օգտագործվել է նաև թրեյլերում։ Էլլին կատարում է այս երգը խաղի երկրորդ մասում[218]։
Ստեղծագործական թիմում ընդգրկվել են հինգ գեղարվեստական ղեկավարներ և հարյուրավոր տեխնիկներ[110]։ Խաղի գեղարվեստական ղեկավարը, և արվեստագետները նույնպես ընդգրկված են եղել կոստյումների և հրապարակների ստեղծման գործում[122]։ Կոստյումների դիզայներ Սինտիա Էնն Սամերսի կարծիքով տվյալ ժանրի սերիալի համար կոստյումների տեղծումն ավելի բարդ էր, քան ֆենտեզի և պատմական ժանրի ֆիլմերի համար։ Սամերսն ամեն հագուստի համար ունեցել է մոտ 30 կրկնօրինակ՝ արյան և կեղտի տարբեր աստիճանի հետքերով, և դուբլյորների համար[219]։ Մեյզինը ցանկացել է, որ Սամմերսի թիմն ուշադրություն դարձնի որոշ հետապոկալիպտիկ նյուանսների, որոնցից են օրինակ կոշիկների ժապավեններով փոխարինված գոտիները[220]։ Պասկալը և Ռամզին երկուսն էլ հաճույքով էին կրում տվյալ թեմատիկայի զգեստները, քանի որ այդ ժանրում աշխատելու փորձ արդեն ունեին[219][221]։
Ստեղծագործական դիզայներ Ջոն Պաինոն օգտվել է Naughty Dog-ի ստեղծած վիդեոխաղի հղումներից։ Փնտրտուքների արդյունքում Պաինոն գտել է բազմաթիվ կանադական քաղաքներ, որորնք շատ ընդհանրություններ ունեն ամերիկական, մասնավորապես՝ Թեքսասի, ճարտարապետության հետ[222]։ Առաջին երկու էպիզոդների համար պաինոն և նրա թիմը ստիպված են եղել փոխակերպել և վերակառուցել նկարահանման հրապարակը՝ նմանեցնելով այն Բոստոնի աղյուսապատ շենքերով փողոցներին[222]։ Առաջին էպիզոդի համար Բոստոնի կարանտինային գոտին կառուցվել է մի քանի ամիսների ընթացքում՝ Ստամպիդ պարկի հարևանությամբ[109][157][222]։ Երրորդ էպիզոդի համար Լիքոլնի կառուցումը տևել է 6-12 շաբաթ[223], հինգերորդ էպիզոդի համար Կանզաս Սիթիի կառուցումը՝ 9 շաբաթ[164]։
Բարրի և Սառա Գովերները, ովքեր աշխատել էին Մեյզինի հետ «Չեռնոբիլի» կապակցությամբ, ստեղծել են վարակվածների պրոթեզները[224][225][226]։ Բարի Գովերը նշել է, որ ուրախ է, որ շոուի ստեղծեղները զերծ են մնացել տիպիկ զոմբիների ստեղծումից, որոնք ունե արտահայտված այտոսկրեր, ներընկած աչքեր, արյունով և վերքերով պատված մաշկ[227]։ Ստեղծագործական թիմը ստեղծել է մեծ քանակությամբ, տարբեր կառուցվածքի և գույնի աբեթասնկեր, երկսպոր շամպինյոններ, բմբուլներ և բորբոսասնկեր[227]։ Մեյզինը ցանկանում էր, որ դիտողը հաճույք ստանա իրական դեկորացիաներից, որոնք շատ նման էին խաղում պատկերվածներին, քանի որ տեսողական էֆեկտները չէին կարող նույն ձև փոխանցել այդ ամենը[228]։ Նրանց թիմը ստեղծագործական աշխատանքի ընթացքում շատ բաներով էր հղվում խաղին[224]։
Հինգերորդ էպիզոդում 70 հոգանոց ամբոխ նկարահանելու համար մոտ 3 ժամ հերթափոխով 30 դերասաններ կրել և փոխանցել են հագուստը մնացածին[164][229]։ Մոտ 40 կիլոգրամ քաշով ուռուցիկ կոստյումը պատված է եղել գելի նմանվող հեղուկով, որը պահպանում էր դրա թաց և փայլփլուն տեսքը[230]։ Փոլ Բեքերը և Թերի Նոթարին զբաղվել են սերիալի խորեոգրաֆիայով[227][231]։ Նոթարին ցանկացել է, որ արարածների շարժումները միանման լինեն՝ ինչպես ձկների վտառինը[227]։ Հինգերորդ էպիզոդի նկարահանումներից առաջ նա հատուկ ճամբար է ստեղծել՝ դերասաններին պատրաստելու նպատակով[232]։ Միսթի Լին և Ֆիլիպ Կովացը, ովքեր աշխատել են նաև վիդեոխաղի համար, հնչյունավորել են վարակված արարածներին[233]։
Սերիալը խմբագրել են Թիմոթի Գուդը և Էմիլի Մենդեզը[32], երկրորդ էպիզոդի խմբագրմամբ զբաղվել է Մարկ Հարցելը[234][235], իսկ Սինդի Մոլլոն զբաղվել է ութերորդ էպիզոդի խմբագրմամբ[236]։ Գուդը սկսել է իր աշխատանքը «The Last of Us»-ի համար՝ «The Umbrella Academy»-ի 3-րդ եթերաշրջանի նկարահանումների ավարտից հետո[237]։ Մենդեզն աշխատել է որպես Գուդի ասիստենտ՝ երրորդ էպիզոդի համար, որից հետո, լավ կատարված աշխատանքի համար, նրան թույլատրվել է զբաղվել յոթերորդ էպիզոդի խմբագրմամբ, որը վիդեոխաղում նրա ամենասիրելին էր[238]։ Որպես ասիստենտ-խմբագիր նա զբաղվել է նաև 5-րս, 6-րդ և 9-րդ էպիզոդների համար[237]։ Մենդեզը, ում հանձնարարված է եղել զբաղվել ձայնային հնչյունավորմամբ, օգտագործել է սեփական դարանի և խաղի ձայնային էֆեկտները[237]։ Գուդը խմբագրումների ընթացքում օգտվել է Սոնտաոլալայի ստեղծած խաղի սաունդթրեքից, որը ազդոցությու է թողել նրա որոշումների վրա[237]։
Սերալի վրա աշխատել է տեսողական էֆեկտների 16 թիմ[164][239], որը ղեկավարել է Ալեքս Վոնը[32]։ Առաջին եթերաշրջանում իրականացվել է մոտ 3000 տեսողական էֆեկտների նկարահանում[155], շատ էպիզոդներ միջինում ունեցել են 250 այդպիսի էֆեկտներով դրագներ[164]։ 650 հոգուց կազմված թիմը մոտ 18 ամիս աշխատել է սերիալի մոտ 535 տեսողական էֆեկտների դրվագների վրա, մեծապես ֆիքսվելով շրջակա միջավայրի էֆեկտների վրա, որոնք պատկերել են Բոստոնը, Կանզաս Սիթին և Սոլթ Լեյքը, և օգտվել են վիդեոխաղից[240]։ Տեսողական էֆեկտների թիմը խորհրդակցել է Naughty Dog-ի կոնցեպտուալ արտիստների հետ՝ վարակվածներին պատկերելու համար[32], և օգտագործել է դանդաղեցված կադրեր՝ կորդիցեպսի աճի անիմացիայի օգտագործման համար[227]։ 5-րդ էպիզոդն ունեցել է 350-400 տեսողական էֆեկտներով դրվագներ, որոնց վրա աշխատել են բոլոր աշխատակիցները[164]։ Wētā FX-ը զբաղվել է վարակվածների էֆեկտներով[241]․ 50-70 արարածներ էֆեկտների միջոցով ավելացվել են իրական ամբոխին[164]։ Elastic ստուդիան ստեղծել է սերիալի բացման հաջորդականությունը՝ պատկերելով սնկերի էությունը[242][243]։ Մեյզինին դուր է եկել այն գաղափարը, որ սնկերը գեղեցիկ են՝ չնայած իրենց քայքայող բնույթին[244]։
Չնայած հայտնի էր, որ սերիալի հեռարձակումը կսկսվի 2022 թվականին[245][246], Բլոյսը հերքել է այս լուրերը և 2022-ի փետրվարին հայտնել է[247][248], որ հեռարձակումը կսկսվի 2023 թվականին, ինչը հաստատվեց առաջին թիզեր-թրեյլերում[57]։ Հետևելով Sky-ից և HBO-ից ինֆորմացիոն արտահոսքին[249], 2022 թվականի նոյեմբերի 2-ին HBO-ն հայտարարեց, որ սերիալի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունվարի 15-ին՝ Միացյալ Նահանգներում, որից հետո թողարկվեց առաջին պաշտոնական պոստերը[107]։ Առաջին եթերաշրջանը Միացյալ Նահանգներում[250] հասանելի են 4K-ի հնարավորությամբ[251]՝ HBO Max-ով, Binge-ով՝ Ավստրալիայում[252], Crave-ով՝ Կանադայում[60], Now TV-ով՝ Հոնկոնգում[253], Disney+ Hotstar-ով՝ Հնդկաստանում[254], U-NEXT-ով՝ Ճապոնիայում[255], Neon-ով՝ Նոր Զելանդիայում[256], HBO Go-ով՝ Թայվանում[257], Sky Group-ի ալիքներով՝ Գերմանիայում, Ավստրիայում[258], Իտալիայում[259], Շվեյցարիայում[258], Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում[258][260]։
Կարմիր գորգի պրեմիերան տեղի է ունեցել Վեսթվուդում, Կալիֆորնիա, հունվարի 9-ին[261], Բուդապեշտի և Սիդնեյի թատրոններում ցուցադրությունները՝ հունվարի 11-ին[262][263], Նյու Յորքում՝ հունվարի 12-ին[264]։ «Կադրից դուրս» վիդեոները, որոնք կոչվում են նաև «էպիզոդի ներսում», HBO Max-ում և YouTube-ում թողարկվել են ամեն էպիզոդի պրեմիերայից հետո[265][266], Naughty Dog-ը թողարկել է Building The Last of Us վիդեոշարքը, որտեղ ցուցադրվում են նաև անձնակազմի հետ հարցազրույցները[267][268]։ Առաջին եթերաշրջանը թվային տարբերակով թողարկվել է DVD, Blu-ray, և Ultra HD Blu-ray ֆորմատներով Միացյալ Թագավորությունում՝ հուլիսի 17-ին[269], Միացյալ Նահանգներում՝ հուլիսի 18-ին[270], Միացյալ Թագավորությունում ավելի ուշ հասանելի է եղել նաև SteelBook ֆորմատով[271]։ Թվային տարբերակում կարելի է գտնել «կադրերից դուրս» վիդեոներ, խաղի ադապտացիայի մասին կարճ ֆիլմ, մանրէաբանների և պարազիտոլոգների հետ խարհրդատվությունների վիդեոներ և «էպիզոդի ներսում» վիդեոներ[272]։ Ֆրանչեսկա Օրսիի խոսքերով, HBO պլանավորել է երկրորդ եթերաշրջանի հեռարձակումը սկսել 2025 թվականին, սակայն այն կարող է հետաձգվել սցենարիստների բոյկոտի հետևանքով[273]։
The Last of Us-ի մարկետինգային բաժինը որդեգրել էր «հացի փշրանքների կոնցեպտը»․ հեռուստադիտողների ընդգրկվածությունն ապահովելու համար թողարկել բազմաթիվ թիզերներ[275]։ մարքեթինգային թիմը 2020 թվականից սոցիալական հարցումներ է անցկացրել՝ բացահայտելու խաղից անտեղյակ ինֆլուենսերների, ովքեր հետաքրքրված են շոուով, ինչը հանգեցրել է այնպիսի հայտնի մարդկանց հետ համագործակցության, ինչպիսիք են դերասանուհի Ֆելիսիա Դեյը և ռեփեր Logic-ը[276]։ Ապրանքներն ուղարկվել են երկրպագուներին և ինֆլուենսերներին, ովքեր իրենց հիացմունքն են հայտնել սերիալի վերաբերյալ[277]։ Հիմնվելով «Game Of Thrones»-ի և նրա երկրպագուների խմբի հետ ունեցած իր փորձի վրա ՝ Էմիլի Ջանուսան սերիալի առաջխաղացումը կենտրոնացրել է վերոնշյալ սերիալի հանդիսատեսի վրա՝ նշելով, որ «իսկական շուկայավարումը» պահանջում է արձագանքման վրա հիմնված ճկունություն[278]։ Դրաքմանն մասնակցել է սոցիալական մեդիայի գովազդների և նախավաճառքի կազմակեպմանը[278], իսկ Մեյզինը ուղղակիորեն համագործակցել է մարքեթինգային թիմի հետ, այդ թվում ստեղծագործական տնօրեն Բադգեր Դենեհի հետ, որը խմբագրել է մի քանի թրեյլերներ[112]։
Շոուի առաջին կադրերը ցուցադրվել են HBO Max-ով, օգոստոսի 21-ին, «House of the Dragon»-ի պրեմիերայի ժամանակ[279][280]։ «The Last of Us»-ի առաջին թիզեր-թրեյլերը թողարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ցուցադրելով Լունայի, Դենդրիջի, Տորվի և Ռիդի առաջին կադրերը և հաստատելով Լինսկիի մասնակցությունը[57]։ Թիզերը, որն որը ստեղծվել է Հենք Ուիլյամի կողմից[216], Twitter-ում և YouTube-ում 24 ժամից պակաս ժամանակում հավաքել է ավելի քան 17 միլիոն դիտում, իսկ առաջին 72 ժամվա ընթացքում[275][281]՝ ավելի քան 57 միլիոն դիտում, որի արդյունքում հոլովակը դարձել է HBO-ի պատմության մեջ ամենադիտված թիզերը՝ 50 տոկոսով գերազանցելով «House of the Dragon»-ին[276]։ Կարճ հոլովակը, որտեղ Ջոելը և Էլլին թաքնվում են հետապնողներից, թողարկվել է նոյեմբերի 16-ին՝ հաստատելով CCXP-ում մասնակցությունը[282]։ Նոյեմբերի 30-ին թողարկվել են տասնմեկ կերպարների պաստառներ[283]։
Դեկտեմբերի 3-ին Դենդրիջը, Դրաքմանը, Լունան, Մեյզինը, Պասկալը և Ռեմսին հայտնվել են CCXP-ում, որտեղ ցուցադրվել է սերիալի առաջին ամբողջական թրեյլերը[133][276][284][285]։
Սերիալի պրեմիերայի առաջին օրը սերիալը դիտել են 4,7 միլիոն հեռուստադիտողներ Միացյալ Նահանգներում HBO Max-ում, դառնալով HBO-ում 2010-ից ի վեր երկրորդ ամենամեծ դեբյուտը, առաջ թողնելով «Վիշապի տուն» հեռուստասերիալը[286]։ Առաջին 3 ժամում այն դիտել ե 223 միլիոն րոպե միավորով[287]։ Դիտումների ընդհանուր քանակը 2 օր հետո հասել է 10 միլիոնի[288], մեկ շաբաթ հետո՝ 18 միլիոն[289] ի, 12 օր հետո՝ 22 միլիոնի[119] և համարյա 40 միլիոնի՝ 1 ամսվա ընթացքում[290]։ Լատինական ամերիկայում սերիալի պրեմիերան եղել է HBO Max-ի ամենամեծ դեբյուտը[291]։ Երկրորդ սերիան առաին օրվա ընթացքում ունեցել է 5,7 միլիոն դիտում՝ նախօրդ շաբաթվա արդյունքից 22 տոկոսով ավել, որը HBO-ի պատմության մեջ ամենամեծ ցուցանիշն է երկրորդ շաբաթվա համար[289]։ Հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում սերիալը դիտվել է 837 միլիոն րոպե, որը գերազանցում է «Վիշապի տան» դիտումներին՝ նույն ժամանակահատվածի համար[292]։ Հաջորդ շաբաթվա համար այն՝ 887 միլիոն րոպե դիտմամբ, գտնվել է 6-րդ հորիզոնականում[293]։ Հունվարի 31-ի դրությամբ առաջին երկու էպիզոդների դիտումների միջին քանակը կազմել է 21,3 միլոն ընդհանուր հաշվով[294]։
Երրորդ էպիզոդն առաջին գիշերն ունեցել է 4,7 միլիոն դիտում՝ 12 տոկոս աճով[294]։ Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում սերիալը դիտվել է 1,19 միլիարդ րոպե՝ շաբաթվա կտրվածքով զբաղեցնելով 4-րդ տեղը[295], իսկ հաջորդ շաբաթ 1,1 միլիարդ րոպե դիտումներով՝ 3-րդը[296]։ Չորրորդ էպիզոդն ունեցել է 7,5 միլիոն դիտում՝ 17 տոկոս աճով, իսկ առաջին էպիզոդի դիտումների համեմատ՝ 60 տոկոս աճով[297]։ Մարտի 6-ի դրությամբ ամեն սերիայի դիտումների միջին քանակը կազմել է մոտ 30 միլիոն դիտում[298], մարտի 12-ի դրությամբ՝ 30,4 միլիոն դիտում՝ անցնելով 10 մասանոց Վ«իշապի տանը»՝ առջևում թողնելով միայն «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը[299]։ Ըստ առաջին գիշերվա ցուցանիշների, 5-րս էպիզոդն ունեցել է 11,6 միլիոն դիտում, 6-րդ և 7-րդ էպիզոդները՝ համապատասխանաբար 7,8 և 7,7 միլիոն դիտում[290]։ Փետրվարի 13-19-ի կտրվածքով սերիալը՝ 943 միլիոն րոպե դիտումով[300], եղել է չորրորդը, փետրվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,187 միլիարդ րոպե դիտումով՝ երրորդը[301]։ Այն եղել է փետրվարի երկրորդ ամենահեռարձակված սերիալը «Նոր ամստերդամից» հետո՝ 4,4 միլիարդ րոպե ցուցանիշով[302]։
Եզրափակիչ երկու էպիզոդներն ունեցել են համապատասխանաբար 8,1 և 8,2 միլիոն դիտումներ՝ պրեմիերայի համեմատ 74 և 75 տոկոս աճով[290][303]։ Փետրվարի 27-մարտ 5-ն ընկած ժամանակահատվածում սերիալը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 1,01 միլիարդ րոպե դիտումներով[304], մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում չորրորդը՝ 1,058 միլիարդ րոպե ցուցանիշով[305] և 817 միլիոն րոպե դիտումներով 6-րդը՝ մարտի 12-19-ն ընկած ժամանակահատվածում[306]։ Միացյալ Նահանգներում եզրափակիչ 9-րդ էպիզոդը, 3 միլիոնից ավել դիտումներով, դարձել է ամերիկյան սերիալի դիտումներով ամենամեծ վերջին էպիզոդը՝ առաջ անցնելով «Վիշապի տնից»[307]։ Եվրոպայում և Լատինական ամերիկայում սերիալը դարձել է HBO Max-ի ամենդիտված շոուն[308][309]։ Մայիսին Միացյալ նահանգներում սերիալի էպիզոդների դիտումները կազմել են միջինում 32 միլիոն[309]։
Սերիալի պրեմիերայից հետո վիդեոխաղի վաճառքը կտրուկ աճել է[310][311]։ Հունվարին The Last of Us-ի առաջին մասը իր ներբեռնումներով Հյուսիսային ամերիկայում եղել է PlayStation 5-ի 5-րդ ամենաներբեռնված խաղը, Եվրոպայում՝ 10-րդը, երկրորդ մասը 7-րդն է եղել երկու աշխարհամասերում[312]։ Փետրվարում առաջին մասը դառել է ներբեռնումների քանակով 6-րդը, Եվրոպայում՝ 7-րդը, երկրորդ մասը՝ առաջինը այդ երկու աշխարհամասերում[313]։ Միացյալ Թագավորությունում, պրեմիերայից 1 շաբաթ անց, առաջին մասին վաճառքներն աճել են 305 տոկոսով[314]։ Դրա հաջորդ շաբաթում առաջին մասի վաճառքները աճել են ևս 32 տոկոսով[315]։ Պրեմիերայի ամսվա կտրվածքով Միացյալ Նահանգներում երկրորդ մասի վաճառքներն աճել են 317 տոկոսով[311], առաջին մասի դիրքը վաճառքների աղյուսակում վերև է տեղափոխվել 25 տեղով[310]։
2023 MTV Movie & TV Awards-ում The Last of Us-ը գերակշռել է 3 հաղթանակներով, ընդգրկելով Լավագույն շոու անվանակարգը[316], 39th TCA Awards-ում ունեցել է ամենաշատ անվանակարգերը (5), ընդգրկելով Տարվա ծրագիր և Դրամատիկական սերիալում ինդիվիդուալ ձեռքբերում անվանակարգերը[317]։ 1st Hollywood Critics Association Creative Arts TV Awards-ում այն ունեցել է ամենաշատ անվանակարգերը (6), ընդգրկելով Դրամատիկական սերիալում լավագույն հյուր դերասան անվանակարգը[318]։
75th Primetime Emmy Awards-ում The Last of Us-ը առաջադրվել է է 5 անվանակարգերում, իսկ Creative Arts Emmy Awards-ում՝ 19, դառնալով ամենաշատ նոմինացված վիդեոխաղի հիման վրա նկարահանված սերիալը[319]։ Բելլա Ռամզին, հանդիսանալով նոն-բինար գենդերի ներկայացուցիչ, որոշ խնդիրներ է ունեցել նոմինացման հետ կապված, սակայն Մեյզինի հետ համաձայնության գալով նոմիանցվել է[320], Ռամզին հանդիսանում է նոն-բինար գենդերի երկրորդ ամենանոմինացված դերասանուհին[321], առաջինը՝ գլխավոր դերի համար[322]։ Վուդարդը երկրորդ ամենանոմինացված դերասանն է, դրամատիկական սերալի հյուր դերասաններից ամենաերիտասարդը[323], առաջինը՝ որպես սևամորթ խուլ դերասան[324], երկրորդը՝ որպես խուլ դերասան։ Պասկալը հանդիսանում է երկրորդ ամենանոմինացված լատինամերիկացի դերասանը որպես դրամատիկական սերիալի գլխավոր դերասան, առաջինը՝ 1999-ից սկսած[325]։
Մրցանակաբաշխություն | Արարողության ամսաթիվ | Կատեգորիա | Թեկնածուներ | Արդյունք | Ծանոթագորություն |
---|---|---|---|---|---|
Black Reel Awards | 2024 թվական, հունվարի 13 | Դրամատիկական սերալում լավագույն հյուր դերասանի կատարում | Լամար Ջոնսոն | Սպասվող | [326] |
Նիկո Փարքեր | Սպասվող | ||||
Սթորմ Ռեիդ | Սպասվող | ||||
Քեիվոն Վուդարդ | Սպասվող | ||||
Hollywood Critics Association TV Awards | Որոշված չէ | Լավագույն դրամատիկական դրամատիկ սերիալ | The Last of Us | Սպասվող | [318] |
Հեռարձակման կամ կաբելային ցանցի դրամատիկական սերիալի լավագույն դերասան | Պեդրո Պասկալ | Սպասվող | |||
Հեռարձակման կամ կաբելային ցանցի դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի | Բելլա Ռամզի | Սպասվող | |||
Hollywood Critics Association Creative Arts TV Awards | Որոշված չէ | Լավագույն հյուր դերասան դրամատիկական սերիալում | Մյուրեյ Բարթլետ | Սպասվող | |
Նիք Օֆերման | Սպասվող | ||||
Լավագույն հյուր դերասանուհի դրամատիկական սերիալում | Մելանի Լինսկի | Սպասվող | |||
Լավագույն կարճամետրաժ սերիալ | The Last of Us: Inside the Episode | Սպասվող | |||
Լավագույն ժամանակակից կոստյումներ | The Last of Us | Սպասվող | |||
Լավագույն գլխավոր վերնագրի ձևավորում | The Last of Us | Սպասվող | |||
Location Managers Guild Awards | 2023 թվական, օգոստոսի 26 | Ժամանակակից հեռուստատեսության ակնառու լոկացիաներ | Ջեյսոն Նոլան, Մոհամմադ Քազազ | Հաղթանակ | [327] |
Ականավոր ֆիլմերի հանձնաժողով | Ալբերտայի ֆիլմերի հանձնաժողով, Կալգարիի տնտեսական զարգացման բաժին | Հաղթանակ | |||
MTV Millennial Awards | 2023 թվական, օգոստոսի 6 | Լավագույն մարտաֆիլմ/սերիալ | The Last of Us | Առաջադրված | [328] |
MTV Movie & TV Awards | 2023 թվական, մայիսի 7 | Լավագույն շոու | The Last of Us | Հաղթանակ | [316] |
Լավագույն հերս | Պեդրո Պասկալ | Հաղթանակ | |||
Լավագույն դուետ | Պեդրո Պասկալ և Բելլա Ռամզի | Հաղթանակ | |||
Լավագույն համբույր | Աննա Տորվ և Ֆիլիպ Պրաժո | Առաջադրված | |||
Բեկումնային կատարում | Բելլա Ռամզի | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտական պահ | «Long, Long Time» (Բիլը և Ֆրենկը նվագում են դաշնամուրով) | Առաջադրված | |||
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ | 2024 թվական, հունվարի 15 | Ակնառու դրամատիկական սերիալ | The Last of Us | Սպասվող | [329] |
Դրամատիկական սերիալում ակնառու գլխավոր դերասան | Պեդրո Պասկալ («Բարեկամ»-ի համար)[329] | Սպասվող | |||
Դրամատիկական սերիալում ակնառու գլխավոր դերասանուհի | Բելլա Ռամզի («Երբ կարիքի մեջ ենք»-ի համար)[329] | Սպասվող | |||
Դրամատիկական սերիալի ակնառու ռեժիսոր | Պիտեր Հոար («Երկար ժամանակ»-ի համար) | Սպասվող | |||
Դրամատիկական սերիալի ակնառու սցենար | Քրեյգ Մեյզին («Երկար ժամանակ»-ի համար) | Սպասվող | |||
Primetime Creative Arts Emmy Awards | 2024 թվական, հունվարի 6-4 | Դրամատիկական սերիալի ակնառու հյուր դերասան | Մյուրեյ Բարթլետ («Երկար ժամանակ»-ի համար) | Սպասվող | |
Լամար Ջոնսոն («Դիմացիր և գոյատևիր»-ի համար) | Սպասվող | ||||
Նիք Օֆերման («Երկար ժամանակ»-ի համար) | Սպասվող | ||||
Քեիվոն Մոնրեալ Վուդարդ («Դիմացիր և գոյատևիր»-ի համար) | Սպասվող | ||||
Դրամատիկական սերիալի ակնառու հյուր դերասանուհի | Մելանի Լինսկի («Դիմացիր և գոյատևիր»-ի համար) | Սպասվող | |||
Սթորմ Ռեիդ («Թողիր անցյալում»-ի համար) | Սպասվող | ||||
Աննա Տորվ («Վարակվածը»-ի համար) | Սպասվող | ||||
Սերիալի ակնառու ժամանակակից կոստյումներ | Սինթիա Էնն Սամմերս, Քելսի Չոբոտար, Ռեբեկա Տուն, Միշել Կար («Դիմացիր և գոյատևիր»-ի համար) | Սպասվող | |||
Դրամատիկական սերիալի ակնառու քասթինգ | Վիկտորիա Թոմաս, Քորի Կլարկ և Ջենիֆեր Փեյջ | Սպասվող | |||
Ժամանակակից պատմական ծրագրի ակնառու արտադրություն (1 ժամ և ավել) | Ջոն Պաինո, Դոն Մակոլայ և Փոլ Հիլի («Վարակվածը»-ի համար) | Սպասվող | |||
Սերիալի ակնառու երաժշտական կոմպոզիցիա | Գուստավո Սանտաոլալա («Երկար ժամանակ»-ի համար) | Սպասվող | |||
Ակնառու գրիմ-դիմահարդարում | Բարրի Գովեր, Սառա Գովեր, Փոլ Սպատերի, Նելլի Գիմարաս Սանխուան, Ջոն Մըրֆի, Ջոել Հոլ և Լյուսի Փիթարդ («Վարակված»-ի համար) | Սպասվող | |||
Ակնառու ժամանակակից դիմահարդարում | Քոնի Փարքեր և Ջոանա Միրո («Երկար ժամանակ»-ի համար) | Սպասվող | |||
Սերիալի կամ ֆիլմի ակնառու հատուկ վիզուալ էֆեկտներ | Ալեքս Վոնգ, Շոն Նոուլան, Ջոել Վիսթ, Ստեֆեն Ջեյմս, Նիք Մարշալ, Սայմոն Ջանգ, Դենիս Յու, Էսպեն Նորդալ և Ջոնաթան Միթչել | Սպասվող | |||
Վերագրի ակնառու ձևավորում | Էնդի Հոլ, Նադիա Ցուո, Գրյուն Կիմ, Մին Շի, Ջան Կիմ և Մայք Ժեն | Սպասվող | |||
Կոմեդիայի կամ դրամատիկական սերիալի ակնառու ձայնային հնչյունավորում (1 ժամ) | Մարկ Ֆիշման, Քևին Ռոաչե և Մայքլ Փլեյֆեյր («Երբ դու կորել ես խավարում»-ի համար) | Սպասվող | |||
Ակնառու ժամանակակից վարսահարդարում | Քրիս Գլիմսդեյլ, Փենի Թոմսոն և Քորթնի Ուլրիխ («Երկար ժամանակ»-ի համար) | Սպասվող | |||
Կոմեդիայի կամ դրամատիկական սերիալի ակնառու ձայնային խմբագրում (1 ժամ) | Մայքլ Բենավենտե, Ջո Շիֆ, Քրիստոֆեր Բատալիա, Քրիս Թերհուն, Միթչել Լեստներ, Ջեյքոբ Ֆլաք, Մեթ Յոքամ, Մաարտեն Հոֆմեյեր, ռենդի Ուիլսոն, Ջասթին Հել, Դեյվին Աքինո, Ստեֆան Ֆրատիչելի, Ջեյսոն Չարբոնյու և Ուիլիամ Քելերման («Երբ դու կորել ես խավարում»-ի համար) | Սպասվող | |||
Դրամատիկական սերիալի ակնառու տեսախմբագրում | Թիմոթի Գուդ և Էմիլի Մենդեզ («Դիմացիր և գոյատևիր»-ի համար) | Սպասվող | |||
Rockie Awards | 2023 թվական, հունիսի 13 | Տարվա ծրագիր | The Last of Us | Հաղթանակ | [330] |
Set Decorators Society of America Awards | 2023 թվական, օգոստոսի 2 | 1 ժամանոց ֆենտեզի ժանրի սերիալի լավագույն դեկոր/դիզայն | Փոլ Հիլի, Ջոն Պաինո | Առաջադրված | [331] |
Television Critics Association Awards | 2023 թվական, օգոստոսի 7 | Տարվա ծրագիր | The Last of Us | Առաջադրված | |
Ակնառու նոր ծրագիր | The Last of Us | Առաջադրված | |||
Դրամատիկական ծրագրի ձեռքբերում | The Last of Us | Առաջադրված | |||
Դրամատիկական ծրագրի ինդիվիդուալ ձեռքբերում | Պեդրո Պասկալ | Առաջադրված | |||
Բելլա Ռամզի | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.